Մարտին Սինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Սինկովիչ
Martin-Sinkovic-Olimpijska-medalja-Zagreb-13082012-3-roberta-f.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1][2]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝Flag of Croatia.svg Խորվաթիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 10, 1989(1989-11-10)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր՝Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ

Մարտին Սինկովիչ (խորվ.՝ Martin Sinković, նոյեմբերի 10, 1989(1989-11-10)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ թիավար[3], Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016, 2020), 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4], աշխարհի հնգակի չեմպիոն։

Սպորտային կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիավարումով զբաղվել սկսել է 1999 թվականին ավագ եղբոր՝ Մատիայի հետ։ 2006 թվականից սկսել է հանդես գալ աշխարհի պատանեկան առաջնություններում։ 2007 թվականին Սինկովիչը դարձել է աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ 2008 թվականին ավագ եղբոր՝ Վալենտի հետ հասել է Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ և այնտեղ գրավել 5-րդ տեղը։ 2009 թվականի աշխարհի առաջնությունում Սենկևիչ եղբայրները չորստեղանոցների մրցաշարում դարձել են 4-րդը։

2010 թվականի սեպտեմբերին Սինկովիչը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր չորստեղանոցների մրցումներում։ Աշխարհի առաջնություններում առաջին խոշոր հաջողությանը Սինկովիչը հասել է 2010 թվականի նոյեմբերին, երբ չորստեղանոց թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարտինի հետ ոսկե մեդալ է նվաճել նաև Վալենտը։ Հաջորդ տարի խորվաթ թիավարները դարձյալ հայտնվել են աշխարհի առաջնության մրցանակակիրների շարքում՝ վերջնագծին հասնելով երրորդը։

2012 թվականին Վալենտը քառյակի կազմում մասնակցել է Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերին։ Եվ նախնական փուլում, և մրցումների կիսաեզրափակիչում խորվաթ անձնակազմն առաջինն է հասել եզրագծին։ Եզրափակչի հենց սկզբից առաջ է անցել Գերմանիայի հավաքականը, որը յուրաքանչյուր մետրի հետ միայն մեծացրել է իր առավելությունը և արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը։ Խորվաթական քառյակն ամբողջ մրցատարածության ընթացքում երկրորդ տեղի համար պայքարել է ավստրալիացիների հետ։ Եզրափակչում Սինկովիչը խաղընկերների հետ 0,44 վ-ով առաջ է անցել Ավստրալիայի հավաքականից և դարձել խաղերի արծաթե մեդալակիր[5]։ Երկու ամիս անց Սինկովիչ եղբայրները զույգով դարձել են Եվրոպայի չեմպիոններ։

2013 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչը չորս զույգերի կազմում երկրորդ անգամ նվաճել է ոսկե մեդալ։ 2014 թվականին աշխարհի առաջնությունում Վալենտն ու Մարտինն առաջին անգամ հանդես են եկել զույգով աշխարհի առաջնություններում։ Մրցումների արդյունքում խորվաթ թիավարները մեծ առավելությամբ հաղթել են եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչ եղբայրները պաշտպանել են կրկնակի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։

2016 թվականի Օլիմպիական խաղերում Սինկովիչը (զույգով) նվաճել է ոսկե մեդալ[6][7][8]։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույնպես արժանացել է ոսկե մեդալի[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ եղբայրը՝ Մատիան է, միջնեկ եղբայրը՝ Վալենտ Սինկովիչը, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016 և 2020), աշխարհի բազմակի չեմպիոն (ակադեմիական թիավարում)[10]։
  • Կինը՝ Մանուելա (ամուսնացել են 2013 թվականին)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Martin Sinkovic
  2. 2,0 2,1 2,2 Martin Sinković
  3. «Valent SINKOVIC - worldrowing.com»։ www.worldrowing.com (en-US)։ Վերցված է 29 August 2017 
  4. «2012 OLYMPIC GAMES – London, GBR – (M4x) Men's Quadruple Sculls – Final»։ www.worldrowing.com (en-US)։ 3 August 2012։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2020-ին։ Վերցված է 29 August 2017 
  5. «PRVA HRVATSKA MEDALJA U LONDONU Četverac na pariće uzeo SREBRO!»։ sportske.jutarnji.hr։ Վերցված է 7 February 2021 
  6. «Braća Sinković - opravdali status 'nedodirljivih'»։ gol.dnevnik.hr։ Վերցված է 7 February 2021 
  7. «Braća Sinković upravo su osvojili zlato na Olimpijskim igrama u Riju (ovo nam je, zasad, drugo)»։ telegram.hr։ Վերցված է 7 February 2021 
  8. «Drugi put u karijeri! Braća Sinković izabrana za posadu godine»։ vecernji.hr։ Վերցված է 7 February 2021 
  9. Deželić Vanja։ «Nezaustavljiva braća Sinković pomela konkurenciju, Hrvatska ima još jedno zlato!»։ vecernji.hr։ Վերցված է 30 July 2021 
  10. «Valent SINKOVIC - worldrowing.com»։ www.worldrowing.com (en-US)։ Վերցված է 29 August 2017 
  11. Morić Danijela-Ana։ «Olimpijci braća Sinković na odmoru sa ženama i medaljama»։ tportal.hr։ Վերցված է 7 February 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]