Մարսի ցիկլային ուղեծիր

Մարսի ցիկլային ուղեծիրը (կամ Երկիր-Մարս ցիկլային ուղեծիրը), պարբերական ուղեծրի տեսակ է, որի դեպքում ուղեծրով շարժվող տիեզերանավը պարբերաբար հանդիպում է Երկրին և Մարսին: Օլդրինի ցիկլային ուղեծիրը Մարսի ցիկլային ուղեծրի օրինակ է։
Ցիկլային ուղեծրերը ենթադրաբար օգտակար կարող են լինել այդ մարմինների միջև մարդկանց կամ նյութեր տեղափոխելու համար՝ օգտագործելով նվազագույն վառելիք (հիմնվելով գրավիտացիոն օժանդակության անցումների վրա՝ հետագծի փոփոխությունների մեծ մասի համար) և կարող են կրել հզոր ռադիացիայից պաշտպանություն՝ տեղափոխման ժամանակ մարդկանց տիեզերական ճառագայթներից և արևային փոթորիկներից պաշտպանելու համար։
Երկիր-Մարս ցիկլային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիկլայինը հետագիծ են, որոնք պարբերաբար մոտենում են երկու կամ ավելի մարմինների։ Երբ տիեզերանավը այս ուղեծրում է, երկուսի մարմինների միջև տեղաշարժվելու համար շարժիչ ուժ չի պահանջվում, չհաշված ուղեծրում դիրքի պահպանման համեմատաբար աննշան շարժիչների աշխատանքը։ Ցիկլային ուղեծրերի օգտագործումը դիտարկվել է 1969 թվականին Ուոլթեր Մ. Հոլիսթերի կողմից, ով ուսումնասիրել է Երկիր-Վեներա ցիկլային ուղեծրի դեպքը[1]։ Հոլիսթերը որևէ հատուկ առաքելություն չի ունեցել մտքում, բայց ենթադրել է դրանց օգտագործումը ինչպես երկու մոլորակների միջև կանոնավոր կապի, այնպես էլ բազմա-մոլորակային թռիչքների առաքելությունների համար[2]:
Մարսյան տարին 1,8808 երկրային տարի է, ուստի Մարսը կատարում է Արեգակի շուրջ ութ պտույտ մոտավորապես նույն ժամանակում, ինչ Երկիրը՝ 15։ Երկրի և Մարսի միջև ցիկլային հետագծերը տեղի են ունենում երկու մոլորակների միջև սինոդիկ պարբերության ամբողջ թվերի բազմապատիկներով, որը կազմում է մոտ 2,135 երկրային տարի[3]: 1985 թվականին Բազ Օլդրինը ներկայացրեց իր նախկինում առաջարկած Լուսնի ցիկլային ուղեծրի զարգացում, որը ներկայացնում էր մեկ սինոդիկ պարբերությանը համապատասխանող Մարսի ցիկլային ուղեծիր[4]: Օլդրինի ցիկլային ուղեծիրը (ինչպես այն այժմ հայտնի է) Արեգակի շուրջ կատարում է մեկ էքսցենտրիկ շրջան։ Այն Երկրից դեպի Մարս հասնում է 146 օրում (4,8 ամիս), հաջորդ 16 ամիսն անցկացնում է Մարսի ուղեծրից այն կողմ և ևս 146 օր է պահանջում Մարսի ուղեծրից վերադառնալու Երկրի ուղեծրի հետ առաջին հատման համար[5]:
Օլդրինի ցիկլային ուղեծիրը, ինչպես նաև 1985 թվականին Ջոն Նիհոֆի կողմից առաջարկված ևս երկու VISIT-1 և VISIT-2 ցիկլային ուղեծրերի ճշգրիտ լինելոը հաշվարկվել և հաստատվել է Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականների կողմից նույն տարում[6][7]: Յուրաքանչյուր Երկիր-Մարս ցիկլայինի համար, որը յոթ սինոդիկ պարբերությունների բազմապատիկ չէ, Մարսի ուղեծրի հատումը տեղի է ունենում դեպի դուրս, իսկ դեպի Երկիր շարժվելուց հատվում է դեպի ներս։ Այս ուղեծրերի միակ տարբերությունը նրանց Երկրից արձակման ամսաթիվն է և սինոդիկ պարբերությունը: Երկիր-Մարս ցիկլայինները, որոնք բազմապատիկ են յոթ սինոդիկ պարբերությանը, վերադառնում են Երկիր նրա ուղեծրի գրեթե նույն կետում և կարող են Երկրին և/կամ Մարսին հանդիպել մի քանի անգամ յուրաքանչյուր ցիկլի ընթացքում։ VISIT-1-ը 15 տարվա ընթացքում հանդիպում է Երկրին երեք անգամ, իսկ Մարսին՝ չորս անգամ։ VISIT-2-ը 15 տարվա ընթացքում հանդիպում է Երկրին հինգ անգամ, իսկ Մարսին՝ երկու անգամ[5]:
Երկիր-Մարս հնարավոր ցիկլային ուղեծրերից մի քանիսը բերված են ստորև աղյուսակում[5]՝
| Սինոդիկ պարբերություններ մեկ ցիկլի համար | Արեգակի պտույտների քանակը մեկ ցիկլի համար | Ժամանակը մեկ ցիկլի համար (տարիներ) | Աֆելիոն շառավիղ (ԱՄ) | Երկիր/Մարս փոխանցման ժամանակը (օրեր) | Նշումներ |
|---|---|---|---|---|---|
| 1 | 1 | 2,135 | 2,23 | 146 | Օլդրինի ցիկլային |
| 2 | 2 | 4,27 | 2,33 | 158 | |
| 2 | 3 | 4,27 | 1,51 | 280 | Աֆելիոն Մարսի ուղեծրի մեծ կիսաառանցքի ներսում |
| 3 | 4 | 6,405 | 1,89 | 189 | |
| 3 | 5 | 6,405 | 1,45 | 274 | Աֆելիոն Մարսի ուղեծրի մեծ կիսաառանցքի ներսում |
| 3 | 5 | 6,405 | 1,52 | 134 | Աֆելիոն Մարսի ուղեծրի մեծ կիսաառանցքի ներսում |
| 4 | 5 | 8,54 | 1,82 | 88 | |
| 4 | 6 | 8,54 | 1,53 | 157 | Աֆելիոն Մարսի ուղեծրի աֆելիոնի ներսում |
| 5 | 4 | 10,675 | 2,49 | 75 | |
| 5 | 5 | 10,675 | 2,09 | 89 | |
| 5 | 6 | 10,675 | 1,79 | 111 | |
| 5 | 7 | 10,675 | 1,54 | 170 | Աֆելիոն Մարսի ուղեծրի աֆելիոնի ներսում |
| 5 | 8 | 10,675 | 1,34 | 167 | Աֆելիոն Մարսի ուղեծրի մեծ կիսաառանցքի ներսում |
| 6 | 4 | 12,81 | 2,81 | 87 | |
| 6 | 5 | 12,81 | 2,37 | 97 | |
| 6 | 6 | 12,81 | 2,04 | 111 | |
| 6 | 7 | 12,81 | 1,78 | 133 | Պահանջվում է նվազագույն բալիստիկ ուղղում |
| 6 | 8 | 12,81 | 1,57 | 179 | Պահանջվում է նվազագույն բալիստիկ ուղղում |
| 6 | 9 | 12,81 | 1,40 | 203 | Աֆելիոնը Մարսի ուղեծրի կիսաառանցքի ներսում. Պահանջվում է նվազագույն բալիստիկ ուղղում |
Երկիր-Մարս ցիկլային ուղեծրերի մանրամասն ուսումնասիրություն են անցկացրել Ռայան Ռասելը և Սեզար Օկամպոն Օսթինի Տեխասի համալսարանում: Նրանք հայտնաբերել են 24 Երկիր-Մարս ցիկլային ուղեծրեր՝ երկուսից չորս սինոդիկ պարբերություններով, և 92 ցիկլայիններ՝ հինգ կամ վեց սինոդիկ պարբերություններով: Նրանք նաև հայտնաբերել են հարյուրավոր ոչ բալիստիկ ցիկլեր, որոնք պահանջում են որոշակի շարժիչների աշխատանքով մանևրներ[8]:
Առաջարկվող օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլդրինը առաջարկել է Մարսի ցիկլերային սարքերի զույգ, որոնք կապահովեն Երկրի և Մարսի միջև կանոնավոր տեղափոխում[9]: Մարս մի քանի ամիս տևող առաքելությունը կպահանջի բնակելի հարմարություններ տիեզերագնացների համար՝ բավարար բնակելի տարածքով, կենսապահովման համակարգով և ծանր ռադիացիոն պաշտպանությամբ[10][11]: 1999 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անցկացված ուսումնասիրությունը գնահատել է, որ Մարս առաքելության համար անհրաժեշտ կլինի մոտ 437 տ տիեզերք բարձրացնել, որից 250 տ-ն շարժիչային վառելիքմ էր[12]:
Օլդրինը առաջարկել է, որ Մարս առաքելության ծախսերը կարող են զգալիորեն կրճատվել՝ օգտագործելով ցիկլային ուղեծրերում գտնվող մեծ ուղեծրակայանններ, որոնք նա անվանեց «ամրոցներ»։ Իրենց ուղեծրերում տեղադրվելուց հետո դրանք կանոնավոր թռիչքներ կկատարեն Երկրի և Մարսի միջև՝ առանց որևէ շարժիչային վառելիք պահանջելու։ Այս դեպքում սպառվող նյութերը և բեռը, կարող են միանգամից արձակվել Երկրից[10][11]: Կօգտագործվեին երկու «ամրոցներ», մեկը՝ «Օլդրինի ցիկլային ուղեծրով», որը արագ տեղափոխում էր դեպի Մարս և երկար հետադարձ ճանապարհով, և մեկը՝ ներգնա ապարատով, որը արագ տեղափոխում էր դեպի Երկիր և երկար հետադարձ ճանապարհով դեպի Մարս[3], որը Օլդրինը անվանեց «շարժասանդուղք»[6]:
Մեկ ցիկլային կայանը Երկրից դեպի Մարս կանցներ ելքային երթուղով մոտ հինգ ամսվա ընթացքում։ Մեկ այլ մարսյան ցիկլային ուղեծրակայան, կթռչի Մարսից Երկիր, նույնպես մոտ հինգ ամսում։ Այսպիսով, ցիկլայինների կոնցեպցիան կապահովի Երկրի և Մարսի միջև կանոնավոր, անվտանգ և տնտեսող տեղափոխում[13]:
«Ցիկլայինների» կոնցեպտի էական թերությունն այն էր, որ ցիկլային կայանները թռչում են երկու մոլորակների կողքով մեծ արագությամբ: Նրանցից անջատվող սարքը պետք է արագանա՝ Երկրի շուրջը 6,7 կմ/վ}} և Մարսի մոտ դանդաղի 9,8 կմ/վ: Սա շրջանցելու համար Օլդրինը առաջարկեց այսպես կոչված «կիսացիկլայիններ», որի դեպքում «ամրոցը» կդանդաղի Մարսի շուրջը՝ պտտվելով դրա շուրջ, իսկ ավելի ուշ կվերսկսի «ցիկլային» ուղեծիրը: Սա կպահանջի վառելիք՝ արգելակման և արագացման մանևրները կատարելու համար[11][12]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hollister, 1969, էջ 366
- ↑ Hollister, 1969, էջ 369
- ↑ 3,0 3,1 Byrnes, Longuski, էջ 334
- ↑ Aldrin, 1985, էջեր 3–10
- ↑ 5,0 5,1 5,2 McConaghy, Longuski, էջ 6
- ↑ 6,0 6,1 Friedlander, Niehoff, էջ 31
- ↑ McConaghy, Longuski, էջ 1
- ↑ Russell, Ocampo, էջ 321
- ↑ Aldrin, 1985, էջեր 3–10
- ↑ 10,0 10,1 Friedlander, Niehoff, էջ 31
- ↑ 11,0 11,1 11,2 Aldrin, Buzz; Noland, David (2005 թ․ դեկտեմբերի 13). «Buzz Aldrin's roadmap to Mars – A PM exclusive». Popular Mechanics.
- ↑ 12,0 12,1 Bellows, Alan (2008 թ․ ապրիլի 10). «The Martian Express». Damn Interesting. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Rogers, Hughes, էջ 114
| ||||||||||||||||||||||||||||||