Մարտինա Կայրոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտինա Կայրոնի
Martina Caironi Rio2016 cr.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`վազորդ
Երկիր`Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 13, 1989(1989-07-13) (30 տարեկան)
Ծննդավայր`Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա

Մարտինա Կայրոնի (իտալ.՝ Martina Caironi, հուլիսի 13, 1989(1989-07-13), Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի թեթև աթլետ, ով հանդես է գալիս երկար ցատկի և կարճ տարածության վազքի մրցաշարում T42 դասով: 100 մեր տարածքի կրկնակի պարալիմպիկ չեմպիոն (2012, 2016 թթ.)[1][2]: Աշխարհի քառակի չեմպիոն (2013, 2015, 2017 թթ.) Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2014, 2016 թթ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, որի արդյունքում ձախ ոտքը անդամահատվել է[3]: Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 2010 թվականից: Իտալիայի պարալիմպիկ թիմի կազմում մասնակցել է երկու ամառային պարալիմպիկ խաղերի (2012, 2016 թթ.)[4]: Ավարտել է Միլանի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը[5]:

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցույթ Անցկացման վայր Մրցանակ Մարզաձև (T42) Արդյունք
2011 Սայլակից օգտվողների միջազգային սպորտային ֆեդերացիայի համաշխարհային խաղեր Շարջա, Արաբական Միացյալ Էմիրություններ  Բրոնզե երկարության ցատկում 2,83 մ
2012 Ամառային պարալիմպիկ խաղեր 2012 Լոնդոն, Մեծ Բրիտանիա  Ոսկի 100 մ 15,87 WR
2013 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն 2013 Լիոն, Ֆրանսիա  Ոսկի 100 մ 15,26 {{{2}}} Կոստա Ռիկա
 Ոսկի երկարության ցատկում 4,25 մ
2014 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն 2014 Սուոնսի, Ուելս  Արծաթ երկար ցատկ 4,07 մ
 Ոսկի 100 մ 15,63
2015 Թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն 2015 Դոհա, Քաթար  Արծաթ երկարության ցատկում 4,59 մ
 Ոսկի 100 մ 14,61 WR
2016 Թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնություն 2016 Գրոսետո, Իտալիա  Արծաթ երկարության ցատկում 4,48 մ
 Ոսկի 100 մ 15,80
Ամառային պարալիմպիկ խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա  Արծաթ երկարության ցատկում 4,66 մ PB
 Ոսկի 100 մ 14,97
2017 Աշխարհի առաջնություն 2017 Լոնդոն, Մեծ Բրիտանիա  Ոսկի 100 մ 14,65 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]