Մարսուպիլամի
![]() | |
Ստեղծման օր | «Spirou» ամսագիր, 1952 թվական հունվարի 31 |
---|---|
Ստեղծող | Անդրե Ֆրանկեն |
Մարսուպիլամի (ֆր.՝ marsupilami, ֆր.՝ marsupial «պարկավոր» + ami «ընկեր» բառից), չափազանց հազվադեպ հանդիպող հնարված կենդանի, որի արեալը Ամազոնի հնարված Պալոմբի երկրի ջունգլիներում է։ Մարսուպիլանիի հասակը մոտ մեկ մետր է, գույնը՝ դեղին, սև կետերով[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կենդանու բնորոշ առանձնահատկություններն են՝ կառչուն ու երկար պոչը, երբեմն մինչև ութ մետր երկարությամբ (իգական սեռի մոտ այն կարճ է, քան արական սեռի մոտ) և հաճախ օգտագործվում է որպես մի տեսակ փոխադրամիջոց (միաժամանակ կատարում է ոտնափայտերի և հարվածամեղմիչ դեր, այն արական սեռին թույլ է տալիս, որ շարժվեն հաստատուն արագությամբ ծառերի միջով և բարձրանալ ժայռեր, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին, ի տարբերություն տղամարդկանց, քայլել ոտքի մատների ծայրով)։ Բացի այդ Մարսուպիլամին իր պոչը կարող է օգտագործել որպես զենք՝ գիշատիչներից, ճոճանակներից և կարթերից պաշտպանվելու համար (դրանով մարսուպիլամիները գրավում է պիրանիաներին), ինչպես նաև սիրատածելու համար։
Մարսուպիլամիների բառապաշարը բավականաչափ աղքատիկ է։ Արական և իգական սեռի ներկայացուցիչները կարող են արտաբերել միայն մեկ բառ՝ «Հուբա՜» և «Հուբի՜»։ Այս կենդանիները բազմանում են՝ տանձաձև ձու դնելով։ Մարսուպիլամիների օրվա ուտելիքը տարբեր է, ժամանակ առ ժամանակ նրանք ուտում են մրգեր, բայց ավելի հաճախ նրանք ուտում են պիրանիաներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարսուպիլամիին ստեղծել է նկարիչ Անդրե Ֆրանկենը։ Նրանց մասին առաջին տպագրությունը լույս է տեսել 1952 թվականի հունվարի 31-ին «Spirou» ամսագրում[2]}}</ref>։ Կենդանին անմիջապես ձեռք է բերել ճանաչում և մինչև 1960-ական թվակակնները եղել է բելգիական «Spirou et Fantasio» կոմիքսի հերոսը։ Մարսուպիլամիի երկրորդ գալուստը եղել է 1987[3]՝ կենդանու (այս անգամ իր ամբողջ ընտանիքի հետ միասին) կոմիքսը վերադարձել է Marsu Productions հրատարակչության կողմից, որի վրա, բացի Ֆրանկենի ստեղծածը, աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ և գրաֆիկական վեպի հեղինակներ, ինչպիսիք են Բատեմը, Գրեգը, Յանը, Ֆոշը և Ադամը։ Մարսուպիլամիի մասին կոմիքսները և գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով (ֆլամանդերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլն)։ 1991 թվականին թողարկվել է «Մարսուպիլամիի հանրագիտարանը», իսկ մեկ տարի անց կենդանաբան Ալենա Կվինտարտը կատակով նկարագրել է կենդանու գիտական նկարագրությունը՝ սահմանելով այն որպես Marsupilamus Franquini տեսակ (խաբեությունը շուտով Լոնդոնի կենսաբանները բացահայտել են հասարակությանը)։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարսուպիլամիի մասին նկարահանել են երկու մուլտսերիալ և «Ջունգլին է կանչում։ Մարսուպիլամիի փնտրտուքներում» լիամետրաժ ֆիլմը։ Գլխավոր դերերում խաղացել են ֆրանսիացի դերասաններ Ալեն Շաբան, Ջամել Դեբուզը և Լամբեր Վիլսոնը, ինչպես նաև սուպերմոդել Լիա Կեբեդեն։ Ֆիլմի նկարահանումները, որոնք համատեղում էին խաղարկային ֆիլմերի և համակարգչային անիմացիայի տարրերը, տևել են 15 շաբաթ և անցկացվել են Մեքսիկայում (նկարահանումներ բնական պայմաններում), Ֆրանսիայում (տաղավար) և Մալազիայի Բորնեո կղզում (Պալոմբոյի ջունգլիների ընդհանուր նախագիծ)։
Ներկայումս «Ջունգլին է կանչում։ Մարսուպիլամիի փնտրտուքներում» ֆիլմի նկարահանումը համարվում է ամենադրամարկղային ֆիլմը, թողարկվել է ֆրանսիական կինովարձույթում 2012 թվականին։ Այսօր Ֆրանսիայում ֆիլմը դիտել են 5 մլն 225 հազար հանդիսատես (2012 թվականի հուլիսի 19-ի դրությամբ, սա ավելի քան 800 հազար դիտողներով գերազանցել է «Վրիժառուների» (The Avengers) նույն տվյալները և 990 հազարով գերազանցել են «Սառցե դարաշրջան 4» մուլտֆիլմի տվյալները այդ երկրում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ André Franquin Spirou et les héritiers. — Éditions Dupuis, January 1, 1952. — С. 61. — P. 1. — ISBN 2800100060 (Ֆրանսերեն)
- ↑ franquin.com։ «Franquin-Une vie-1952»։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 2017-05-06(Ֆրանսերեն)
- ↑ en:Marsu Productions
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարսուպիլամիի պաշտոնական կայք Archived 2012-07-22 at the Wayback Machine.
- Dossiers pdf Marsuproductions.com-ում Archived 2010-04-28 at the Wayback Machine. (ֆր.)
- Marsumania.com Archived 2008-05-09 at the Wayback Machine. (ֆր.)
- Marsupilami на Franquin.com (ֆր.)
- Save Palombia site Archived 2008-11-08 at the Wayback Machine. (ֆր.)
- Marsupilami publications in Le journal de Spirou BDoubliées (ֆր.)
- Երկրպագուների ռուսական կայք