Մարտինոս Օպավացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինոս Օպավացի
Դիմանկար
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրՕպավա, Չեխիա[1]
Մահացել էդեկտեմբերի 23, 1279
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[1]
ԳերեզմանՍուրբ Դոմինիկ տաճար
ՔաղաքացիությունFlag of Poland (1919–1927).svg Լեհաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Մասնագիտությունպատմաբան, կաթոլիկ քահանա և canon law jurist
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս
Commons-logo.svg Martin of Opava Վիքիպահեստում
Մարտինոս Օպավացի (ուշ միջնադարյան մանրանկար)

Մարտինոս Օպավացի, Լեհացի ((լեհ.՝ Marcin z Opawy, լատ.՝ Martinus Oppaviensis, Martinus Polonus, գերմ.՝ Martin von Troppau, 13-րդ դար, Օպավա, Չեխիա[1] - դեկտեմբերի 23, 1279, Բոլոնիա, Պապական մարզ[1][3][4])), ժամանակագիր, կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Ազգությամբ չեխ (այլ կարծիքով՝ լեհ)։

Եղել է պապական պալատի երեց, կյանքի վերջում՝ Լեհաստանի եկեղեցական կենտրոն Դնեզնենի թեմակալ արքեպիսկոպոս։ Սխալմամբ նույնացվել է Մարինուս Շոտլանդացու, Մարտինոս Սանդոմիրցու և այլոց հետ։ Հայտնի է եկեղեցական իրավական կանոններով, քարոզներով և հատկապես Հռոմի կայսրերի ու պապերի ժամանակագրությամբ։ Մարտինոս Օպավիացին իր ժամանակագրությունը սկսել է նախահանրապետական և նախաքրիստոնեական Հռոմի պատմությունից և հասցրել մինչև 13-րդ դարի 2-րդ կեսը։ Օգտագործել է Տիտոս Լիվիոսի, Եվսեբիոս Կեսարացու, Պողոս Օրոզեոսի, Դամասոս պապի, Պողոս սարկավագ Հռոմեացու ժամանակագրությունները և այլն։ Մարտինես Оպավիացու ժամանակագրությունն անմիջապես թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և օգտագործվել որպես ընդհանուր պատմության դասագիրք։ 1348 թվականին Ավինյոնում Ներսես Պալիանենցը այն թարգմանել է հայերեն։ Հայերեն թարգմանությունում առկա է նաև 1279-1342 թվականների ժամանակագրությունը, որն առ այսօր բնագրով հայտնի չէ։ Մարտինես Օպավիացու ժամանակագրությունը շարունակել է Ներսես Պալիանենցը՝ գրելով 1342-1351 թվականների պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Czech National Authority Database
  2. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  3. Record #13194721 // общий каталог Национальной библиотеки Франции
  4. CERL Thesaurus — Консорциум европейских научных библиотек.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345 CC BY-SA icon 80x15.png