Մարտինե Գրաել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինե Գրաել
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Martine Soffiatti Grael
Մասնագիտացում՝առագաստանավորդ
Երկիր՝ Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 12, 1991(1991-02-12)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Մարտինե Գրաել (պորտ.՝ Martine Soffiatti Grael, փետրվարի 12, 1991(1991-02-12)[1], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մարզիկ (նավասպորտ)[2][3], որը հանդես է գալիս 49-րդ FX դիսցիպլինայում։ Կաենա Կունզիի հետ միասին դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն[4] և երկակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեն ծնվել է մարզական ընտանիքում։ Նրա հայրը՝ Տորբեն Գրաելը, «Աստղային» դասի երկակի օլիմպիական չեմպիոն է, հորեղբայրը՝ Լարս Գրաելը, Օլիմպիական խաղերի երկակի բրոնզե մեդալակիր է, եղբայրը՝ Մարկո Գրաելը, մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի։ Մարտինեն նաև բրազիլացի մարզիկներ Ակսել և Էրիկա Պրեբեն Շմիդտների թոռնուհին է, որոնք հանդես են եկել 1968 և 1972 թվականների Օլիմպիական խաղերում։

Մարտինեն և Կաենա Կունզին սկսել են մրցել միմյանց դեմ, երբ նրանք 13 տարեկան էին, սակայն չնայած դրան, ընկերական հարաբերություններ են պահպանել մրցություններից դուրս[5]։ 2004 և 2006 թվականներին դարձել է չեմպիոն «Օպտիմիստ» դիսցիպլինայում, որը կիրառվում է երեխաներին առագաստային սպորտի հիմունքների ուսուցման համար։ 2009 թվականին Մարտինեն և Կաենան, որոնք հանդես էին գալիս միասին, դարձել են «420» դասի պատանիների աշխարհի չեմպիոններ։ Շուտով, դառնալով պատանիների չեմպիոն, Մարտինեն որոշել է զույգ կազմել Իզաբել Սվանի հետ, որը 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել «470» դասում՝ սկսելով նախապատրաստվել 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին։ Զույգը պարտվել է Սվանինախկին զուգընկեր, խաղերի բրոնզե մեդալակիր Ֆեռնանդե Օլիվեյրայի և Անա Բարբաչանիին[6]։

2014 թվականին Մարտինեն Կաենայի հետ միասին դարձել է 49-րդ FX կարգի աշխարհի չեմպիոն։ 2015 թվականին Պանամերիկյան խաղերում երկրորդն է դարձել, այդ պատճառով 2016 թվականի Օլիմպիական խաղերին մեկնել է ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Օլիմպիական խաղերում կրկնել է աշխարհի առաջնության հաջողությունը՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայի ներկայացուցիչներից, որոնք գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը երեք միավորի տարբերությամբ։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[7]
Տարի Վայր Դաս Մրցություն
2008 4 420 Հունաստան Աշխարհի առաջնություն 420 դասում
2009 4 420 Իտալիա Աշխարհի առաջնություն 420 դասում
2009 1st 420 Բրազիլիա Աշխարհի պատանեկան առաջնություն 2009
2010 7 470 Նիդերլանդներ Աշխարհի առաջնություն 470 դասում
2011 8 470 Ավստրալիա Աշխարհի առաջնություն 2011
2012 8 470 Իսպանիա Աշխարհի առաջնություն 470 դասում
2013 2nd 49-րդ FX Ֆրանսիա Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում
2014 1st 49-րդ FX Իսպանիա Աշխարհի առաջնություն 2014
2015 2nd 49-րդ FX Արգենտինա Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում
2016 6 49-րդ FX Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում
2016 1st 49-րդ FX Բրազիլիա Ամառային օլիմպիական խաղեր 2016
2017 2nd 49-րդ FX Պորտուգալիա Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում
2019 2nd 49-րդ FX Նոր Զելանդիա Աշխարհի առաջնություն 49-րդ FX դասում
2021 1st 49-րդ FX Ճապոնիա Ամառային օլիմպիական խաղեր 2020

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/129317
  2. Martine Grael. cob.org.br
  3. «Martine Grael Kahena Kunze». 49er.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «World Sailor of the Year – About – ISAF – World Sailing – Official Website : Martine Grael & Kahena Kunze (BRA)». sailing.org.
  5. «Amigas de longa data, Martine Grael e Kahena Kunze brilham na vela» (պորտուգալերեն). ndonline.com.br. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  6. «Fernanda Oliveira e Ana Barbachan ficam em sexto na classe 470» (պորտուգալերեն). foxsports.com.br. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  7. Martine Soffiatti Grael. Members.sailing.org (2016-01-13). Retrieved on 2016-08-18.