Մարտին Լիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Գևորգի Լիանոսյան
Ծնվել էՄինչև 1872
Մահացել է1931-ից հետո[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, Իրան, ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ԱշխատանքԳործարար
ԾնողներԳևորգ Մարտինի Լիանոսյան

Մարտին Գևորգի Լիանոսյան (ռուս.՝ Мартин Георгиевич Лианозов`- 1931, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի նշանավոր գործարար, ձկնարդյունաբերող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լիանոսյանը ծնվել է Գևորգ Մարտինի Լիանոսյանի ընտանիքում, ուներ երկու կրտսեր եղբայր` Ստեփան և Լևոն։ Հոր մահից հետո 1894 թվականին որդիները ժառանգեցին ընտանեկան գործը։ Ու մինչ Ստեփանը սկսեց զբաղվել նավթային արդյունաբերությամբ ու դարձավ կայսրության խոշորագույն նավթարդյունաբերող, Մարտինը ու Լևոնը շարունակեցին ձկնարդյունաբերական ու խավիարի արտադրության գործը։

Մարտինը չափազանց լավ կրթված մարդ էր ու ազատ տիրապետում էր 7 լեզուների[1]։

Ընտանեկան գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինի հորեղբայր Ստեփանը 1873 թվականին ստացել էր պարսից շահի կողմից 5 տարով թույլատվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու Կասպից ծովի խավիարի արտադրությամբ։

Նրա եղբայր Գևորգ Լիանոսյանը 80-ականներին հիմնում է Պարսկաստանի Բանդարե Անզալի նավահանգստում խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ» ։ Գևորգ Լիանոսյանը դիմում է ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլատրվություն ստանալու համար։ 1890 թվականի մարտի 22-ին նա ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով, որը հեղափոխությունից հետո Կոմունիստական կուսակցության կողմից կողմից չեղյալ է համարվում[2]։

1890-ականներին Լիանոսյանները դառնում են Կասպից ծովի ու իր մեջ թափվող բոլոր գետերում խոշորագույն ձկնարտադրող ու խավիարի արտադրողը։ Այդ շրջանում ձկնարտադրությամբ ու խավիարի արտադրությամբ զբաղվող գործարարների ընդհանուր համախառն ներքին արդյունքը կազմում էր շուրջ 600 000 ռուբլի, 20-րդ դարի սկզբից մինչև 1906 թվականը այն հասավ 900 000-ի, իսկ 1907-1915 թվականներին՝ 2,25 միլիոն ռուբլի[2]։

20-րդ դարի սկզբում Լիանոսյանների ձկնարդյունաբերական արտադրությունը ներառում էր էլեկտրակայաններ, սառնարանային տարածքներ, հեռախոսային կապ, մեխանիկական ու այլ արհեստանոցներ, 20 նավերից բաղկացած նավատորմ, այդ թվում երկու մեծ շոգենավ, որոնցից մեկի անունն էր «Պիրոգով», մյուսինը՝ «Մարտին»՝ ի պատիվ Մարտին Լիանոսյան ավագի։ Արտադրության մեջ զբաղված էր 5900 մարդ։ Մինչև 1914 թվականը կապիտալ ներդրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 380 հազար ֆրանկ, իսկ 1916 թվականին՝ 9 միլիոն[1]։

Հետպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բանդարե Անզալիի Կազյան թաղամասի լավագույն տներում, որոնք պատկանում էին Լիանոսյաններին, տեղակայվում է բրիտանական բանակի շտաբը իր ենթակառուցվածքներով[3]։

Մարտինը մնում է ապրելու Պարսկաստանում՝ շարունակելով զբաղվել ձկնարդյունաբերությամբ, մինչ Ստեփանն ու Լևոնը տեղափոխվում են Ֆրանսիա։ Հետաքրքրական է այն, որ նոր իշխանությունները Կասպից ծովի խավիարի արտադրության մենաշնորհը տվել էին Պասկաստանին՝ բացատրելով դա «հարավային ուղղությամբ հատուկ քաղաքականությամբ»[1]

1923 թվականին նա վերադառնում է Սովետական Միություն ու կոմունիստական իշխանությանը հանձնում է Բանդարե Անզալիում գտնվող ողջ ձկնարդյունաբերական արտադրությունը։ Մնում է ապրելու Մոսկվայում ու ստանում է ցմահ 400 ռուբլի նպաստ։ Պահպանվել է 1931 թվականին գրված մի փաստաթուղթ՝ կառավարության մի պաշտոնյայի նամակը Մոսկվայի քաղաքային խորհուրդ, որտեղ նշվում է, որ Լիանոսյանը բնակվում է Կոմունալնիկների տանը Ստրաստոյ նրբանցք 4 հասցեով։ Տան մակերեսը 2,5 սաժեն է այնտեղ բնակվող 3 անձի համար։ Հաշվի առնելով Լիանոսյանը մեծ ներդրումը ԽՍՀՄ ու ժողովրդական տնտեսության մեջ՝ դիմողը խնդրում էր աջակցել Լիանոսյաններին ստանալու ավելի մեծ բնակելի տարածք, որը և նրանց տրվում է Բարսենյևսկի առափնյա փողոցում[1]։

Այս շրջանում Մարտինը կրկին ամուսնանում է, նրա կինը՝ Վերա Նիկոլայի Կոնշինան՝ Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիրներից մեկի դուստրն էր[1]։

Լիանոսյանների տոհմածառը[խմբագրել | խմբագրել կոդը]


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]