Մարտական ձկնիկ
Մարտական ձկնիկ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Betta splendens
Regan, 1910
|
||
Հատուկ պահպանություն | ||
|
Մարտական ձկնիկ, մարտական ձուկը[1] կամ սիամական աքլորիկ (լատին․՝ Betta splendens) պատկանում է մակրոպոդայինների ընտանիքին։ Հանդիսանում է լաբիրինթոսային ձկների ներկայացուցիչ, որոնք օգտագործում են շնչառության համար մթնոլորտային օդը։ Իր անվանումը ստացել է շնորհիվ արուների կռվարար բնավորության, որոնք մասնակցում են Ասիայում[2] անցկացվող մարտական մրցաշարերում։ Ակվարիումային ձուկ է, հայտնի է նաև որպես աքլորիկ անունով[3]։
Բնակության պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիայի կանգնած կամ դանդաղ հոսող ջրերն են։ Իսկ ակվարիումային պայմաններում բնակվում է ամենուր։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հիշատակություններն այս ձկան գոյության մասին վերաբերում են 1800-ական թվականներին։ Այդ ժամանակ Սիամի (այժմ Թաիլանդ) բնակիչների ուշադրությունն են գրավում փոքրիկ ձկները, որոնք տարբերվում էին միմյանց նկատմամբ ագրեսիվ վարքագծով։ Հայտնաբերված անհատները ունեին կարճ լողակներ ու գորշ երանգ։ Թաիլանդցիները սկսում են խաչասերել վայրի Betta և ստացան Pla Kat անունով ձուկ, ինչը նշանակում է «խայթող ձուկ»։ 1840 թ.-ին Թաիլանդի թագավորը իր արժեքավոր նմուշներից մի քանիսը տվեց բժիշկ Թեոդոր Քանթորին, ով բժիշկ էր Բանգկոկից։ 9 տարի անց, աշխատելով ստացված ձկների վրա, բժիշկ Քանթորն անվանեց դրանք Macropodus pugnax: Սակայն 1909 թ.-ին, բրիտանացի բժիշկ և ձկների մասին հսկայական աշխատանքների հեղինակ Չարլզ Թեյթ Ռեգանը (Tate Regan, , վերանվանեց այդ ձկներին Betta splendens անունով, նշելով, որ Macropodus pugnax տեսակն արդեն գոյություն ունի։ Կա ենթադրություն, որ Ռեգանն այդ անունը վերցրել է գոյություն ունեցող Bettah ռազմատենչ ցեղից։ Հնարավոր թարգմանությունն է. Bettah (ռազմիկ) Splendid ( (գեղեցիկ)։ Ռուսաստանում Betta splendens- ի առաջացման մասին կա մի քանի տեսակետ։ Նրանցից մեկը կապված է Վ. Մ. Դեսնիցկի անվան հետ (19-րդ և 20-րդ դարի սկզբներին զբաղվել է ակվարիումներով)։ 1896 թ. նա Սինգապուրից բերեց էկզոտիկ ձկների և բույսերի տեսակներ, սակայն չկա հստակ տեղեկատվություն, թե նրանց մեջ է եղել Betta splendens ցեղատեսակը, թե ոչ։ Սակայն մյուս սիրողական-ակվարիումիստ Վ. Ս. Մելնիկովը նույն ժամանակահատվածում Ռուսաստանում առաջինն էր, ով բուծեց մի շարք լաբիրինթային ձկներ։ Նրա հիշատակին նվիրված ստեղծվել են մրցումներ լավագույն մարտական ձկան համար։ Մեկ այլ տարբերակում նշվում է, որ Betta splendens –ը բերվել է ֆրանսիացի Գ. Սեյսելի կողմից, և այդ տեսակից են առաջացել ոչ միայն ռուսական այլ նաև եվրոպական բոլոր մարտական ձկների բոլոր ժառանգները։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուները հասնում են մինչև 5 սմ երկարության (էգերը՝ մոտ 4 սմ)։ Վայրի ձևի գունավորումը թույլ դարչնագույն է, թեթևակի գորշ, մարմնի երկարությամբ և լայնությամբ (կախված տրամադրությունից) անցնում են առավել մուգ շերտեր։ Լողակները կարճ են, կլորացած։ Թեփուկները ցիկլոիդ են։ Ձուկը մի քիչ հիշեցնում է մակրոպոդի։ Սելեկցիոներները բուծել են բազմաթիվ գունային վարիացիաներ, որոնք մեծ տարածում են գտել ակվարիումային ձկնաբուծության մեջ։ Բուծված ձկներն առավել գեղեցիկ ակվարիումային ձկներից են, իրենց պայծառությամբ ու գունավորման գեղեցկությամբ, նրանք գերազանցում են մյուս բոլոր ընտանիքի ներկայացուցիչներից։ Մինչ օրս, բուծվել են կարմիր, կապույտ, դեղին, կանաչ, վարդագույն, սպիտակ գույնի տարբեր վարիացիաներ, ձկան շարժման ժամանակ մարմնի գունավորումը վառ լուսավորության ժամանակ փոխակերպվում է, ընդունելով տարբեր երանգներ։ Մասնավորապես վառ են դառնում արուները բազմացման և միմյանց հետ պայքարի ընթացքում։ Էգերը գունավորված են թույլ, քան արուները և ունեն փոքր լողակներ։ Չնայած վերջին ժամանակներս հայտնվել են էգեր բավականին երկար լողակներով, և իրենց գունավորմամբ չեն զիջում արուներին։ Սելեկցիոն ձևերի և գունավորման տարբերակներ Ժամանակակից արհեստական բուծված մարտական ձկները տարբերվում են վայրի տեսակից, հիմնականում գունավորմամբ և լողակների ձևով։ Գոյություն ունեցող չափանիշները բաժանում են ձկներին հետևյալ տեսակների մեջ.
Ըստ լողակի ձևի և չափսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահիկապոչային մարտական ձկներ (անգլ.՝ Halfmoon Betta - «Հաֆմուններ») Թագապոչային մարտական ձկներ (անգլ.՝ Crowntail Betta) Շղարշապոչային մարտական ձկներ (անգլ. Veiltail Betta) Երկպոչային մարտական ձկներ (անգլ.՝ Doubletail Betta) Կլորապոչային մարտական ձկներ Խոզանակապոչային մարտական ձկներ (անգլ.՝ Spadetail Betta Դելտապոչային մարտական ձկներ (երբ տարածում է լողակները նման է անգլ.՝ Deltatail ավիաընկերության թռչող օդանավի) Հսկա կամ արքայական մարտական ձկներ[4] (ավելի մեծափսերի են, բայց ունեն կարճ լողակներ անգլ.՝ King Betta):
Ըստ գունավորման
[խմբագրել | խմբագրել կոդը]Միագույն (կապույտ, մանուշակագույն, կանաչ, կարմիր, նարնջագույն, սև, սպիտակ, դեղին,), երկգույն (մարմինը մեկ գույն է իսկ լողակները և / կամ վերջավորությունները տարբեր են), բազմագունային <<մուլտիքոլքր>> (մարմինը և լողակները տարբեր գույնի են, ընդ որում լողակները կարող են ունենալ գույնի մի քանի փոփոխվող երանգներ` բացից մուգ և հակառակը, հանդիպում են ձկներ, որոնք ունեն մուգ գույնի գլխի և մեջքային առջևի մաս, իսկ մնացածը` ավելի բաց գույնի է)։ Առանձնահատուկ են վիշապային մարտական ձկնիկները։ <<Վիշապները>> ունեն ավելի մեծ մարմին և մարմնի վրա արծաթյա-մետաղական ծածկույթ տարբեր գունավոր երանգներով[5][6] և համադրությամբ, թեփուկները հիշեցնում են շղթայի[7], ամենից հաճախ և ունեն շատ գունային եզրագծեր (անգլ.՝ Dragon Betta Fish):
Վարքագիծը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե ակվարիումի մեջ կա միայն մի զույգ` արու և էգ, ապա նրանք ունեն աղոտ գույն հիմնական գունավորման երանգներով` կարմիր, կապույտ, կանաչ կամ վարդագույն, շագանակագույն երկարավուն շերտերով, որը հասնում է գլխից մինչև պոչը, և միայն բազմացման շրջանում երկուսն էլ գունավորվում են վառ գույների։ Մարտական ձկնիկն ապրում է ոչ ավելի, քան 3 տարի, որից հետո մահանում է։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական հասունացման հասնում են 3-4 ամսական տարիքում։ Ձվադրման համար օգտագոծվող ակվարիումը պետք է լինի 7 լիտր տարողությամբ։ Ակվարիումը հագեցնում են հետևյալ նյութերով`ակվարիումային բույսեր, արհեստական քարանձավներով։ Ապաստաններն անհրաժեշտ են էգերին, քանի որ արուները բավական ագրեսիվ են։ Ձկնկիթը խթանում են փոխարինելով ջրի մեծ քանակությունն ավելի թարմ ջրով և բարձրացնում են ջրի ջերմաստիճանը 1-3 աստիճանով։
Մինչև ձկնկիթեր դնելը զույգին ցանկալի է <<ծանոթացնել>>, դրա համար անոթները որոնցում արուն և էգն են դնում կողք կողքի, որպեսզի նրանք կարողանան տեսնել միմյանց։ Ձկնկիթներով ակվարիումի մեջ կարելի է ավելացնել փոքրիկ տերևներով լողացող բույսեր, որոնք արուն կարող է օգտագործել բույնն ամրացնելու համար։ Ջրի մակերևույթում արուն օդային փուչիկներից կառուցում է բույն, ամրացնելով դրանք թքով։ Ձկնկիթի տեղադրման ժամանակ արուն և էգը հավաքում են ձկնկիթները և տեղադրում դրանք բնի մեջ։ Որից հետո արուն ինքնուրույն հոգ է տանում, հավաքելով ձկնկիթները, հետագայում հավաքում է նաև բնից դուրս թափված թրթուրները։ Դնում են մինչև 100-300 ձկնկիթ, ինկուբացիան տևում է 36 ժամ (կախված ջրի ջերմաստիճանից), ձկնկիթների համար ջրի ջերմաստիճանը պետք է լինի 28-36 աստիճան։ Միմյանց հետ խաչասերում են B.smaragdina և B.imbellis :
Ակվարիումի մեջ պահելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ ձկները սառնարյուն կենդանիներ են ( նրանց մարմնի ջերմաստիճանի շրջակա ջերմաստիճանից մի քանի աստիճանով է բարձր, որից կախված է կենսական կարևոր նյութափախանակության գործընթացները), ջրի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի +26 - +28 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ մինիմալը ոչ ցածր +25 °C-ից։ Ջրի հովացման դեպքում մինչև + 22 / + 20 °C ձկները իջնում են ջրի հատակը, փորձելով խրվել ավազի մեջ (կամ տիղմի, մամուռի ), և խորասուզվում են կոմայի ՝ «ձմեռային քնի» մեջ։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ձկները անմիջապես արթնանում են և բարձրանում ջրի մակերես։ Ակվարիումի օդափոխությունը մարտական ձկների համար անհրաժեշտ չէ։ Ջրի ֆիլտրացումը անհրաժեշտ է ակվարիումի կենսաբանական բալանսի հաստատման համար։ Ակվարիումի մեջ, ցանկալի է խիտ բուսականություն, ազատ լողալու համար։ Բույսերին անհրաժեշտ է լուսավորություն օրական 8-14 ժամ, կախված բույսերի տեսակից և օգտագործվող լամպերի պայծառությունից։ Ակվարիումի մեջ էգերին պահվում են վտառներով, բայց միշտ արուներից առանձին։ Էգերի մոտ ստեղծվում է հիերարխիա, սկզբում նոր էգերի մեջ կարող են լինել բախումներ։ Արուն պետք է լինի միայն մեկը։ Բայց եթե ակվարիումը շատ մեծ է, և բուսականություն շատ, մեկ արուն տեղավորվելով անհրաժեշտ տարածքում, կարող է հանգիստ վերաբերվել մյուսին, եթե նա չի անցնում իր սահմանը։
Յուրահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտական ձկների ժամանակակից ցեղատեսակները խորհուրդ չի տրվում պահել մեծ ակվարիումների մեջ այլ ձկների հետ, քանի որ դա հանգեցնում է նրանց տեսքի շքեղության կորստին։ Բացի այդ մեծ ակվարիումի արուների ոչ բոլոր լողակներն են զարգանում հավասարապես։ Ակվարիումի ջրի ծավալը կարող է լինել մոտ 10 լիտր և ավել, անհրաժեշտ է վերահսկել ջրի մաքրությունը, պարբերաբար հեռացնելով անմաքրությունները և սննդի մնացորդներ։ Չափահաս առանձնյակի համար ակվարիումի նվազագույն ծավալը 5 լիտր է։ Էգերը չունենալով երկար լողակներ ընդհանուր ակվարիումի մեջ այլ ձկնատեսակների հետ հանգիստ գոյատևում են, կախված նրանց բնույթից։
Կերակրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափահաս առանձնյակների համար հարմար սնունդ են միջատների թրթուրները, հատկապես տարբեր մոծակների։ Բացի այդ, նրանք սնվում են նաև մի շարք կենդանի, սառեցված և չոր սնունդով։ Կենդանի սնունդի մեջ մտնում են զոոպլանկտոնը, մոծակների թրթուրները, որդերը։ Կենդանի սնունդն անհրաժեշտ է ճիշտ պատրաստել, որպեսզի սննդի հետ չբերվի վարակներ։ Սառեցված սննդի մեջ են ներառված դաֆնիաներ և այլն։ Չոր սնունդը հատուկ մշակված է այս ձկների համար, բայց նախապատվությունը պետք է տալ կենդանի և սառեցված սննդին, քանի որ չոր սննդի հաճախ հանգեցնում է ստամոքս - աղիքային տրակտի բորբոքումների, և սննդի մնացորդները փչացնում են ջուրը։ Ուտում են նաև տափակ որդեր և փափկամարմիններ։ Դեկորատիվ մարտական ձկնիկներին, փարթամ լողակներով, որոնց պահում են ոչ մեծ անոթներում, լավ է կերակրել կենդանի և սառեցված սնունդով. Նրանք քիչ են աղտոտում ջուրը։ Բազմացմում են ձկների հետևյալ կերպ. էգին, որի որովայնը ուռել է ձվաբջիջներից, առանձնացում են օդային փուչիկներվ լցված առանձին անոթ, որպեսզի նա կարողանա շնչի։ Հենց այդ անոթի մեջ էլ պետք է լինի արուն։ Տեսնելով էգին, նա սկսում է բնի կառուցումը։ Դրանից հետո էգը և արուն զուգավորվում են։ Բարձրացնելով ձկնկիթը հատակից նրանք դնում են այն բնի մեջ։ Էգին առանձնացնում են, իսկ արուին 5 օր հետո, որպեսզի նա չվնասի ձկնկիթներին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Betta splendens արուն պատկերված է Windows 7 Beta աշխատանքային պատուհանի վրա[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 370. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.
- ↑ Шимкевич В. М. Бойцовая рыбка // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Н. Ф. Золотницкий «Аквариум любителя» (первое издание — 1885 год)
- ↑ Ольга Гоморева «Великаны и бойцы» (статья на сайте Aqa.ru)
- ↑ Бойцовая рыбка «Дракон» имеет более массивное тело и большое количество серебристо-металлического покрова на теле с различными цветовыми оттенками и контрастом; чешуя напоминает кольчугу; чаще всего — разновидности петушков плакатного типа
- ↑ http://farm3.static.flickr.com/2341/1571999630_27a9a11df4.jpg
- ↑ http://www.theaquariumwiki.com/wiki/Images/c/cc/Betta_splendens-dragon-3220.jpg(չաշխատող հղում)
- ↑ https://archive.today/20120717025312/http://tiaurus.ru/2505
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Շիմկևիչ Бойцовая рыбка // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 370. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.
- Шимкевич В. М. Бойцовая рыбка // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Н. Ф. Золотницкий «Аквариум любителя» (первое издание — 1885 год)
- Ольга Гоморева «Великаны и бойцы» (статья на сайте Aqa.ru)
Бойцовая рыбка «Дракон» имеет более массивное тело и большое количество серебристо-металлического покрова на теле с различными цветовыми оттенками и контрастом; чешуя напоминает кольчугу; чаще всего — разновидности петушков плакатного типа
- Վիշապային աքլորիկի գլխի նկարը
- Մարտական ձկնիկ «Վիշապ»»(չաշխատող հղում)
- tiaurus+ | Почему рыбка? | tiaurus.ru
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտական ձկնիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտական ձկնիկ» հոդվածին։ |
|