Մարտին Չելֆի
| Մարտին Չելֆի անգլ.՝ Martin Chalfie | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 15, 1947[1][2][3][…] (79 տարեկան) |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Niles East High School? |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | կենսաբան, նյարդակենսաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, պրոֆեսոր, բջջաբան և կենսաքիմիկոս |
| Աշխատատու | Կոլումբիայի համալսարան[7] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն |
Մարտին Լի Չելֆի (հունվարի 15, 1947[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][5][6]) ամերիկացի քիմիկոս։ Նա Կոլումբիայի համալսարանի համալսարանի պրոֆեսոր է։[15] Նա 2008 թվականին Օսամու Շիմոմուրայի և Ռոջեր Ցիենի հետ համատեղ «կանաչ լյումինեսցենտ սպիտակուցի՝ GFP-ի հայտնաբերման և զարգացման համար» արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։[16] Նա նեյրոկենսաբանական գիտությունների թեկնածու է Հարվարդի համալսարանից։
Կրթություն և վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելֆին մեծացել է Չիկագոյում, Իլինոյս, կիթառահար Էլի Չելֆիի (1910–1996) և հագուստի խանութի սեփականատեր Վիվիան Չելֆիի (ծն. Ֆրիդլեն, 1913–2005) որդին։ Նրա մորական պապը՝ Մեյեր Ֆրիդլենը, վաղ տարիքում ներգաղթել է Չիկագո Մոսկվայից. նրա հայրական տատիկն ու պապիկը՝ Բենջամին և Էսթեր Չելֆիները, եկել են Ցինցինատի Բրեստ-Լիտովսկից[17], և հրեա են։[18]
1965 թվականին նա ընդունվեց Հարվարդի համալսարան՝ մաթեմատիկայի մասնագիտություն ձեռք բերելու մտադրությամբ,[19] բ սակայն նա անցավ կենսաքիմիայի, քանի որ այն համատեղում էր քիմիայի, մաթեմատիկայի և կենսաբանության նկատմամբ նրա հետաքրքրությունները։[19] Նա կրտսեր տարվա ամառն անցկացրեց Հարվարդում Կլաուս Վեբերի լաբորատորիայում, բայց «ամբողջովին ձախողվելը «այնքան մեծ հուսահատություն էր, որ ես որոշեցի կենսաբանությամբ չպետք է զբաղվեմ»։[20] Արդյունքում, մասնագիտությունն ավարտելով և անցել է իրավունքի, թատրոնի և ռուս գրականության դասընթացներ։[19]
Նա նաև հանդես է եկել Հարվարդի լողի թիմում և ավագ տարում նշանակվել է կապիտան։ Այդ ժամանակ լողի մարզիչ Բիլ Բրուքսն ասաց. «Մարտին հիանալի կապիտան կդառնա, քանի որ նա սիրված է ողջ թիմի կողմից»։[21] Որպես ավագ՝ նա շահեց «Հարոլդ Հարվարդի գավաթը, առաջնորդության, սպորտային վարպետության և թիմային համագործակցության հատկանիշների լավագույնս դրսևորման համարէ»։[22] Չելֆիի Նոբելյան մրցանակի հայտարարումից հետո, նրա առաջին կուրսեցի սենյակակիցը նկատեց․ Չելֆիին «Նա միշտ իրեն լողորդ էր ճանաչում»։[20]
1969 թվականին ուսումն ավարտելուց հետո նա մի շարք ժամանակավոր աշխատանքներ է կատարել, օրինակ՝ իր ծնողների հագուստի արտադրության բիզնեսում զգեստներ է վաճառել։[19] և դասավանդել Համդեն Հոլ Քանթրի Դպրոցում Համդենում, Կոնեկտիկուտ։[19] 1971 թվականի ամռանը Յեյլի համալսարանի Խոսե Զադունայսկու լաբորատորիայում նրա հետազոտությունը հանգեցրեց առաջին հրապարակմանը: Հաջողությամբ ոգևորված,[19] նա վերադարձավ Հարվարդ՝ Ռոբերտ Պերլմանի մոտ ասպիրանտուրայի համար և 1977 թվականին պաշտպանեց թեկնածություական թեզը։
Կարիերա և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չելֆին իր հետդոկտորական հետազոտությունն անցկացրեց Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում (LMB) Սիդնի Բրենների և Ջոն Սուլսթոնի հետ, և երեքը 1985-ին հրապարակեցին «C. elegans-ում հպման զգայունության նեյրոնային շղթան» աշխատությունը։[23] Այնուհետև Չելֆին 1982 թվականին լքեց LMB-ն և միավավ Կոլումբիայի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժնին և շարունակեց ուսումնասիրել C. elegans հպման մուտանտները։
Նա ամուսնացավ Թուլ Հազելրիգի հետ։ Հետագայում Թուլը միացավ նրան Կոլումբիայի համալսարանի ֆակուլտետում։[19] Նա Չելֆիին թույլ տվեց իր հիմնական գիտական աշխատության «Կանաչ լյումինեսցենտ սպիտակուցը որպես գենի արտահայտման նշան» մեջ մեջբերել իր չհրապարակված հետազոտությունը՝[24] պայմանով, որ նա մեկ ամիս սուրճ պատրաստեր, եփեր և դատարկեր աղբը ամեն գիշեր։[25]
1992 թվականի հուլիսին Չելֆին և նրա կինը դուստր են ունեցել՝ Սառա։
2004 թվականին Չելֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
Նա Նոբելյան մրցանակի կոմիտեի հեռախոսազանգի ժամանակ նա քնած էր։ [20][26] Երբ նա արթնացավ, գիտեր, որ մրցանակն արդեն հայտարարված է, ուստի ասաց «Լավ, ո՞վ է այն հիմարը (schnook), ով ստացել է մրցանակը»: Եվ նա բացեց իր նոութբուքը, հասավ Նոբելյան մրցանակի կայք և պարզեց, որ այն հիմարը՝ շնուկն ինքն է։[26]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Chalfie M. GFP: lighting up life (Nobel Lecture). // Angewandte Chemie International Edition — Wiley, 2009. — Vol. 48, Iss. 31. — P. 5603—5611. — ISSN 1433-7851; 1521-3773 — doi:10.1002/ANIE.200902040 — PMID:19569155
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/1474495/Martin-Chalfie
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 http://www.nrf.gov.sg/scientists-profiles/all-scientists-profiles/nobel-prize-in-chemistry-(2008)
- 1 2 http://www.nyas.org/whoweare/bog/chalfie.aspx
- 1 2 http://www.scientificamerican.com/article/chemistry-nobel-glows-green/
- ↑ https://chalfielab.biology.columbia.edu/people/martin-chalfie
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2008/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.ascb.org/award/e-b-wilson-medal/
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
- ↑ https://royalsociety.org/news/2018/05/distinguished-scientists-elected-fellows-royal-society-2018/
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ https://www.aaas.org/fellows/historic?field_last_name_value=All&field_year_elected=2007&page=2
- ↑ The Nobel Prize in Chemistry 2008 Արխիվացված Հոկտեմբեր 11, 2008 Wayback Machine
- ↑ Website of the Nobel Prize committee.
- ↑ Autobiography on Nobelprize.org
- ↑ JINFO. «Jewish Nobel Prize Winners in Chemistry». www.jinfo.org. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
- 1 2 3 4 5 6 7 Davis, Tinsley (2008 թ․ հունվարի 28). «Profile of Martin Chalfie». Proceedings of the National Academy of Sciences. National Academy of Sciences. 105 (5): 1393–5. Bibcode:2008PNAS..105.1393D. doi:10.1073/pnas.0704615105. PMC 2234153. PMID 18227519.
- 1 2 3 Wu, June Q. (2008 թ․ հոկտեմբերի 9). «Harvard Alumni Win Nobel Prize». Harvard Crimson. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Chalfie is named tankers' captain». Harvard Crimson. 1968 թ․ մարտի 21.
- ↑ Beach, Bennett H. (1969 թ․ ապրիլի 18). «Two Awards Presented To Diver Bill Murphy». Harvard Crimson. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ "The Neural Circuit for Touch Sensitivity in C. Elegans"
- ↑ Chalife, M; Tu, Y; Euskirchen, G; Ward, WW; Prasher, DC (1994). «Green Fluorescent Protein as a Marker for Gene Expression». Science. 263 (5148): 802–805. Bibcode:1994Sci...263..802C. doi:10.1126/science.8303295. PMID 8303295. S2CID 9043327.
- ↑ Nobel Lecture slide 17
- 1 2 Smith, Adam. «Interview with Martin Chalfie». Nobel Foundation.
- Հունվարի 15 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քիմիկոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ