Մարտից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտից հետո
տեսակգեղանկար
նկարիչԿուզմա Պետրով-Վոդկին
տարի1946
բարձրություն156 սանտիմետր[1]
լայնություն122 սանտիմետր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էCentral Armed Forces Museum?
հավաքածուCentral Armed Forces Museum?
Ծանոթագրություններ

Մարտից հետո (ռուս.՝ После боя), խորհրդային նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինի նկարը, որ ստեղծվել է 1923 թվականին։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կենտրոնական թանգարանում (Մոսկվա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզմա Պետրով-Վոդկինը նկարն ստեղծել է «Կարմիր բանակ (1918-1923)» համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսի համար, որ բացվել է 1923 թվականի մարտի 18-ին՝ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հնգամյակի առթիվ Կարմիր բանակի ու նավատորմի թանգարանում Մոսկվայում[2][3]։ Ներկայում պահվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կենտրոնական թանգարանում (Մոսկվա)[4][5]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը, որն ունի 154 × 121.5 սմ չափեր, նկարված է յուղաներկով կտավի վրա[6][7][8]։ Խախտելով պատումի ժամանակային հաջորդականություն՝ Պետրով-Վոդկինը կտավի վրա միավորել է տարբեր ժամանակներում տեղի ունեցած երկու էպիզոդներում և նկարը համապատասխանաբար բաժանել երկու զուգահեռ աշխարհների՝ կյանքի ու մահվան, որոնք պատկերված են համապատասխանաբար տաք դեղնակարմիր երանգներով ու կապտավուն-սառը գուներով։ Առաջին պլանում երևում են երեք մարտիկներ, որոնք փիլիսոփայական կենտրոնացվածությամբ խորասուզված են զոհված հրամանատարի մասին հուշերի մեջ։ Նրանք նստած են տախտակյա սեղանի շուրջը, որի վրա դրված է երթային թիթեղյա կերակրաման։ Նկարի կենտրոնում պատկերված է կաշվե բաճկոնով և աստղ կրող գլխարկով կոմիսարը։ Վերջինիս երկու կողմերում նստած են նրա երկու ընկերները, ընդ որում՝ նրանցից մեկի վզին կարմիր շարֆ է, որը նկարի հիմնական գունային ակցենտն է։ Հրամանատարի մահվան տեսարանը պատկերված է կտավի երկրորդ պլանում՝ նմանվելով «Կրակի գծում» նկարի սյուժեին։ Նա մահացու վիրավորվել է, գլխից գլխարկն ընկել է նրա սափրված, և նա ընկնում է մարտում զոհված իր ընկերների կողքին[9][10][11][12][3][13]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտից հետո» նկարը համարվում է փուլային ստեղծագործություն Կուզմա Պետրով-Վոդկինի՝ այդ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ[14]։ Այդ կտավը «Կրակի գծում» (1916) նկարի յուրօրինակ շարունակությունն է և «Կոմիսարի մահը» (1928) նկարի թեմատիկ նախորդը՝ դրանց հետ միասին կազմելով յուրօրինակ տրիպտիխ[15][16][13]։ Զգուշանալով այդ ժամանակ հակահեղափոխության դեմ աճող պայքարի պայմաններում հնարավոր հետևանքներից՝ Պետրով-Վոդկինը նշել է, որ նկարների միջև ուղղակի կապ չկա[17][18][19]։ Ըստ քննադատների կարծիքների՝ նկարը լի է նաև հին ռուսական գեղանկարչության մոտիվներով և նմանվում է Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» նկարին[20][11][3][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://goskatalog.ru/portal/#/collections?id=11859393
  2. Балашова, 1988, էջ 41
  3. 3,0 3,1 3,2 «После боя». ARTEFACT. Վերցված է 27 октября 2018-ին.
  4. Петров-Водкин, 2014, էջ 48
  5. «После боя». Государственный каталог Музейного фонда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
  6. Герман, 1985, էջ 157
  7. «После боя». Artchive.ru. Վերցված է 25 октября 2018-ին.
  8. «После боя». Artpoisk.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 25 октября 2018-ին.
  9. Лебедянский, 1986, էջ 180
  10. Герман, 2003, էջ 220
  11. 11,0 11,1 Губанов, 2008, էջ 14—15
  12. Грибоносова-Гребнева, 2012, էջ 449
  13. 13,0 13,1 13,2 Христолюбова Т. П. (2012). «К. С. Петров-Водкин: мировоззрение и творчество». Институт живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина. Վերցված է 27 октября 2018-ին.
  14. «Неизвестный Петров-Водкин». Новости культуры. 29 марта 2007. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
  15. Грибоносова-Гребнева, 2012, էջ 441
  16. Губанов, 2008, էջ 12
  17. Губанов, 2008, էջ 16
  18. Петров-Водкин, 2014, էջ 39
  19. Барановский А. В. (2000). «Первая Мировая война в русской живописи. 1914–1917 годы». Институт живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 27 октября 2018-ին.
  20. Лебедянский, 1986, էջ 181

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «После боя». Госкаталог Музейного фонда РФ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.