Մարտին ֆոն Վագներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին ֆոն Վագներ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1777(1777-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՎյուրցբուրգ, Բավարիա
Մահացել էօգոստոսի 8, 1858(1858-08-08)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԳերեզմանCampo Santo Teutonico
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն և  Electorate of Bavaria
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, art agent, մեկենաս և history painter
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ
 Johann Martin von Wagner Վիքիպահեստում

Յոհան Մարտին ֆոն Վագներ (գերմ.՝ Johann Martin von Wagner, հունիսի 24, 1777(1777-06-24)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիա - օգոստոսի 8, 1858(1858-08-08)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ), գերմանացի քանդակագործ, փորագրող, մեկենաս, նկարիչ, հնագետ, պատմաբան և արվեստի կոլեկցիոներ, Վյուրցբուրգի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին ֆոն Վագները պալատական քանդակագործ Յոհան Ալեքսանդր Վագների որդին է (1730-1809)։ Վարպետության առաջին դասերը ստացել է հոր արվեստանոցում։ 1797 թվականից Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում սովորել է գեղանկարչություն, որտեղ «Էնեյը խնդրում է իր մորը՝ Վեներային, Կարթագենի ճանապարհին» նկարի համար ստացել է Ակադեմիայի առաջին մրցանակը։ 1802 վերադարձել է Վյուրցբուրգ։

1803 թվականին ծանոթացել է Գյոթեի հետ և ընդունվել «Վյուրցբուրգյան արվեստի ընկերների միություն»։ Գյոթեի աջակցության շնորհիվ Վյուրցբուրգի համալսարանում աշխատանք է ստացել որպես նկարչության պրոֆեսոր։ Վյուրցբուրգում կայացած գեղարվեստական մրցույթում «Ոդիսևս և Պոլիֆեմ» նկարի համար արժանացել է առաջին մրցանակին։ 1803-1804 թվականներին ապրել է Փարիզում։ Այնուհետև իր գեղարվեստական կրթությունն ավարտելու համար երկամյա ուսումնական այց է կատարել Իտալիա՝ Հռոմ[4]։ Այստեղ նա ծանոթացել է Բավարիայի ապագա թագավորի՝ կրոնպրինց Լյուդվիգի հետ։ 1827 թվականից որպես Լյուդվիգ I թագավորի արվեստի ստեղծագործությունների պահապան՝ Վագներն ապրել է թագավորի նախկին կալվածատանը՝ Վիլլա Մալթայում։

Հռոմում Վագները կրոնպրինց Լյուդվիգի հավաքածուի համար նշանակվել է արվեստի գործերի գնման լիազոր (արվեստի գործակալ)[5]։ Նրա ձեռք բերածներից էին Ֆաուն Բարբերինին[6] և Ապոլոն Բարբերինին, Աֆայայի տաճարի մուտքը զարդարող արձանները և այլն։

Նրա խորհրդով Լյուդվիգը Մյունխենում ստեղծել է Գլիպտոտեկա՝ հին հունական և հին հռոմեական քանդակի հավաքածուով, որոնք Վագները ձեռք է բերել Լյուդվիգի համար։

Ժամանակի ընթացքում Վագները գեղանկարչությունից անցել է քանդակագործությանը։ Նրա գործունեությունը և բացառիկ գիտելիքները դասական հնագիտության և արվեստի պատմության ոլորտում այնքան հաջող էին Լյուդվիգի համար, որ 1825 թվականին Բավարիայի թագավորը նրան բարձրացրեց ազնվականության աստիճանի։

Յոհան Վագները մասնակցել է Քյոնիգսպլաց հրապարակի հյուսիսային մասում գտնվող Գլիպտոտեկայի շենքի կառուցմանը։ Նա Գլիպտոտեկայի մուտքի վերնաճակատին գտնվող պլաստիկ արվեստի հովանավոր Աթենաս աստվածուհուն նվիրված քանդակագործական խմբի հեղինակն է։

Լյուդվիգ I-ի պատվերով ստեղծել է ռելիեֆային ֆրիզ Վալհալլայի համար[7]՝ գերմանական մշակույթին պատկանող նշանավոր պատմական անձանց Փառքի սրահ, որը գտնվում է Ռեգենսբուրգ քաղաքից 10 կմ դեպի արևելք (Բավարիա, Գերմանիա)։ Կոչվում է «Գերմանացիների անցումը Կովկասից Կենտրոնական Եվրոպա»։ Աշաֆենբուրգի հռոմեական վիլլայի կրկնօրինակով Պոմպեջենումում ստեղծել է ներքին քանդակագործական զարդարանքներ։

1841 թվականին նշանակվել է Մյունխենի պինակոտեկի գլխավոր տնօրեն։

Մարտին Վագները մահացել է Հռոմում 1858 թվականի օգոստոսի 8-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Campo Santo Teutonico գերեզմանատանը, որը տեղակայված է Սուրբ Պետրոսի բազիլիկի մոտակայքում։

Իր հավաքած արվեստի գործերի անձնական մեծ հավաքածուն կտակել է Վյուրցբուրգի համալսարանին։ 1963 թվականին Վյուրցբուրգի նստավայրի շենքերից մեկում ստեղծվել է Մարտին Վագների թանգարանը (Martin von Wagner Museum)[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Meusel, Johann Georg. Teutsches Küstlerlexikon, p. 503, at Google Books
  5. «Aus dem Dunkeln geholt» [Brought out of the dark] (German). 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Greece in Munich». 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  7. Friedrich Arnold Brockhaus|Brockhaus, F. A.. Conversations-Lexikon der neuesten Zeit und Literatur, p. 598, at Google Books
  8. «Martin von Wagner Museum – Geschichte» [Martin von Wagner Museum – History] (German). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին ֆոն Վագներ» հոդվածին։