Մարտական մեքենա







Մարտական մեքենա (ՄՄ)՝ ցամաքային անվավոր կամ թրթուրավոր (երբեմն՝ կիսաթրթուրավոր, անվա-թրթուրավոր և նմանատիպ), սպառազինությամբ զինված, հիմնականում ամբողջությամբ կամ մասամբ զրահապատ ինքնագնաց մեքենա, որը նախատեսված է մարտ վարելու, մարտական գործողությունների ապահովման կամ զորքերի ղեկավարման համար[1][2][3]: Նախկինում մարտական մեքենաների շարքին էին դասում նաև զրահապատ գնացքները, շարժիչային զրահապատ վագոնները և զրահապատ երկաթուղասայլակները[4]:
Նավատորմում կիրառվում է նավ, օդագնացության մեջ՝ մարտական ինքնաթիռ, մարտական ուղղաթիռ, թռչող սարք կամ ԱԹՍ տերմինները: ԽՍՀՄ Զինված ուժերում անվավոր և թրթուրավոր տեխնիկան բաժանվում էր ավտոտրակտորային և զրահատանկային տեխնիկայի[4].[5][6]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին գրականությունը ցույց էր տալիս, որ իրականում մարտական մեքենա է հանդիսանում նաև սովորական գնդացիր, թնդանոթ և զինված մարտերի համանման միջոցներ, որոնք տեղաշարժվում են մարդկանց և կենդանիների մկանային ուժի միջոցով, իսկ համընդհանուր ընդունված իմաստով մարտական մեքենան զգալի ինքնավարության մարտական զենք է և պետք է բավարարի հետևյալ հիմնական բնորոշումը՝ մարտական մեքենայի անձնակազմը մարտը վարում է առանց մեքենայից դուրս գալու՝ մարտի ժամանակ ցանկացած դիրքի դեպքում[7]:
Ավելի ուշ ղեկավար փաստաթղթերում նշվել էր՝
Խմբեր, տեսակներ և տիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին ցամաքային մեքենայացված զորքերում մարտական մեքենաների դասակարգումն արվում էր հետևյալ խմբերով.
- տանկեր՝ թեթև, միջին, ծանր և գերծանր (գերհզոր);
- զրահապատ ավտոմեքենաներ՝ թեթև, միջին և ծանր;
- զրահապատ երկաթուղային մեքենաներ՝ զրահապատ թեթև և ծանր մոտոերկաթուղասայլակներ, զրահապատ մոտովագոններ, զրահապատ թեթև և ծանր գնացքներ,
- ինքնագնաց հրետանային կայանքներ տարբեր տրամաչափի հրանոթներով, մասնակի զրահապատ ծածկույթով և առանց զրահապատ ծածկույթի,
- երկաթուղային հրետանային կայանքներ տարբեր տրամաչափի հրանոթներով, բայց հիմնականում ծանր տրամաչափի և հեռահար համակարգերի հրանոթներով, ներառյալ ափամերձ պաշտպանության համար երկաթուղային կայանքների ծովային հրանոթներ,
- քիմիական զրահապատ մարտական մեքենաներ,
- սակրավորային մեքենաներ՝ կամրջատեղադրիչ տանկեր, ականապատ դաշտերի ականազերծման համար տանկեր և զրահապատ ծածկույթով նմանատիպ մեքենաներ,
- տարբեր նշանակության սակրավորային մեքենաներ առանց զրահապատ ծածկույթի թրթուրավոր և անվավոր ընթացքով,
- տանկային կամ զրահապատ ավտոմեքենաների տիպի զրահափոխադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս անձնակազմին կրակ վարել առանց մեքենայից դուրս գալու (հետևակի զրահափոխադրիչներ, բեռնատար տանկեր, սպառազինության մատակարարման համար տանկեր և այլն),
- կապի ծառայության համար զրահապատ մեքենաներ (տելետանկեր և այլն)[7]:
Մարտական մեքենաները բաժանվում են հետևյալ տեսակների[1][2][3]՝
- տանկեր՝ թեթև, միջին, ծանր և հիմնական, հատուկ,
- զրահամեքենաներ,
- քարշակներ (զրահապատ, ոչ զրահապատ),
- ոչ զրահապատ մեքենաներ, որոնց վրա տեղադրված է սպառազինություն (զենիթային գնդացիր, ականների տեղադրման հավաքածու և այլն),
- մոտոհրաձիգների, օդային դեսանտավորների և ծովային հետևակի մարտական մեքենաները՝ զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, մարտական հետախուզութան մեքենաներ և այլն:
- հրետանու մարտական մեքենաներ՝ հրետանային ինքնագնաց կայանքներ, ռեակտիվ հրետանու մարտական մեքենաներ, ինքնագնաց հակատանկային կառավարվող հրթիռներ և այլն:
- ՀՕՊ զորքերի մարտական մեքենաներ՝ զենիթային հրթիռային համալիրների, զենիթային հրթիռաթնդանոթային համալիրների մեքենաներ, զենիթահրետանային ինքնագնաց կայանքներ և այլն:
- հրթիռային զորքերի մարտական մեքենաներ՝ ինքնագնաց հրթիռակիրներ և «երկիր-երկիր» դասի հրթիռների հրթիռակիրների քարշակներ:
- հերթապահ ուժերի մարտական մեքենա՝ նախատեսված է մարտական հերթապահություն իրականացնող ուժերի (հերթապահ ուժեր) անձնակազմը տեղափոխելու համար։ Այն ծառայության մեջ է ռազմավարական հրթիռային ուժերի հետ։
- և այլն:
Զրահամեքենաների բոլոր տեսակները համարվում են մարտական մեքենաներ և համարյա բոլորն ունեն սպառազինություն: Օրինակ՝
- Ականազերծման զրահապատ մեքենա՝ ինժեներական զորքերում:
- Վերանորոգման և տարհանման համար նախատեսված զրահապատ մեքենա՝ տանկային, մոտոհրաձգային, օդադեսանտային զորքերում և ծովային հետևակում:
Մարտական մեքենաները սպասարկվում են անձնակազմի կողմից: Տանկի հրամանատարը միաժամանակ անձնակազմի հրամանատարն է: ՀՄՄ-ի, զրահափոխադրիչի, ՄՀՄ-ի, ԴՄՄ-ի անձանակազմը ղեկավարում է մեքենայի հրամանատարը, որը միաժամանակ մոտոհրաձգային կամ հետախուզական կամ պարաշյուտադեսանտային ստորաբաժանման հրամանատարն է: Ինքնագնաց հրետանային կայանքներում նույն պաշտոնը կոչվում է հրանոթի հրամանատար:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Боевая машина // Военный энциклопедический словарь / Пред. Гл. ред. комиссии С. Ф. Ахромеев, и. о. глав. ред. С. Г. Шапкин. — 2-е изд. — М.: Воениздат, 1986. — С. 85. — 863 с. — 150 000 экз.
- ↑ 2,0 2,1 Боевая машина // Словарь военных терминов / Сост. А. М. Плехов, ред. С. Г. Шапкин. — М.: Воениздат, 1989. — С. 27—28. — 335 с. — 65 000 экз. — ISBN 5-203-00175-8
- ↑ 3,0 3,1 Боевая машина // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 4,0 4,1 Бронетанковая техника. Военный энциклопедический словарь Արխիվացված 2018-02-15 Wayback Machine Официальный сайт Министерства обороны Российской Федерации
- ↑ Военный энциклопедический словарь / Пред. Гл. ред. комиссии С. Ф. Ахромеев, и. о. глав. ред. С. Г. Шапкин. — 2-е изд. — М.: Воениздат, 1986. — 863 с. — 150 000 экз.
- ↑ Словарь военных терминов / Сост. А. М. Плехов, ред. С. Г. Шапкин. — М.: Воениздат, 1989. — 335 с. — 65 000 экз. — ISBN 5-203-00175-8
- ↑ 7,0 7,1 Կաղապար:ВТ-БСЭ1
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Устав бронетанковых войск РККА, часть первая (УТВ-1-38 г.)
- Боевой устав бронетанковых и механизированных войск Красной Армии 1944 года, часть 1 (танк, танковый взвод, танковая рота).
- Постановление Государственного Комитета Обороны Союза ССР № ГКО-9488сс «О доукомплектовании Бронетанковых и Механизированных войск Красной Армии», от 9 июля 1945 года.
- Боевая машина // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Военный энциклопедический словарь / Пред. Гл. ред. комиссии С. Ф. Ахромеев, и. о. глав. ред. С. Г. Шапкин. — 2-е изд. — М.: Воениздат, 1986. — 863 с. — 150 000 экз.
- Словарь военных терминов / Сост. А. М. Плехов, ред. С. Г. Шапкин. — М.: Воениздат, 1989. — 335 с. — 65 000 экз. — ISBN 5-203-00175-8