Մարտական ցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարտական ցուլ (իսպ.՝ toro de lidia, toro bravo), ցուլ, որը մասնակցում է իսպանական ցլամարտի։ Մինչև 2 տարեկան ցլերին կոչում են հորթ (իսպ.՝ becerro), 2-ից 4 տարեկաններին՝ novillo և միայն 4–ից բարձրին՝ ցուլ (իսպ.՝ Toro)։ Լիիրավ ցլամարտի ժամանակ մասնակցում են առնվազն 4 տարեկան ցլերը (և ըստ կարգի ոչ ավելի քան 6 տարեկան)։ Երբեմն օրենսդրորեն կարգավորվում է ցուլի զանգվածը (ոչ պակաս, քան 450 կգ)։ Սովորական գույներն են սև (իսպ.՝ negro) և մուգ շագանակագույն (իսպ.՝ colorado

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցված ցուլ կորիդայում

Ենթադրվում է, որ այդ նպատակային ցլերի բուծումը սկսվել է 15-16-րդ դարերի ընթացքում, Վալյադոլիդ շրջանում, սովորական մի վայր, որտեղ գալիս էր արքունիքը։ Հայտնի է, որ հենց այդ շրջանից է մատակարարվել ցլեր գյուղական և քաղաքային տոների համար։

17–րդ դարում ցլերի աճեցման գերակայությունն անցնում է Անդալուզիա, որտեղ 18-րդ դարի առաջին կեսին զարգացել է «քայլային» ցլամարտ։ Ժամանակակից ցլամարտը կարելի է վերագրել հենց այդ ժամանակահատվածին։

Հայտնի է, ժամանակակից ցեղատեսակի ցլերը, որ մենք տեսնում ենք Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Լատինական Ամերիկայի արենաներում, ներմուծվում են դոնա Խոսե Խիրոնի, Հերմանոս Գալլյարդոյի, Ռաֆայել Կաբրերայի, դոն Խոսե Վիսենտե Վասկեսի և կոմս դե Վիստաերմոսայի նախիրներից։ Այս հինգ նախիրներն էլ վերոհիշյալ ուղղության ժամանակակից կենդանաբուծության աղբյուրներ են։

Մարտական ցուլի արձան

Ներկայում տարբերվում են հետևյալ «կաստաների» ցուլերը՝ Մորուչա Կաստելյանո, Նավվարե, Խիխոնա, Կակբրերա և Գալյարդո, Վասկենյո, Վեգա Վիլյար և Վիստաերմոսա։ Վերջին կաստային են վերաբերում բոլոր ցլամարտի ցլերի 90%-ը։ Բացի իսպանական «կաստաների», առանձնանում են նաև ցլերի կամարգյան ցեղատեսակը, որը ևս առաջացել է իսպանական տեսակներից։

Ցլերը բուծում են հատուկ ագարակներում՝ ganaderías, Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, իսկ մարտից առաջ ցլի պարանոցին խրվում է փոքր գունավոր վիմպել, որով կարելի որոշել ցլի ծագումը։ Նաև այդ մասին կարելի է իմանալ այդ խարանից և պաստառից, որոնք հաճախ ցուցադրվում են մինչ ցլերը կմտնեն դաշտ։ Ամենահայտնի ագարակը Միուրան է, որի ցլերը հայտնի են իրենց ագրեսիվությամբ։

Երբեմն լինում են խարդախության դեպքեր, երբ եղջուրները խարտոցում են։ Դա արվում է, որպեսզի ցուլը չկարողանա ճիշտ կողմնորոշվի իր հարվածի մեջ։ Սակայն մարտում դա կարող է լինել ինչպես ի օգուտ ցլամարտիկի, այնպես էլ ի վնաս նրա։ Ձիային ցլամարտում ցլերի եղջյուրները խարտոցվում են, որպեսզի անվտանգություն ապահովվի ձիերին։

Սև ցլի՝ այն այսպես կոչված Օսբորն ցլի խորհրդանիշը, հանդիսանում է «Վատերանո» կոնյակի խորհրդանիշը և միևնույն ժամանակ համարվում է Իսպանիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]