Մարվին Ուիլյամս
Մարվին Ուիլյամս Marvin Williams | ||
Մարվինը 2012 թվականի մարտին | ||
Շառլոթ Հորնեթս
| ||
---|---|---|
Ակումբ | Շառլոթ Հորնեթս | |
Դիրքը | Թեթև հարձակվող / Ծանր հարձակվող | |
Համար | 2 | |
Ի ծնե տրված անունը | Մարվին Գեյ Ուիլյամս Կրտսեր | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1986 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Բրեմերթոն, Վաշինգտոն | |
Ազգություն | ամերիկացի | |
Հասակ | 206 սանտիմետր | |
Քաշ | 108 կիլոգրամ | |
Դպրոց | Բրեմերթոնի ավագ դպրոց | |
համալսարան | Հյուսիսային Կարոլինայի Համալսարան (2004-2005) | |
Դրաֆթ | 2 | |
Դրաֆթի տարի | 2005 | |
Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս | |
Կարիերա սկիզբ | 2005 | |
Կարիերայի պատմություն
| ||
Մարվին Գեյ Ուիլյամս Կրտսեր (անգլ.՝ Marvin Gaye Williams Jr., հունիսի 19, 1986, Բրեմերթոն, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Շառլոթ Հորնեթս» ակումբի կազմում։ Մեկ տարի հանդես է եկել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բասկետբոլային հավաքականի կազմում։ 2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ատլանտա Հոքս» ակումբի կողմից՝ 2-րդ ընդհանուր համարի ներքո։ «Հոքսի» հետ անցկացրել է յոթ մրցաշրջան, ինչից հետո տեղափոխվել է «Յութա Ջազ»։ 2014 թվականին «Յութայից» տեղափոխվել է «Հորնեթս»։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամսը ծնվել և մեծացել է Վաշինգտոնի Բրեմերթոն քաղաքում[1]։ Հաճախել է Բրեմերթոնի ավագ դպրոցը, որտեղ երկու անգամ ներգրավվել է նահանգի լավագույն բասկետբոլիստներից կազմված հավաքականի մեջ։ «Associated Press» կազմակերպությունը Ուիլյամսին ճանաչել է Վաշինգտոն նահանգի տարվա լավագույն բասկետբոլիստ[2]։ 2002/03 մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 23.9 միավոր, 15.5 անդրադարձ և հնգական բլոքշոթեր ու օգնություններ։ Անվանվել է «McDonald's All-American» և ստացել է «Parade All-American» առաջին հավաքականի մրցանակները[2]։
Համալսարանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամը 2004-2005 թվականներին խաղացել է Հյուսիսային Կորոլինայում՝ օգնելով Թալ Հիլսին հաղթել NCAA առաջնությունը։ Իլինոյսի դեմ NCAA եզրափակիչ խաղում Մարվինը թիփին է իրականացրել, երբ խաղի ավարտին մնացել էր ընդամենը 1։26 րոպե, ինչի արդյունքում թիմը ևս մեկ շանս է ստացել և կարողացել է հաղթել 75-70 հաշվով[1]։ Ստացել է «ԱԾԿ տարվա սկսնակ» մրցանակը և ընտրվել է «ԱԾԿ սկսնակների հավաքականում»[1][3]։ 36 խաղերի ընթացքում կարողացել է միջինում հավաքել 11,3 միավոր, 6,6 անդրադարձ և 1,1 խլում՝ խաղադաշտում անցկացնելով միջինում 22,2 րոպե[4]։
2005 ապրիլին Ուիլյամսը NBA դրաֆթին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ բաց թողնելով համալսարանի հետագա 3 տարիները[5]։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտա Հոքս (2005-2012)
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել Ատլանտա Հոքս ակումբի կողմից՝ ընդհանուր 2-րդ համարի ներքո։ 2005-06 մրցաշրջանի ընթացքում 79 խաղերում միջինում հավաքել է 8,8 միավոր և 4,5 անդրադարձ, ինչի շնորհիվ ներգրավվել NBA սկսնակների երկրորդ հավաքականի կազմում։ 2005 թվականի դեկտեմբերի 20-ին Մայամի Հիթի դեմ խաղում հավաքել է 26 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ[1]։
2006-07 մրցաշրջանի ընթացքում Ուիլյամսը ձախ ձեռքի կոտրվածքի պատճառով 17 խաղ է բաց թողել[6]։ 2007 թվականի հունվարի 5-ին Տորոնտո Ռեպտորսի դեմ խաղում հավաքել է 24 միավոր։ Ապրիլի 13-ին Վաշինգտոն Վիզարդսի դեմ խաղում հավաքել է 24 միավոր՝ կրկնելով մրցաշրջանում իր նախորդ ռեկորդը[7]։
2007-08 մրցաշրջանի ընթացքում միջինում հավաքել է 14,8 միավոր[8]։ 2008 թվականի հունվարի 25-ին հավաքել է 33 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[9]։
2009 թվականի փետրվարի 25-ին Դենվեր Նագեթսի դեմ խաղում հավաքել է 31 միավոր[1]։ Մեջքի վնասվածքի[10] պատճառով մարտ և ապրիլ ամիսներին բաց է թողել 16 հանդիպում[11]։ Մարվինը առաջին երեք մրցաշրջանների ժամանակ վրիպել է 55 երեքմիավորանոց նետում և կարողացել իրականացնել ընդամենը 25-ը[12]։
2009 թվականի օգոստոսի 7-ին 37,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հնգամյա պայմանագիր է ստորագրել Հոքսի հետ[12]։ 2009 թվականի նոյեմբերի 20-ին Հյուստոն Ռոքեթսի դեմ խաղում հավաքել է 29 միավոր[1]։ 2009 թվականի դեկտեմբերի 5-ին Դալաս Մավերիքսի դեմ խաղում կատարել է 15 անդրադարձ[1][13]։
2010-11 մրցաշրջանի նոյեմբեր ամսի սկզբում աջ ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողել 11 հանդիպում[14]։ Դեկտեմբեր ամսին մեջքի վնասվածք է ստացել և բաց թողել 11 հանդիպում[15]։ 2011 թվականի մարտի 27-ին Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում հավաքել է 31 միավոր[1][16]։
2011-12 կրճատման ենթարկված մրցաշրջանի ընթացքում 66 խաղից մասնակցել է 57-ին[1]։ Հունվարի սկզբին վնասել է ձախ սրնքաթաթային հոդը և բաց է թողել երեք հանդիպում[17]։ 2012 թվականի ապրիլի 22-ին Նյու Յորք Նիքսի դեմ խաղում հավաքել է 29 միավոր[1]։
NBA կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2005-06 | Ատլանտա | 79 | 7 | 24.7 | .443 | .245 | .747 | 4.8 | .8 | .6 | .3 | 8.5 |
2006-07 | Ատլանտա | 64 | 63 | 34.0 | .433 | .244 | .815 | 5.3 | 1.9 | .8 | .5 | 13.1 |
2007-08 | Ատլանտա | 80 | 80 | 34.6 | .462 | .100 | .822 | 5.7 | 1.7 | 1.0 | .4 | 14.8 |
2008-09 | Ատլանտա | 61 | 59 | 34.3 | .458 | .355 | .806 | 6.3 | 1.3 | .9 | .6 | 13.9 |
2009-10 | Ատլանտա | 81 | 81 | 30.4 | .455 | .303 | .819 | 5.1 | 1.1 | .8 | .6 | 10.1 |
2010-11 | Ատլանտա | 65 | 52 | 28.7 | .458 | .336 | .845 | 4.8 | 1.4 | .5 | .4 | 10.4 |
2011-12 | Ատլանտա | 57 | 37 | 26.3 | .432 | .389 | .788 | 5.2 | 1.2 | .8 | .3 | 10.2 |
2012-13 | Յութա | 73 | 51 | 23.7 | .423 | .325 | .778 | 3.6 | 1.1 | .5 | .5 | 7.2 |
2013-14 | Յութա | 66 | 50 | 25.4 | .439 | .359 | .781 | 5.1 | 1.2 | .8 | .5 | 9.1 |
2014-15 | Շառլոթ | 78 | 37 | 26.1 | .424 | .358 | .713 | 4.9 | 1.3 | .9 | .5 | 7.4 |
2015-16 | Շառլոթ | 81 | 81 | 28.9 | .452 | .402 | .833 | 6.4 | 1.4 | .7 | 1.0 | 11.7 |
2016-17 | Շառլոթ | 76 | 76 | 30.2 | .422 | .350 | .873 | 6.6 | 1.4 | .8 | .7 | 11.2 |
2017-18 | Շառլոթ | 78 | 78 | 25.7 | .458 | .413 | .829 | 4.7 | 1.2 | .7 | .5 | 9.5 |
2018-19 | Շառլոթ | 75 | 75 | 28.4 | .422 | .366 | .767 | 5.4 | 1.2 | .9 | .8 | 10.1 |
Career | 1,014 | 827 | 28.6 | .443 | .362 | .807 | 5.3 | 1.3 | .8 | .5 | 10.5 |
Փլեյ օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008 | Ատլանտա | 7 | 7 | 28.4 | .414 | .000 | .889 | 4.0 | .7 | .3 | .4 | 11.4 |
2009 | Ատլանտա | 6 | 3 | 16.2 | .345 | .167 | .692 | 1.5 | 1.0 | .8 | .3 | 5.0 |
2010 | Ատլանտա | 11 | 11 | 31.4 | .392 | .500 | .906 | 5.7 | .7 | .6 | .5 | 8.4 |
2011 | Ատլանտա | 12 | 3 | 18.0 | .393 | .273 | .769 | 2.3 | .5 | .8 | .6 | 4.8 |
2012 | Ատլանտա | 6 | 3 | 24.2 | .356 | .500 | .778 | 5.5 | .8 | .5 | .3 | 7.8 |
2016 | Շառլոթ | 7 | 7 | 32.6 | .275 | .353 | .500 | 6.9 | .9 | .9 | .4 | 5.1 |
Կարիերա | 49 | 34 | 25.1 | .368 | .365 | .832 | 4.2 | .7 | .6 | .4 | 7.0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Marvin Williams stats, details, videos, and news». NBA.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 «2004-05 Men's Basketball Roster - Marvin Williams». GoHeels.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «May, Felton Named First-Team All-ACC». cstv.com. 2005 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Marvin Williams College Stats». Sports-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Bernstein, Viv (2005 թ․ ապրիլի 22). «May, Felton and Williams Are Latest to Leave Carolina for N.B.A.». NYTimes.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Walton's 25 points help Kobe-less Lakers ground Hawks». ESPN.com. 2006 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Marvin Williams 2006-07 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Marvin Williams Stats». Basketball-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Williams' 33 help Hawks end four-game losing streak». ESPN.com. 2008 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Marvin Williams 2008-09 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Smith, Johnson lead way as Hawks grab East's fourth playoff spot». ESPN.com. 2009 թ․ ապրիլի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 12,0 12,1 «Ատլանտա Հոքս re-sign Marvin Williams». InsideHoops.com. 2009 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Johnson's 31 help Hawks handle Mavericks, stop skid in Dallas». ESPN.com. 2009 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Jazz rally from fourth straight double-digit hole to thwart Hawks». ESPN.com. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Marvin Williams 2010-11 Game Log». Basketball-Reference.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Hawks-Bucks notebook». NBA.com. 2011 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Hawks rally from down 18 in 2nd half, deny Wolves back-to-back road wins». ESPN.com. 2012 թ․ հունվարի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարվին Ուիլյամս» հոդվածին։ |
|