Մարտի Մաքֆլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտի Մաքֆլայ

Այլ անուն(ներ) Քելվին Քլայն, Քլինթ Իսթվուդ, Մայքլ Կոռլեոնե
Երեխա(ներ) Մարլին Մաքֆլայ (դուստր),

Մարտին Մաքֆլայ կրտսեր (որդի)

Մարտին Շեյմուս Մաքֆլայ (հունիսի 12, 1968(1968-06-12)[1]), որն ավելի հայտնի է որպես Մարտի Մաքֆլայ (Marty McFly), ֆանտաստիկ արկածային տրիլոգիայի գլխավոր կերպար, որը ստեղծվել է Ռոբերտ Զեմեկիսի կողմից 1985-1990 թվականներին[2]։ Ֆիլմերում Մարտիի դերը կատարել է կանադացի դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսը։ 1991 թվականի մուլտսերիալում կերպարը հնչունավորել Է Դևիդ Քաուֆմանը, իսկ 2010 թվականի համակարգչային խաղում՝ Ա. Ջ. Լոկազիոն[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին ծնվել է Հիլլ-Վելլի քաղաքում 1968 թվականի հունիսի 12-ին[4] իռլանդական ծագում ունեցող ընտանիքում։

1985 թվականին Մարտին The Pinheads երաժշտական խմբի առաջատար կիթառահարն է, լսում է «Huey Lewis and the News», «Tom Petty and the Heartbreakers» և «Van Halen» խմբերը[5]։ Հիանալի սահում է սքեյթբորդի վրա, դիպուկ կրակում է «Wild Gunman» խաղային մեքենայի վրա տեղի 7-Eleven խանութում[6] և հիանալի կարողանում է վարել մեքենան մեխանիկական փոխանցման տուփով։

1985 թվականի հոկտեմբերի 25-ին Մարտին 17 տարեկան էր, թեև տարիքը չի նշվում տրիոլգիայի որևէ մասում (միայն առաջին ֆիլմի պաստառի վրա)։ Սակայն, երբ Դոկը ասում է, որ ցանկանում է ուղևորվել ապագա՝ 30 տարի առաջ, Մարտին ասում է, որ նա կլինի 47 տարեկան։ Հուշանվեր վարորդական իրավունքի վրա, որը կարելի է ձեռք բերել որոշ խանութներում (օրինակ, Իբէյում), Մարտիի ծննդյան ամսաթիվը նշված է որպես 968 թվականի հոնիսի 12։

Ընտանիք և ընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ջորջ ու Լորեյն Մաքֆլայների ընտանիքում երեք երեխաներից կրտսերն է։ Նա ունի եղբայր (Դեյվ) ու քույր (Լինդա)։ Նրա սիրեցյալի անունն է Ջենիֆեր Փարքեր, իսկ լավագույն ընկերոջը՝ Էմեթ Բրաուն։ Բրաունը, որին Մարտինը պարզապես «Դոկ» է կանչում, տարեց գիտնական է։ Թվում է, թե Մարտին ամաչում է իր ընտանիքից և այդ պատճառով շատ քիչ ժամանակ է անցկացնում ընտանիքի անդամների հետ։ Նա հիմնականում շփվում է Դոկի, Ջենիֆերի և իր երաժշտական խմբի տղաների հետ։

Մարտիի ու Դոկի ծանոթության հանգամանքները անհայտ են, թեև նախնական սցենարում նշվել է, որ 1983 թվականին Դոկը վարձել է Մարտիին, որպեսզի նա մաքրի իր ավտոտնակը, և պատրաստ էր տղային վճարել շաբաթական 50 դոլար՝ տալով նաև անվճար գարեջուր և հասանելիություն նրա հազվագյուտ սկավառակներին[7]։ Սակայն, ի վերջո, սցենարիստներ Ռոբերտ Զեմեկիսը և Բոբ Գեյլը որոշել են, որ նման պատմությունը հակասում է հերոսի վերջնական հայեցակարգին, և պարզապես ենթադրել են, որ բարեկամությունը ծագել է սովորական հետաքրքրասիրության հիման վրա, որը մարդիկ զգում են, հանդիպելով այնպիսի էքսցենտրիկ մարդու, ինչպիսին Դոկը։

2015 թվականին Մարտին արդեն ամուսնացած է Ջենիֆերի հետ, նրանք ունեն երկու երեխա՝ Մարտին Մաքֆլայ (կրտսեր) և Մարլին դուստրը, որը ծնվել է 1998-ի ապրիլի 28-ին։ Երեխաները շատ նման են իրենց հորը, երկրորդ ֆիլմում երկու կերպարների դերը կատարել է Մայքլ Ջեյ Ֆոքսը։ Ինչ էլ որ լինի, երրորդ մասի վերջում Նիդլզի հետ մրցավազքին չմասնակցելու որոշումը կարող էր ազդել իրադարձությունների ընթացքի վրա և փոխել այն ապագան, որը հանդիսատեսը տեսել է «Հետ դեպի ապագա 2» ֆիլմում։

Մականուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդելով դեպի անցյալ Մարտին իր համար կեղծանուններ էր վերցնում, որպեսզի նրան չիմանան։ Հայտնվելով 1955 թվականին՝ նա օգտվեց դրանից, որ իր մայրը՝ Լորեյնը, իր վարտիքի վրա կարդել է հայտնի «Քելվին Քլայն» ապրանքանիշի անունը և վերցրեց այդ անունը։ Որպեսզի Ջորջին համոզի հրավիրել Լորեյնին պարելու, Մարտին նրա առջև հայտնվեց ռադիացիոն զգեստով և ներկայացավ որպես Դարթ Վեյդեր հրաբուխ մոլորակի։ Դարթ Վեյդերը «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր չարագործն է, իսկ հրաբխի մոլորակը «Աստղային ճանապարհ» ֆիլմի կերպար Սպոկի հայրենիքն է։ 1885 թվականին նա անվանվեց Քլինթ Իսթվուդ (հեղինակները դերասանից թույլտվություն էին խնդրում Նրա անունն օգտագործելու ֆիլմում)։

Խաղում Մարտին ներկայացել է որպես Մայքլ Կոռլեոնե՝ «Կնքահայրը» վեպերից եւ ֆիլմերից հայտնի մաֆիոզի անունով։ Բացի այդ, խաղացողը հնարավորություն ունի ընտրել մի քանի տարբերակներից մեկը, որոնք ներառում են Սոնի Կրոկետի («Մայամիի ոստիկանություն» հեռուստասերիալի գլխավոր հերոսի անունը) և Հարի Կալահանի («Կեղտոտ Հարի» ֆիլմի գլխավոր հերոսը) անունները։ Հինգերորդ դրվագում, հայտնվելով 1931 թվականին, քաղաքացի Բրաունը տրամադրում է Էդնա Ստրիքլենդին Մարտիի դեմ՝ նրան անվանելով խաբեբա՝ Յակով Սմիրնոֆ անունով։

Տրիլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետ դեպի ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմում Մարտին պատահաբար հայտնվում է 1955-ին այն բանից հետո, երբ Դոկին նրա աչքի առաջ գնդակահարում են լիբիացի ահաբեկիչներն այն բանի համար, որ նա նրանցից պլուտոնիում է գողացել։ Հայտնվելով անցյալում՝ Մարտին գտնում է երիտասարդ Դոկին և համոզում նրան, որ նա ապագայից է՝ պատմելով, թե ինչպես է նա հորինել ժամանակի մեջ ճանապարհորդությունների հայեցակարգը։ Բայց վերադառնալով տուն, խնդիր է առաջանում, 1955 թվականին ստանալ պլուտոնիում գրեթե անհնար է, բայց բարեբախտաբար կա ևս մի միջոց՝ բերել կայծակի էներգիան ժամանակի մեքենային, ապահովելով անհրաժեշտ 1,21 ԳՎտ. հզորությունը։

Մարտին գիտի, որ ժամացույցով աշտարակին կայծաքը պետք է հարվածեր մեկ շաբաթ անց այն օրից, երբ նա հայտնվել է անցյալում։ Դոկն իր վրա է վերցնում Մարտիին տուն վերադարձնելու նախապատրաստական աշխատանքները, իսկ պատանին, մինչդեռ, փորձում է շտկել այն, ինչ նա հասցրել է անել, նա խանգարել է իր ծնողների հանդիպմանը, և այժմ նրա գոյությունը սպառնալիքի տակ է հայտնվել։ Բացի այդ, նրա մոր ետևից մղվում է տեղի խուլիգան Բիֆ Թանենը, ով հետագայում դարձել է նրա հոր՝ Ջորջի ղեկավարը։ Ի վերջո, Մարտին կարողանում է Ջորջին ինքնավստահություն ներշնչել, Լորեյնը սիրահարվում է նրան, Իսկ Մարտին հաջողությամբ տեղափոխվում է ժամանակի մեջ՝ հասցնելով նաև զգուշացնել Դոկին մահվան մասին, որը նրան սպասում է 30 տարի անց։

Վերադառնալով 1985 թվական, Մարտին բացահայտում է, որ իր ընտանիքի համար ամեն ինչ փոխվել է դեպի լավը, և Բիֆը հիմա աշխատում է Մաքֆլայների համար։ Մարտին տեսնում է իր ընկերուհի Ջենիֆերին, նրանք համբուրվում են, բայց այս պահին Դոկը հայտնվում է ժամանակի մեքենայի հետ և ասում է, որ Մարտին պետք է իր հետ գնա դեպի ապագա, որտեղ նրա ընտանիքը լուրջ խնդիրներ ունի։

Հետ դեպի ապագա 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդները հայտնվում են 2015 թվականին, որտեղ Դոկը պատմում է, որ ապագա որդին՝ Մարտին կրտսերը, ենթարկվելով Բիֆ Գրիֆի թոռան՝ Գրիֆի սպառնալիքին, որոշում է բանկը կողոպտել, բայց նրան բռնում և բանտ են նստեցնում։ Նրա դուստրը՝ Մարլինը, փորձում է փախուստ կազմակերպել եղբոր համար, սակայն մտահղացումն անհաջողության է մատնվում, և նրան նույնպես դատապարտում են ազատազրկման։ 1955 թվականին իրադարձությունների նման Մարտին դիմակայում է Գրիֆին և նրա բանդային, ինչի արդյունքում խուլիգանները փչացնում են մունիցիպալ սեփականությունը և նրանց ձերբակալում են։ 2015 թվականին Մարտին խանութում նկատում է սպորտային ալմանախ, սակայն Դոկը արգելում է երիտասարդին գիրք վերցնել իր հետ։ Այս տեսարանին հետևում է տարեց Բիֆը՝ որսալով պահը, քանի դեռ հերոսները տեղից հանում են քնաբեր ընդունած Ջենիֆերին, որին ոստիկանները տարել են իր ապագա տուն, Բիֆֆը փախցնում է DeLorean-ը և գիրքը տալիս ինքն իրեն 1955 թվականին։

Վերադառնալով 1985 թվական, հերոսները չեն ճանաչում հայրենի քաղաքը, այստեղ Բիֆը դարձավ ամենահարուստ մարդը, սպանեց Ջորջ Մաքֆային և ամուսնացավ Լորեյնի հետ։ 1985 թվականի Բիֆից իմանալով, թե երբ է նա ստացել է սպորտային ալմանախ, հերոսները մեկնում են 1955 թվական, որտեղ Մարտին, փորձելով հանդիպել ինքն իր հետ և խանգարել Բիֆի ընկերներին զավթել մյուս Մարթիին, ձեռք է բերում և ոչնչացնում այն գիրքը, որն այդքան դժբախտությունների պատճառ է դարձել։ Ապագայի իրականությունը փոխվում է, սակայն այս պահին DeLorean-ի վրա կայծակը հարվածում է, և մեքենան Դոկի հետ միասին անհետանում է։ Որոշ ժամանակ անց Մարտինին մոտենում է Western Union ծառայության փոստատարը, որը նրան նամակ է բերում Դոկից, ով 1885 թվականին հայտնվել է Վայրի Արևմուտքում։

Հետ դեպի ապագա 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին որոշում է կրկին գտնել Դոկին 1955 թվականին, ով արդեն ուղարկել է մեկ այլ Մարտիին դեպի 1985 թվական։ Համոզելով, որ իր հայտնվելը պարադոքս չէ, Մարտինը ցույց է տալիս Դոկի նամակը ապագայի Դոկից, որտեղ նա թողել է ժամանակի մեքենայի վերանորոգման ցուցումներ և քարտեզ, որի միջոցով կարելի է գտնել DeLorean-ը, որը թաքնված է լքված հանքում, 70 տարի առաջ։ Հանքի կողքին գերեզմանոց է, որտեղ Կոպեռնիկը՝ Դոկի շունը, գտնում է իր տիրոջ գերեզմանը։ Տապանաքարի վրա գրված է, որ Դոկին գնդակահարել է «Կատաղած շուն» բանդիտը մեկ շաբաթ անց դրանից, երբ Դոկը նամակ է ուղարկել Մարտիին։ Երբ Դոկը մեքենա է վերանորոգում, Մարտին մեկնում է ընկերոջը փրկելու 1885 թվական։

Այնտեղ նրա վրա բառացիորեն փլուզվում են բազբաթիվ անհաջող իրադարձություններ՝ հնդկացիների, արջի հարձակումը, փրկությունը հեծելազորությունից։ Փախչելով՝ Մարտին ընկնում է զառիթափից և արդեն ուշքի է գալիս Իռլանդիայից գաղթած իր ազգականների ֆերմայում, որոնք նրան ապաստան են տվել մի գիշերվա համար։ Հաջորդ առավոտ Մարտիի մոտ բախում է տեղի ունենում «Կատաղած շան» հետ, սակայն այնտեղ հայտնվում է Դոկը և փրկում նրան։ Իմանալով իր ճակատագրի մասին՝ Դոկը որոշում է, որ բավական է իր կյանքը շարունակել Վայրի Արևմուտքում, բայց Մարտին հայտնում է, որ հնդիկները ծակծկել են բաքը, և նրանք բենզին չունեն։ Էմեթը Մարտիին բացատրում է, որ առանց բենզինի նրանք չեն կարողանա տուն վերադառնալ։ Այնուհետեւ Դոկը մշակում է մի ծրագիր, որի համաձայն նրանք առևանգում են գնացքը և արագացնում են DeLorean-ը մինչեւ 88 մղոն ժամում։ Ծրագրի մանրամասների մեջ խորանալով՝ Դոկն ու Մարտին հայտնվում են կիրճի մոտ, որտեղ քիչ էր մնում վայր ընկներ Հիլլ-Վելլի ժամանած Կլարա Քլեյթոն անունով ուսուցչուհին։

Այն պահից, երբ նրանք տեսան միմյանց, Դոկի և Քլարայի միջև փոխադարձ ներգրավվածություն է առաջանում։ Մարտին զարմացած հետևում է, թե ինչպես է Դոկը փոխվում իր աչքի առաջ, սիրահարվելով հմայիչ Կլարային։ Մինչդեռ «Կատաղած շունը» կրկին իրեն «դրսևորում» է՝ սպառնալով սպանել Դոկին փառատոնում։ Այստեղ Մարտին միջամտում է,և Թանենը նրան երկուշաբթի առավոտյան հանդիպում է նշանակում սալունի մոտ, որպեսզի մեկընդմիշտ ամեն ինչ ավարտեն։ Մարտին սկսում է անհանգստանալ, քանի որ Դոկի անունը անհետացել է գերեզմանից, և այնտեղ հայտնվեց Մարտիի անունը։ Դոկը ստիպված է բաժանվել Կլարայից ՝ պատմելով, որ նա պետք է վերադառնա ապագա։ Կինը, իհարկե, նրան չի հավատում։ Կլարան որոշում է Հիլլ-Վելլիից հեռանալ նույն գնացքով, որը պատրաստվում էր առևանգել Մարտին և Դոկը։ Մինչդեռ, հերոսները սալունի ներսում թակարդում են հայտնվում։ Արդյունքում, Մարտին որոշում է ռիսկային խորամանկության գնալ, և, ի վերջո, նա հաղթում է Թանենին։ Շերիֆի օգնականը հայտնվում է և ձերբակալում Թանենին։ Գնացքում հայտնվելով՝ Կլարան լսում է, թե ինչպես են երկու տղամարդիկ սալունում երեկվա երեկոն քննարկում, որտեղ «հարբած խեղճ մարդ ուշքի էր գալիս սիրելիին ցավ պատճառելուց հետո»։ Հասկանալով, որ խոսքը Դոկի մասին է, Կլարան դուրս է գալիս գնացքից և գալիս է իր դարբնոց, որտեղ Դոկը հաստատում է այդ խոսքերը ապագայի վերաբերյալ։ Նա շարժվում է գնացքի ետևից, որը վարում է Դոկը և վերջին րոպեին Էմեթն ու Կլարան մնում են 1885 թվականին, իսկ Մարտին շարժվում է դեպի ապագա, որտեղ հազիվ է փրկվում գնացքի անիվներից, որոնք ոչնչացնում են DeLorean-ը։

Մարթին գալիս է Ջենիֆերի տուն, որտեղ նա արթնանում է և չի կարողանում հասկանալ՝ արդյոք նրա հետ տեղի ունեցածը երազ է եղել, թե իրականություն։  Ճանապարհին Մարտիին մեքենայի մոտ կանգնում է իր ծանոթի՝ Նիդլզայի մեքենան, և նա առաջարկում է կազմակերպել մրցավազք. Մարտին ձևացնում է, որ ներգրավված է, բայց վերջին պահին հետև է տալիս։ Մի քանի վայրկյան անց այն կողմում, որտեղ Մարտին պետք է մեքենան վարել, հանկարծաքի հայտնվում է Ռոլս Ռոյս մեքենա։ Վթարը անխուսափելի էր։ Ջենիֆերն իր գրպանում ապագայի ֆաքս է գտնում՝ անհետացող «Դու հեռացված ես» մակագրությամբ և հասկանում է, որ իրենց ապագան փոխվել է, իսկ 2015 թվականի իրադարձությունները՝ ճշմարտություն են։ Մարտին և Ջենիֆերը գալիս են DeLorean-ի կործանման վայրը, որտեղ անսպասելիորեն հայտնվում է ժամանակի թռչող գնացք։ Այնտեղից դուրս է գալիս Դոկն իր կնոջ՝ Կլարայի և երեխաների հետ։ Դոկը երիտասարդներին ասում է, որ ապագան այնպիսին կլինի, ինչպիսին իրենք կուզեն, իսկ հետո ուղևորվում է ժամանակի մեջ։

Համակարգչային խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ մասի իրադարձություններից հետո Մարտիի կյանքը կորցնում է իմաստի մի մասը։ Դոկը չի հայտնվել ներկայում կես տարի։ 1986 թվականի մայիսի 14-ին սկսվում է Դոկի գույքի վաճառքը։ Նույն օրը ավտոտնակում անսպասելիորեն հայտնվում է ժամանակի մեքենա, իսկ առջևի նստատեղի վրա նստած է Այնշտայնը։ Սրահում Մարտին ձայնագրիչ է գտնում Դոկից ուղերձով, որը ասում է, որ վտանգի տակ է անցյալում։ Տեղի արխիվներում Մարտին հոդված է գտնում այն մասին, որ ոմն Կարլ Սագանին (դա Դոկն էր) ձերբակալել են ապօրինի բարը հրկիզելու համար, իսկ ավելի ուշ նա սպանվել է գանգստեր «Պստիկ» Իրվինգ Թանենի կողմից։ Մարտին մեկնում է 1931 թվական, որտեղ Դոկին գտնում է քաղաքային բանտում, ինչպես նաև հանդիպում է բոլորովին երիտասարդ Էդնային, ով լրագրող է աշխատում։ Դոկն ասում է, որ միայն ինքը, այսինքն, երիտասարդ Էմեթ Բրաունը կկարողանա օգնել նրանց այս իրավիճակում, քանի որ այս ժամանակահատվածում նա աշխատել է հորատման տեղադրման վրա։ Իրադարձությունների ընթացքում Մարտին երիտասարդ Էմեթին ոգեշնչում և օգնում է վերջ տալ բուրին, բայց երբ դա տեղի է ունենում, արդեն շատ ուշ է լինում, Դոկին արդեն բռնել է «Պստիկը» և պատրաստվում է սպանել նրան։ Մարտին հետապնդում է նրան և փրկում է ընկերոջը։ Երբ ճանապարհորդները պատրաստվում են շարժվել դեպի 1986 թվական, Մարտիին այցելում է ծանոթ տհաճ զգացողություն, որ նա անհետանում է իրականությունից։

Դրվագ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկը փոխված թերթից տեղեկանում է, որ իրենց գործողությունների արդյունքում «Պստիկին» չեն ձերբակալել։ Եվ արդյունքում Մարտիի պապին՝ Արթուր Մակֆլային, ով Թանենի հաշվապահն էր, սպանել են նրա կամակատարները այն բանից հետո, երբ Արթուրը ցուցմունք է տվել «Պստիկի» դեմ։ Այժմ Մարտիի առջև բարդ խնդիր է դրված՝ պաշտպանել իր պապիկին և համոզել ոստիկանության սպա Դենի Փարքերին՝ Ջենիֆերի պապիկին, որ նա պետք է ձերբակալի Թանենին։

Սակայն, DeLorean-ի ժամանակաի մեջ ճամփորդությունների մասին իմանալուց հետո, Փարքերը սկսել է շատ խմել, իսկ նրա կյանքը և կարիերան անկում են ապրել։ Իսկ երբ Մարտիին հաջողվում է համոզել Դենիին, որ «Պստիկի» տեղը միայն ճաղերի հետևում է, հերոսի առջև այլ խնդիր է առաջանում։ Փարքերը էական հիմքեր չունի Թանենին բանտ նստեցնելու համար։

Սակայն ավելի ուշ պարզվում է, որ Արթուրն ու Թանենի ընկերուհին՝ երգչուհի Թրիքսի Տրոթերը, աշխատել են միասին՝ կոմպրոմատ հավաքելով Իրվինգի վրա, որից հետևում է, որ Թանենը խուսափում է հարկերից։ «Էլ Քիդ» բարը փակելուց, Էդնայի առևանգումից, ոստիկանության հետ Թանենի փոխհրաձգությունից և պատանի Էմեթ Բրաունի պատանդ վերցնելուց հետո, Փարքերը կարողանում է ձերբակալել Թանենին, և այժմ Արթուրի և նրա ապագա ընտանիքի կյանքին ոչինչ չի սպառնում։ Մարտին և Դոկը վերադառնում 1986 թվական։

Դրվագ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով ալտեռնատիվ 1986 թվականին, Մարտին խրվում է մի մարդու պատկերով հսկայական պաստառի, ով շատ նման է Դոկին, իսկ Էմեթ Բրաունը այլևս հարևան նստատեղի վրա չէ։ Ավելի ուշ Մարտին հասկանում է, որ հայտնվել է ալտերնատիվ իրականության մեջ, որտեղ Դոկը գիտնական չէ, այլ դարձել է, այսպես կոչված, առաջին քաղաքացի Բրաուն, Մարտին պարզում է, որ ամեն ինչում մեղավոր է 1931 թվականին սկսված Դոկի և Էդնա Ստրիքլենդի սերը։ Նա համոզեց նրան թողնել գիտությունը և զբաղվել սոցիալական խնդիրներով։ Արդյունքում՝ տարիներ անց ամուսինները սկսեցին կառավարել ուտոպիական հասարակությունը, որտեղ "քաղաքացի +" ծրագիրն բնակիչներին բառացիորեն ծրագրավորել է լավ վարքագծի համար։

Առաջին հայացքից քաղաքում դրախտ է տիրում՝ փողոցները մաքուր են, բնակիչները հանգիստ են ու երջանիկ, բայց իրականում մթնոլորտը բռնապետություն է հիշեցնում. այստեղ արգելված է գրեթե ամեն ինչ՝ ալկոհոլից ու հասարակական վայրերում համբույրներից մինչև ծամոն ու գիտական ֆանտաստիկա։ Մարտինի մոտ դժվարությամբ է հաջողվում անձնական հանդիպում ունենալ Բրաունի հետ։ Նա շուտով կարողանում է համոզել Էմեթին, որ ամեն ինչ այլ կերպ պետք է դասավորվեր։ Սակայն Էդնան որոշում է, որ ժամանակն է ծրագրի ենթարկել նաև իր ամուսնուն, քանի որ նա հավատացել է երիտասարդ խուլիգանի ստին։ Որպես հետևանք, Մարտին հահտնվում է բանտախցում, իսկ Էմեթին պատրաստում են ընթացակարգի։

Դրվագ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին փորձում է անել ամեն ինչ, ոչնչացնելով Էդնայի ու Էմեթի հարաբերությունները։ Էմեթը այդ պահին պատրաստվում է Հիլլ-Վալլիում ցուցահանդեսին, ավարտելով իր գյուտը, որը պետք է օգներ Էդնեին ստեղծել «կատարյալ» հասարակություն։

Դրվագ 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի վերջո, Մարտին կարողանում է վերականգնել իրադարձությունները և հետ բերել իրական Դոկին։ Իսկ այդ ժամանակ Էդնան, որի գաղտնիքներից մեկը Մարտիին հաջողվել է բացահայտել, պատահաբար հայտնվում է 1876 թվականին և, բոլորովին չմտածելով հետևանքների մասին, այրում է Հիլլ-Վելլը։ Եվ ամեն ինչ նորից պետք է ուղղի, ինչպես միշտ, Մարտին, ով ծանոթանում է իր նախապապի հետ և իմանում է, թե ով է Տրիքսի Տրոթերը։

Խաղային սերիայի եզրափակիչը ավարտվում է առաջին ֆիլմի նման․ ապագայից 1986 թվական ժամանում են Մարտի Մաքֆլայի 3 տարբերակներ, որոնցից ամեն մեկը պնդում է, որ նրանց իրականություններում Մարտիի ու Ջենիֆերի կյանքերի մեջ մեծ դժվարություններ են առաջացել։ Դրվագի լսուսագրերը ավարտվում են «Շարունակություն կլինի…» գրությամբ։

Մուլտսերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետ դեպի ապագա» մուլտսերիալի սյուժեի համաձայն Մարտին ու Ջենիֆերը հաջող ավարտել են Հիլլ-Վելլի ավագ դպրոցը ու այժմ սովորում են տեղի համալսարանում։ Մարտին շատ ժամանակ է անց կացնում Բրաունների տանը, որտեղ ապրում են Դոկն ու Կլարան իրենց երեխաների հետ։ Միասին նրանք շարունակում են ճամփորդել ժամանակի մեջ, իմանալով շատ բաներ իրենց բարեկամների անցյալի ու ապագայի մասին։ Երիտասարդը դեռ հետաքրքրվում է երաժշտությամբ, ու այստեղ արդեն սկսում են երևալ են նրա հաջողությունները։ Դրվագներից մեկում խումբը համերգ է տալիս Հիլլ-Վելլի քաղաքային բեմի վրա։ Մարտիի նոր արկածները նկարագրվում են նաև կոմիքսներում, որոնք ստեղծվել են մուլտսերիալի հիման վրա․ դրանց մի մասը սերիալի դրվագների ադապտացիան է, իսկ պատմությունների մի մասը ստեղծվել է հատուկ ամսագրի համար։ «Արևային համակարգով ճանապարհորդ» դրվագում, երբ հերոսները հայտնվում են 2091 թվականին, պարզվում է, որ Մարտին Էլվիս Փրեսլիի պես շատ հայտնի է դառնում։ Մարտա Մաքֆլայը, ով հերոսի ծոռն է, դրվագի մեջ արտասանում է․ «Ես շատ կուզեի, որ պապիկս կենդանի լինի ու տեսնի, որ նրա երաժշտությունը շարունակում է ապրել․․․»։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ջեյ Ֆոքսը գլխավոր թեքնածուն էր Մարտի Մաքֆլայի դերի համար։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ Ֆոքսը չի կարողանա նկարահանվել ֆիլմում, պրոդյուսերները սկսել են ուրիշ դերասանի որոնումները, քանի որ, եթե նկարահանումները արագ չսկսեն, նախագիծը կարող էր փակվել։ Ի վերջո, Մարտիի դերի համար վերցրեցին Էրիկ Շտոլցին, բայց բոլոր երեքն էլ՝ Գեյլը, Զեմեկիսն ու Սպիլբերգը, հասկանում էին, որ դա սխալ է։ Նյութը նկարահանվեց 5 շաբաթվա ընթացքում, հերոսի դրվագների երրորդ մասը[8]։ Սթիվեն Սպիլբերգի բառերի համաձայն, Շտոլցի հեռացումը նրա կարիերայի մեջ ամենադժվար որոշումների մեկն էր՝ ու խնդիրը միայն դրանում չէ, որ ֆիլմի ապագան վտանգի տակ էր։ Շտոլցը նրան դուր էր գալիս, որպես դերասան, որպես անձ։ Բայց հեղինակները հասկացանմ, որ նրա հետ ֆիլմը այդքան զվարճալի չի լինի։ Շտոլցը հեռացվեց։

Մարտիի դերը Սպիլբերգի նոր ֆիլմում երազում էին նկարահանվել Հոլիվուդի բոլոր երիտասարդ դերասանները։ Բայց հեղինակները գիտեին, թե ինչ են ուզում՝ նրանք վերադարձան «Ընտանեկան կապեր» սերիալի բոսերին, որոնք հրաժարվեցին թույլ տալ Ֆոքսին մասնակցել ֆիլմի նկարահանմանը շոուի նկարահանումների հետ զուգընթացաբար։ Ու այս անգամ սերիալի ղեկավարները հանձնվեցին, պայմանավորվելով, որ նկարահանման գծագիրը չպիտի խանգարի շոուի նկարահանումներին։

Ազդեցություն փոփ մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտիի մեջբերումը․ «Եթե գլուխ դնեք, ամեն ինչի էլ կարող եք հասնել» (If you put your mind to it, you can accomplish anything) ShortList ամսագրի «100 թանկարժեք խորհուրդներ կինոֆիլմերից» ցանկը[9]։
  • McFly բրիտանական խումբը վերցրել է այդ անվանում, քանի որ վոկալիստ Թոմ Ֆլեթչերը տրիլոգիայի երկրպագու է[10]։
  • Relient K խումբը երգ գրեց Մարտիի մասին «Hello, McFly» վերնագրով, որը հայտնվեց նրանց «Relient K» ալբոմի վրա[11]։
  • Մարտին երկու անգամ հայտնվել է «Գրիֆինները» մուկտսերիալում, «The Courtship of Stewie’s Father» և «The Juice Is Loose» դրվագներում։ Բացի այդ, նրա հետ ֆիլմից դրվագները ծաղրապատճենվում են «Perfect Castaway», «Meet the Quagmires», «Road to Germany», «Baby Not on Board» և «The Big Bang Theory» հեռուստասերիալների հերոսների կողմից։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին «Empire» ամսագիրը Մարտի Մաքֆլային բոլոր ժամանակների մեծագույն կերպարների ցանկում 39-րդ տեղ շնորհեց[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wales J., Starling A. B. Վիքիա — 2004.
  2. Կաղապար:Cite video game
  3. Back To The Future Episode 1: It’s About Time Video Game, Exclusive Behind The Scenes Part II: Hey McFly! Gametrailers
  4. Назад в будущее, 1985 год, режиссёр — Роберт Земекис
  5. Pinhead According To The Merriam Webster Online Dictionary
  6. Назад в будущее 2, 1989 год, режиссёр — Роберт Земекис
  7. The «Back to the Future» Universe — kristensheley.com
  8. VIDEO: Eric Stoltz as the original Marty McFly at The Hollywood Reporter
  9. «100 pieces of advice from movies». ShortList[en] (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  10. Կաղապար:AllMusic
  11. Powell, Mark Allan (2002). Encyclopedia of Contemporary Christian Music (First printing ed.). Peabody, Massachusetts: Hendrickson Publishers. էջեր 750–751. ISBN 1-56563-679-1.
  12. «100-greatest-movie-characters» (անգլերեն). empireonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտի Մաքֆլայ» հոդվածին։