Մարտիկները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարտիկները
The Warriors
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], թրիլեր, հուուդ ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
ՀիմքThe Warriors?
Թվականփետրվարի 9, 1979[2] և հոկտեմբերի 29, 1979[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւոլտեր Հիլ[4][5][6], Լոուրենս Գորդոն և David Shaber?
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն
Սցենարի հեղինակDavid Shaber? և Ուոլտեր Հիլ
ԴերակատարներMichael Beck?[7][5][6], Ջեյմս Ռեմար[7][5], Dorsey Wright?[7][5], Դևիդ Պատրիկ Քելլի[7], Marcelino Sánchez?[7], Paul Greco?[7], Deborah Van Valkenburgh?[7], Sonny Landham?[7], Buck Hill?, Mercedes Ruehl?[7], Բրայան Թայլեր[7], David Harris?[7], Thomas G. Waites?[7], Lynne Thigpen?[8], Steve James?[8] և Craig R. Baxley?[8]
ՕպերատորAndrew Laszlo?
ԵրաժշտությունBarry De Vorzon?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն93 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Warriors (film) Վիքիպահեստում

«Մարտիկները» (անգլ.՝ The Warriors), 1979 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահնել է ռեժիսոր Ուոլթեր Հիլը՝ Սոլա Յուրիկի համանուն վեպի մոտիվներով։ 2003 թվականին Entertainment Weekly ամսագիրը այդ ֆիլմն ընդգրկել է 50 լավագույն կուլտային ֆիլմերի ցանկում[9], իսկ 2008 թվականին՝ տասնչորսերորդ տեղն էր զբաղեցնում կինեմատոգրաֆի ամենահակասական ֆիլմերի ցանկում[10]։ 2008 թվականի հունվարին Rotten Tomatoes-ը ֆիլմին շնորհել է 93 % «fresh» վարկանիշ[11]։

ֆիլմի կարգախոս է՝ «These are the Armies of The Night. They are 100,000 strong. They outnumber cops five to one. They could rule New York. Tonight they’re all out for the Warriors.»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի բոլոր հինգ շրջանների փողոցային ավազակախմբերի հարյուրավոր անդամներ Բրոնքսում հավաքվում են հավաքի, որը կազմակերպում է փողոցային ավազակախմբերի շրջանում հեղինակություն ոմն Սայրուսը (Ռոջեր Հիլլ)։ Նա՝ քաղաքը գրավելու համար մտադիր էր միավորել Նյու Յորքի բոլոր երիտասարդական ավազակախմբերի ուժերը․ նրա մտադրությանը ոչ ոք չի ընդդիմանում, իսկ ամենաքիչը՝ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը։ Քրեական հեղինակությունն այդ մասին ասում է․ «Բոլոր փողոցները մերն են լինելու․․․ դուք կարո՞ղ եք դա պատկերացնել»։ Այդ երազանքներն ընդհատում են անհայտ մարդասպանի գնդակը։ Այս երազանքներն ընդհատում են անհայտ մարդասպանի գնդակը։

«Մարտիկների» խմբին անարդարացիորեն մեղադրում են Սայրուսի սպանության մեջ։ Խմբավորման անդամները պետք է ճանապարհ անցնեն Բրոնքսի զբոսայգուց մինչև Կոնի Այլենդ և միևնույն ժամանակ չմահանան մյուս ավազակների ձեռքից։ Յուրաքանչյուր ավազակախումբ ունի իր թույլ և ուժեղ կողմերը և ունի իր թեման։ Ինչ-որ մեկը հատուկ կերպով գրիմավորված է, ինչ-որ մեկը կրում է բեյսբոլի համազգեստ, իսկ ոմանք՝ նորաձև բաճկոններ և տաբատներ։ Հանցագործների թվում են նույնիսկ սափրագլուխներ և նույնիսկ միմներ։ «Մարտիկները», պայքարելով իրենց կյանքի համար, մասնակցում են մի քանի գրոհների։ Բեյսբոլի համազգեստով ավազակախումբը կրում է «Ֆուրի» անվանումը, իսկ կանանց ավազակախումբը, որոնց ներկայացուցիչները հիշեցնում են սիրեններ, իրենց կոչում են «Լիզզի»։ Պարբերաբար էկրանին ռադիոդիջեյի դերում հայտնվում է Լին Տիգպենը։ Նա հետևում է «Մարտիկների» առաջխաղացմանը և մեկ անձի մեջ կատարում է հին հունական երգչախմբի գործառույթները։

Սվոնը մարտերում կոփված մարտիկների առաջնորդն է։ Նա սառնարյուն է, հաշվանկատ և երբեք էմոցիաներ չի արտահայտում։ Այկասը՝ ավազակախմբի երկրորդ մարդը, տիրապետում է նույն հատկանիշներին, բայց նա ավելի կոպիտ է և հաստատակամ։ Միևնույն ժամանակ, Լյութերը՝ նրանց թշնամին և չարագործը իրական խելագար է։ Երբ նրա «Սրիկաներ» անվանումով ավազակախմբի անդամները հետաքրքրվում են նրա արարքների մոտիվներով, Լութերը պարզապես պատասխանում է. «Ինձ այդպես է դուր գալիս»։

Օրվա վերջում, երբ «Մարտիկները» հայտվում են Կոնի Այլենդում, տեղի է ունենում նրանց ամբողջական վերականգնում․ «Մարտինե՛ր, կեցցե՛ք Դուք, ուղղակի կեցցե՛ք։ Դուք ամենալավն եք»։ Եվ վերջապես նա ընդգրկվում է երգչախումբ՝ ի դեմս պլուտովատ աղջիկ դիջեյի։ «Նախորդ տեղեկատվությունը պարզվեց, որ ոչ հավաստի է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Իսկ այն ամենը, ինչ մենք կարող ենք անել մարդկանց համար, որոնք այսօր այդքան հեշտ չեն հասել տուն, երգ միացնելն է»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Բեկ - Սվոն
  • Ջեյմս Ռեմառ - Էյջեկս
  • Դորսի Ռայթ - Քլեոն
  • Բրայան Թայլեռ - Սնոու
  • Դևիդ Հարրիս - Քոչիս
  • Թոմաս Ջ․ Ուայթս - Ֆոքս
  • Թոմ Մաքիթերիք - Կովբոյ
  • Մարսելինո Սանչես - Ռեմբրանտ
  • Թերրի Միկոս - Վերմին
  • Դեբորա վան Վալկենբուրգ - Մերսի
  • Ռոջեր Հիլլ - Սայրուս (Cyrus)
  • Դևիդ Պատրիկ Քելլի - Լյութեր
  • Լինն Տիգպեն - դիջեյ
  • Մերսեդես Ռուել - կին ոստիկան
  • Սթիվ Ջեյմս - «Baseball Furies» ավազակախմբի անդամ
  • Սոնի Լենդեմ - ոստիկան, որի ոտքերին Սվոնը շպրտեց ճանանակ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Սոլոմ Յուրիկի վեպը, որը հեղինակը գրել է 1965 թվականին Քսենոփոնի «Անաբասիս Կիրա» երկի ազդեցության տակ․ ստեղծագործությունը նկարագրում է հունական տասհազարանոց ջոկատի անհաջող ռազմական արշավանքը դեպի Պարսկաստան[12]։ Էկրանավորման իրավունքները պրոդյուսեր Լոուրենս Գորդոնը գնել է American International Pictures կինոընկերությունից, որը դրանք ձեռք է բերել 1969 թվականին[13], սակայն չի օգտվել դրանից ֆիլմի արտադրության համար: Սցենարը գրելու համար Գորդոնը ներգրավել է Դևիդ Լեյբերին։  Պատրաստի սցենարը և գիրքը Յուրիկ Գորդոնն ուղարկել է ռեժիսոր Ուոլթեր Հիլին, որի հետ նրանք աշխատել են «Վարորդ» (1975) և «դժվար ժամանակներ» (1978) ֆիլմերի վրա և պատրաստվում էին նկարահանել վեսթեր ժանրի ֆիլմ: Վեսթերի համար ֆինանսավորում չստանալով՝ Գորդոնը և Հելը նոր ֆիլմ նկարահանելու հնարավորություններ էին փնտրում և Գորդոնը հույս ուներ, որ Paramount կինոընկերությունը, որը հետաքրքրված է պատանեկան կինոյուվ, կֆինանսավորի «Մարտիկներ»ֆիլմը[12]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին թողարկվեց ֆիլմի սաունդթրեկը։ 2005 թվականին Mezco Toyz խաղալիքների արտադրության ընկերությունը թողարկել է action figures հիմնական կերպարներ՝ Սվոն, Քլեոն, Քոչիս, Էյջեքս, Լյութեր և The Baseball Furies ավազակախմբի անդամներ։

2005 թվականի հոկտեմբերի 17-ին ֆիլմի մոտիվներով Rockstar Games ընկերությունը ստեղծեց The Warriors խաղը Xbox, Playstation 2 և Playstation Portable խաղային կոնսուլների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0423512/
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=warriors.htm
  3. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=8485&type=MOVIE&iv=Basic
  4. http://www.imdb.com/title/tt0080120/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/wojownicy
  6. 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film669609.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt0080120/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 ČSFD — 2001.
  9. «Top 50 Cult Movies»։ Filmsite.org (անգլերեն)։ Entertainment Weekly։ 2003-05-23։ Վերցված է 2019-01-05 The Top 50 Cult Movies
  10. «25 Most Controversial Movies Ever» (անգլերեն)։ Entertainment Weekly։ 2008-08-27։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-29-ին։ Վերցված է 2008-10-30 
  11. Воины(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  12. 12,0 12,1 Eric Ducker Oral History Of The Warriors(անգլ.) // The Fader : magazine. —New York City, 2004. — № 26. — С. F26. Архивировано из первоисточника 5 Նոյեմբերի 2005.
  13. Betty Martin MOVIE CALL SHEET: 'New Leaf' Next for Weston(անգլ.) // Los Angeles Times : magazine. —Los Angeles, Califorinia, 1969. — С. i12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]