Մարտա Մինուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտա Մինուխին
Marta Minujín en La Menesunda.jpg
Մինուխինը La Menesunda ցուցահանդեսում, 1965 թվական
Ծնվել էհունվարի 30, 1943(1943-01-30)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտությունքանդակագործ և նկարչուհի
ՈճՓոփ արտ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ
Կայքmarta-minujin.com
ստորագրություն
Marta Minujín signature.png
Marta Minujín Վիքիպահեստում

Մարթա Մինուխին (իսպ.՝ Marta Minujín, հունվարի 30, 1943(1943-01-30)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կոնցեպտուալ և պերֆորմանս նկարիչ:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շփվելով Երկիր մոլորակի հետ, 1970-ականների վերջ
Մինուխինը 2011 թվականին, պարգևատրվում է Բուենոս Այրեսի օրենսդրական մարմնի կողմից

Մարթա Մինուխինը ծնվել է Սան Տելմոյում, Բուենոս Այրեսի հարևանությամբ: Նա հանդիպել է երիտասարդ տնտեսագետ Խուան Կառլոս Սաբաինին և գաղտնի ամուսնացել է նրա հետ 1959 թվականին: Զույգն ունի երկու երեխա: Լինելով Արվեստի ազգային ինստիտուտի առաջին կուրս ուսանող` նա առաջին անգամ ցուցադրել է իր աշխատանքները 1959 թվականին Տեատրո Ագոնում: Արվեստների ազգային հիմնադրամից ստացած կրթաթոշակը թույլ է տվել նրան ճամփորդել Փարիզ որպես արգենտինացի երիտասարդ արվեստագետներից մեկը` ցուցադրվելու 1960 թվականին կազմակերպված ցուցահանդեսին[3]: Փարիզում անցկացրած ժամանակահատվածում նա ստեղծել է «կենդանի քանդակներ», որոնցից հատկանշական է La Destrucción-ը, որտեղ նա ներքնակներ էր հավաքել Փարիզի 15-րդ շրջանում միայն նրա համար, որ հրավիրի իր արվեստագետ ընկերներին ավերելու ցուցադրությունը: Այս ստեղծագործությունն առաջինն էր նրա «Կատարում» շարքից: Փարիզում նրա հյուրերի թվում է եղել երկրի Ֆինանսների նախարար Վալերի Ջիսքարդ դ'Էսթեիգը (ով հետագայում դարձել է Ֆրանսիայի նախագահ)[4]: 1964 թվականին նա արժանացել է Բուենոս Այրեսի Ազգային մրցանակի Տորկուատո դի Տելլա ինստիտուտում, որտեղ նա պատրաստել էր երկու ցուցադրություն` Eróticos en technicolor և ինտերակտիվ Revuélquese y viva (Պտտվիր մահճակալի մեջ և ապրիր): Նրա Cabalgata-ն հեռարձակվել է երկրի հանրային հեռուստատեսությամբ: Այս ցուցադրութոյւնները նրան հասցրել են Մոնտեվիդեո, որտեղ նա կազմակերպել է Sucesos (Իրադարձություններ) ցուցադրությունն Ուրուգվայի մայրաքաղաքում` օգտագործելով 500 ճուտիկ, տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մասնակիցներ, մոտոցիկլետներ և այլ տարրեր[3]: 1965 թվականին Ռուբեն Սանտանտոնի հետ դի Տելլա ինստիտուտում ստեղծել է La Menesunda-ն, որի մասնակիցներին խնդրում էին անցնել 16 սենյակների միջով, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր մարմնի մարդու ձև ունեցող մուտքով: Ութ այցելուներ անցնում էին նեոնային լույսերով լուսավորված սենյակներով, որտեղ մարդիկ տարբեր գործողություններ էին կատարում: Այս աշխատանքների արդյունքում նա 1966 թվականին արժանացել է Գուգենհեյմ կրթաթոշակի և տեղափոխվել է Նյու Յորք: Այստեղ նա տարվել է փսիխոդելիկ արվեստով: Այս շրջանի ամենահայտնի աշխատանքներից է «Մինուֆոնը», որտեղ հաճախորդները կարող են մտնել հեռախոսային խցիկ, համար հավաքել և անակնկալների հանդիպել[5]: Մինուֆոնը նախագծվել ու ստեղծվել է ինժեներ Փեր Բիորնի հետ համատեղ: Աշխատանքը ցուցադրվել է Նյու Յորքի Հովարդ Վայզ պատկերասրահում[6]: 1976 թվականին վերադարձել է Արգենտինա և ստեղծել հունական դասական քանդակների վերաթողարկման շարք: Յոթ տարվա բռնապետությունից հետո 1983 թվականին երկրում ժողովրդական կարգերի վերահաստատումից հետո Մինուխինը հնարավորություն է ստացել ստեղծելու ռեժիմի զոհի` ազատ արտահայտման իրավունքի արձանը: Իրար հետ հավաքելով ավելի քան 30.000 արգելված գիրք` նա ստեղծել է «Գրքերի պանթեոն»: Լատինական Ամերիկայի ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ խոսակցությունը հիմք է դարձել նրա մեկ այլ «կատարման»` «Պարտք»-ի համար: Մինուխինը շարունակել է ցուցադրել արվեստի իր գործերը Բունեոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Կիրառական արվեստի ազգային թանգարանում, Բուենոս Այրեսի ԱրթեԲա ժամանակակից արվեստի փառատոնում, ինչպես նաև` մի շարք միջազգային պատկերասրահներում և արվեստի ցուցադրություններում[7]: Նա հայտնի է իր «Ամեն ինչ արվեստ է» արտահայտությամբ[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]