Մարտիրոս Պոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Պոյաջյան
Ծնվել է1856
Մահացել է1894

Մարտիրոս Հակոբի Պոյաջյան, Ժիրայր (1856, քաղաք Հաճն— 1894, Յոզղաթ), հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Հնչակյան կուսակցության անդամ։ Հ․ Հ․ Պոյաջյանի եղբայրը։ Ծննդավայրի Վարդանյան դպրոցն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Կ․ Պոլսում, ապա վերադարձել Հաճըն և նույն դպրոցում աշխատել որպես ուսուցիչ, ստեղծել հայրենիքի ազատագրության համար պայքարող գաղտնի խմբակ։ 1875—1889 թվականներին ապրել է Անդրկովկասում։ Այնուհետև Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում զբաղվել է ուսուցչությամբ, թուրքական բռնատիրության դեմ պայքարում քարոզել օսմանյան տերության մեջ բնակվող բոլոր ժողովուրդների ուժերի քիավորման գաղափար, կազմակերպել է ելույթներ տեղական պաշտոնյաների և վաշխառուների չարաշահումների դեմ։ 1892 թվականին Պոյաջյանը մասնակցել է Աբդուլ Համիդի վայրագ բռնապետությունը դատապարտող թռուցիկների (յաֆթա) ստեղծմանն ու տարածմանը։ 1893 թվականի հոկտեմբերին Ցոզղաթում թուրքական ոստիկանության ու հարկահավաքների կամայականությունների դեմ կազմակերպել է ժողովրդական մեծ ցույց։ Սակայն ձերբակալված ցուցարարների կյանքը չվտանգելու համար հանձնվել է թուրքական ոստիկանությանը և կախաղան բարձրացվել Յոզղաթի Մահաթհանե հրապարակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 376