Jump to content

Մարտական հետախուզության մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական արտադրության «Տիգր» մարտական հետախուզության մեքենա

Մարտական հետախուզության մեքենա (ՄՀՄ)՝ զորային հետախուզության վարման համար հետախուզական զորամասերի և ստորաբաժանումների զրահապատ թրթուրավոր կամ անվավոր մեքենա:

Բացի այդ, ՄՀՄ-ի խնդիրները ներառում են զորքերի անմիջական, մարտական, երթային և պահակային պաշտպանություն, հետախուզություն, տեղազննման իրականացում, կողմնորոշում, ինչպես նաև հետախուզադիվերսիոն խմբերի և հակառակորդի կրակային զենքերի դեմ պայքար[1]:

Ծանր զինված (75 մմ և ավելի հրանոթներով) ՄՀՄ-ները, բացի իրենց սովորական խնդիրներից, ընդգրկվում են նաև հրաձիգներին (հետևակին) կրակային աջակցություն ցուցաբերելու համար, իսկ բարենպաստ պայմաններում (կամ, ընդհակառակը, կրիտիկական իրավիճակում) կարող են օգտագործվել տանկերի փոխարեն:

ՄՀՄ-ները սովորաբար ներառվում են գումարտակների, գնդերի, բրիգադների, դիվիզիաների և ցամաքային զորքերի, առափնյա զորքերի ափամերձ պաշտպանության ուժերի և ծովային հետևակայինների հետախուզական ստորաբաժանումների կազմի մեջ: Ամենաբարձր մարտավարական միավորը, որը հագեցված է միայն ՄՀՄ-ով, սովորաբար վաշտ/էսկադրոնն է:

Որպես ՄՀՄ օգտագործվում են ինչպես հատուկ նախագծված մեքենաները (հաճախ այդպիսի ՄՀՄ-ները դասակարգվում են նաև որպես զրահամեքենաներ կամ ծանր սպառազինությամբ մարտական մեքենաներ), այնպես էլ նրանք, որոնք մշակվել են ստանդարտ հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) հիման վրա (օրինակ՝ ՄՀՄ-3Կ «Ռիս», որը ՀՄՄ-3-ի մոդիֆիկացիան է):

Նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող պետությունների զինված ուժերում հատուկ նախագծված անվավոր ՄՀՄ-ների անվանում են զրահապատ հետախուզադետքային մեքենաներ (ԶՀԴՄ): Որպես օրինակ կարող են ծառայել խորհրդային ԶՀԴՄ-2 կամ բելառուսական ԶՀԴՄ-2Տ «Ստալկեր» ՄՀՄ-ները[2]:

Սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ՄՀՄ-ները ծառայում են որպես շասսի տարբեր սարքավորումների համար: ՄՀՄ-ները հագեցած են ջերմատեսիլ սարքերով, ռադիոտեղորոշիչ հետախուզական սարքավորումներով, ճառագայթային, քիմիական և կենսաբանական հետախուզման սարքերով, լազերային, ինֆրակարմիր և ռադարային ճառագայթման դետեկտորներով, փոքր անօդաչու թռչող սարքերով։ Կարող են օգտագործվել նաև ռադիոուղղորոշման, օպտիկական (բարձր հստակության տեսախցիկներ) և ակուստիկ միջոցներ։ Այս ամբողջ սարքավորումները միավորում է բորտային տեղեկատվական և կառավարման համակարգը[3][4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Военный энциклопедический словарь». Министерство обороны Российской Федерации (ռուսերեն).
  2. Бронетанковое вооружение и техника. Москва, «Военный парад», 2005, с. 53 (Бронированная разведывательно-диверсионная машина БМ 2Т «Сталкер»)
  3. ««ОПК» разработала мобильный комплекс разведки и управления на базе «Тигра»». Объединённая приборостроительная корпорация (ռուսերեն). 2016-03-14. Արխիվացված է օրիգինալից 2016-04-12-ին. Վերցված է 2017-03-04-ին.
  4. ««Осмысление» служебно-боевая разведывательная машина». огнестрельное оружие России (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին. Վերցված է 2017-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտական հետախուզության մեքենա» հոդվածին։
  • Боевые машины разведки // Энциклопедия для детей / под ред. М. Д. Аксёновой. — 1-е изд. — М.: Аванта+, 1999. — Т. 14. Техника. — С. 539—540. — 688 с. — 10 000 экз. — ISBN 978-5-98986-014-2