Մարտական ուղտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի խաղաղապահհ զորքերի զինվորներն ուղտերի վրա Էրիթրեայում

Մարտական ուղտ, ուղտեր, որոնք անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններում համալրել են պետությունների զինված ուժերը։ Ներկայումս, մարտական ուղտերն օգտագործվում են անապատային և կիսաանապատային մարտական գոտիներում տեղաշարժվելու նկատառումներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական և բերբերական ուղտերը դեռևս 1000 տարի առաջ սկսել են օգտագործվել ոչ միայն բեռնափոխադրման, այլ նաև մարտական գործողությունների համար։ Սովորաբար, ուղտերը հեծվում են երկար նիզակավոր և աղեղնաձիգավոր հեծյալների կողմից։

Հովսեփոս Փլավիոսն իր աշխատության մեջ մարտական ուղտերին հիշատակել է հետևյալ կերպ․

Արաբաց թագավորի հաջորդ առճակատման ժամանակ նա կորցրեց իր ողջ բանակը։ Արաբները նրան շրջափակում եին Գավլանեում տեղակայված դարանակալում, որտեղ հրեական բանակն ընկղմված էր խոր կիրճում` լցված ուղտերի հոծ զանգվածով

Որպես մարտական կենդանիներ, շատ ավելի նպատակաարմար է ուղտերի փոխարեն ձիերի օգտագործումը։ Դա պայմանավորված է նրանով, որ ուղտերը չեն շեղում ջերմությունը, սակայն մի քանի աստիճանն անգամ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը։ Սա խիստ սահմանափակում է վերջիններիս աշխատանքային կարողություններն ու դիմացկունությունը և այդ իսկ պատճառով էլ ուղտերը, ի տարբերություն ձիերի, ունեն ավելի սահմանափակ մարտավարական ունակություններ։ Տարբեր է նաև ուղտերի ու ձիերի առավելագույն արագությունների ցուցանիշը։

Մարտական ուղտերի մասնակցությամբ պատմությունից մեզ այտնի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը մ.թ.ա. 2-րդ դարում տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտն է։ Մագնեսիայի դաշտում միմյանց դեմ մարտնչում էին հռոմեական և սելևկյան բանակները։ Պատմիչները գրում են, որ Անտիոքոս Մեծի գլխավորած սելևկյան բանակում աչքի էին ընկնում զինված ուղտավոր հեծյալներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]