Jump to content

Մարտին Ադամսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Ադամսկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1981(1981-07-13) (45 տարեկան)
ԾննդավայրStudénka
Քաղաքացիություն Չեխիա
ՄասնագիտությունՀոկեյիստ
 Martin Adamský Վիքիպահեստում

Մարտին Ադամսկի (չեխ․՝ Martin Adamský, (հուլիսի 13, 1981(1981-07-13), Studénka), չեխ հոկեյիստ, հարձակվող, 2011 և 2019 թվականների Չեխիայի չեմպիոն։ Հիմնականում հանդես է եկել Չեխիայի Էքստրալիգայում հանդես եկող Տրշինեցի «Օցելարժի» ակումբում։

Մարտին Ադամսկին ծնվել է 1981 թվականին[1]։ Նա իր նորամուտը Չեխիայի Էքստրալիգայում կատարել է «Պլզեն» ակումբի կազմում 2001/02 մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ, Ադամսկին «Պլզենում» խաղացել է 9 մրցաշրջան։ 2010/11 մրցաշրջանից սկսած նա հանդես է եկել Տրշինեցի «Օցելարժի» ակումբում։

Տրշինեցի «Օցելարժի» կազմում Ադամսկին 2011 թվականին դարձել է Չեխիայի չեմպիոն, իսկ 2015 և 2018 թվականներին նվաճել է արծաթե մեդալներ՝ ավարտելով մրցաշրջանները երկրորդ տեղում։ 2019 թվականին երկրորդ անգամ հաղթել է Էքստրալիգայում, այդ անգամ՝ որպես թիմի ավագ։ Իր խաղացողի կարիերան ավարտել է 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էքստրալիգայի 2011 և 2019 թվականների չեմպիոն
  • Էքստրալիգայի 2015 և 2018 թվականների արծաթե մեդալակիր

Վիճակահանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չեխական էքստրալիգա֊937 խաղ, 413 միավոր (223+190)
  • Չեխիայի առաջին լիգա֊83 խաղ, 37 միավոր (20+17)
  • Չեխիայի երկրորդ լիգա֊12 խաղ, 11 միավոր (6+5)
  • Կանադայի հոկեյի լիգա-35 խաղ, 18 միավոր (6+12)
  • Արևելյան ափի լիգա֊9 խաղ
  • Չեմպիոնների լիգա-28 խաղ, 16 միավոր (8+8)
  • Շպենգլերի գավաթ-8 խաղ, 3 միավոր (1+2)
  • Չեխիայի հավաքական֊16 խաղ
  • Ընդհանուր կարիերայի ընթացքում-1128 խաղ, 498 միավոր (264+234)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «R-Hockey.ru: Адамски Мартин, Нападающий - хоккейные игроки - Резюме». R-Hockey.ru. Վերցված է 2025 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ադամսկի» հոդվածին։