Մարտունի Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտունի Պողոսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Մարտունի Գուրգենի Պողոսյան
Ծնվել է հոկտեմբերի 7, 1926 (92 տարեկան)
Ծննդավայր Երևան
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Մարտունի Գուրգենի Պողոսյան (1926, հոկտեմբերի 7, Երևան), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003 թ.), պրոֆեսոր: ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1971 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1948 թվականից աշխատել է Երևանի պետական ճարտարապետաշինական համալսարանում, 1977-1983 և 1989-2000 թվականներին եղել է ջրամատակարարման և ջրահեռացման ամբիոնի վարիչ, 1973-1977 և 1986-1989 թվականներին՝ ճարտարագիտաշինական ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են ջրատարներին և ջրաբաշխման համակարգերին, հաշվարկների մեթոդներին։

Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների։ 1978-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ[1]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրամատակարարման համակարգերի ճնշումային ջրատարների հաշվարկը, Ե., 1995 թ.:
  • Расчет водопроводных сетей в условиях горного рельефа, Е., 1980.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007