Մարտիրոս Մնակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտիրոս Մնանկյանից)
Jump to navigation Jump to search
Մարտիրոս Մնակյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1837(1837-09-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 22, 1920(1920-02-22) (82 տարեկանում)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր, թատերական ռեժիսոր, դերասան և թատրոնի դերասան

Մարտիրոս Մնացականի Մնակյան (սեպտեմբերի 9, 1837(1837-09-09), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 1920(1920-02-22), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ է բարձրացել 1859 թվականին, Կ․ Պոլսում, եղել «Արևելյան թատրոնի» առաջատար դերասաններից (1861- 1867

Դերերից են՝ Պապ (Մ․ Վանանդեցու «Մեծն Ներսես»), Նեոկլես (Պ․ Մետաստազիոյի «Թեմիստոկլես»), Ռուդոլֆո (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»)։ 1872-1879 թվականներին եղել է Պետրոս Մաղաքյանի և Հակոբ Վարդովյանի թատրոններում, 1880-1882 թվականներին՝ Թիֆլիսի հայ թատերախմբում։ Կատարել է սալոնային դերեր։ Մելոդրամայի վարպետ էր՝ հոգեբանական ծայրահեղ վիճակների, անսպասելի անցումների հակումով։

Դասական խաղացանկում ճանաչվել է խարակտերային դերերով՝ Պետրուչիո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Վիշնևսկի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»)։ Առավել հաջողություն է ունեցել ռոմանտիկական դրամաներում՝ Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»)։ 1883-1885 թվականներին Մնակյանը եղել է Արշակ Պենկլյանի օպերետային խմբում, 1885-1914 թվականներին՝ Օսմանյան դրամատիկ թատերախմբի տնօրենը, ռեժիսորն ու առաջատար դերասանը։

Թարգմանել, բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներ թուրքերեն, երբեմն նաև հայերեն։ Մնակյանի խումբը պոլսահայ վերջին թատերական կազմակերպություններից էր, որ նպաստել է նաև թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Հ., Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651 CC-BY-SA-icon-80x15.png