Մարտին Լինես
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1991[1][2] (34 տարեկան) | ||
| Ծննդավայր | Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա[3] | ||
| Հասակ | 177 սանտիմետր | ||
| Քաշ | 72 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Մարտին Լինես (նորվ.՝ Martin Linnes, սեպտեմբերի 20, 1991[1][2], Kongsvinger Municipality, Հեդմարկ, Նորվեգիա[3]), նորվեգացի ֆուտբոլիստ, «Մոլդե» ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Նորվեգիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենի քաղաքի «Կոնգսվինգեր» ակումբի սան է։ 2010 թվականի մայիսի 5-ին «Սաննեֆյորդի» դեմ խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը մեկնել է Սուպերէթթան, սակայն ֆուտբոլիստը մնացել է թիմում: 2011 թվականի հունիսի 26-ին «Բրյունեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[5]։
2012 թվականի սկզբին տեղափոխվել է «Մոլդե»։ Մարտի 23-ին «Ստրյոմգոդսետի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Օգոստոսի 4-ին «Սոգնդալի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Մոլդեի կազմում[7]։ Ակումբի կազմում երկու անգամ նվաճել է Նորվեգիայի առաջնությունը և գավաթը։ Սեպտեմբերի 17-ին թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում խփել է մեկ գոլ[8]։
2016 թվականի հունվարի 9-ին տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ», որը նրա համար վճարել է 2 միլիոն եվրո: Պայմանագիրը կնքվել է երեքուկես տարի ժամկետով[9]։ Հունվարի 19-ին «Աքհիսար Բելեդիեսպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ Փետրվարի 6-ին «Կոնյասպորի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական Սուպերլիգայում[11]։ 2018 թվականին օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսին ընդգրկվել է երիտասարդական թիմի հայտացուցակում Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար: Մրցաշարում մասնակցել է Իսրայելի[12], Անգլիայի[13] և Իտալիայի թիմերի դեմ խաղերին[14]։
Նույն թվականի նոյեմբերի 15-ին Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Նորվեգիայի հավաքականի կազմում՝ փոխարինելով Օմար Էլաբդելաուիին[15]։ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[16]։
Գոլեր Նորվեգիայի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 01. | 5 հոկտեմբերի 2017 | Օլիմպիական մարզադաշտ, Սերրավալե, Սան Մարինո | 0:8 | 0:8 | Աշխարհի առաջնություն 2018 որակավորում |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոլդե»
- Նորվեգիայի չեմպիոն (3)՝ 2012, 2014, 2022
- Նորվեգիայի գավաթի գավաթակիր(4)՝ 2013, 2014, 2021/22, 2023
«Գալաթասարայ»
- Թուրքիայի չեմպիոն (2)՝ 2017/18, 2018/19
- Թուրքիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2015/16, 2018/19
- Թուրքիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2016, 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Саннефьорд VS. Конгсвингер 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010-05-05. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Брюне VS. Конгсвингер 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011-06-26. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Мольде VS. Стрёмсгодсет 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012-03-23. Արխիվացված օրիգինալից 2018-04-04-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Мольде VS. Согндал 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012-08-04. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Фенербахче VS. Мольде 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015-09-17. Արխիվացված օրիգինալից 2015-10-04-ին. Վերցված է 2015-09-18-ին.
- ↑ «Martin Linnes, Galatasaray'da» (թուրքերեն). NTV Sport. 2016-01-09. Արխիվացված օրիգինալից 2016-01-25-ին. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ «Акхисар Беледиеспор VS. Галатасарай 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-01-19. Արխիվացված օրիգինալից 2016-03-15-ին. Վերցված է 2016-04-01-ին.
- ↑ «Галатасарай VS. Коньяспор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-02-06. Արխիվացված օրիգինալից 2016-04-11-ին. Վերցված է 2016-04-01-ին.
- ↑ «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013-06-05. Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013-06-08. Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013-06-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Словения 08 VS. Норвегия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013-10-11. Արխիվացված օրիգինալից 2019-04-30-ին. Վերցված է 2015-09-02-ին.
- ↑ «Сан-Марино VS. Норвегия 0:8» (անգլերեն). soccerway.com. 2017-10-05. Արխիվացված օրիգինալից 2017-10-06-ին. Վերցված է 2017-10-06-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Молде»(նորվ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լինես» հոդվածին։ |
|