Jump to content

Մարսիական Որսորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսիական Որսորդ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչDC Comics
ԴեբյուտDetective Comics #225 (նոյեմբեր 1955)
ՀեղինակՋոզեֆ Սամաշսոն (սցենարիստ),
Ջո Սերտ (նկարիչ)
Դերակատար / ՁայնԴևիդ Օգդեն Սթիրզ, Ֆիլ Մորիս, Դեյվիդ Հերվուդ, Կարլ Լամբլի, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Քրիսպին Ֆրիման և Հարի Լեննիքս
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էԱրդարության լիգա, Injustice: Gods Among Us?, Սմոլվիլի գաղտնիքը և Բեթմեն։ Խիզախ ու քաջ
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունանգլ.՝ J'onn J'onzz
Տեսակկոմիքսների կերպար, Green Martian?, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, fictional shapeshifter? և գեղարվեստական խուզարկու
Հասակ200սմ
Քաշ136 կգ
ԾննդավայրՄարս
Սեռարական
ԶբաղմունքՍուպերհերոս
Ընտանեկան կարգավիճակԱմուսնացած չէ
Ծնողներհայր՝ M'yrnn J'onzz?
Թիմեր և կազմակերպություններ
Արդարության լիգա,
Միավորված արդարության լիգա,
Փոթորկի պարեկ,
D. E. O
Դաշնակիցներ
Միս Մարսիանուհի, Ջեմմ, Զոոկ, Ռո Կար
Թշնամիներ
Մալեֆակ, Սպիտակ Մարսիացիներ, Երկվորյակ որսորդներ, Այրվածք, ԳԻՇԱՆԳՂ կազմակերպություն, Մարդ - Կրակ, Դեսպերո, Մոնգուլ
Հատուկ ուժեր և ունակություններ
թռիչք, գերմարդկային ուժ, գերմարդկային արագություն, shapeshifting?, invisible person?, Հեռազգացություն, Տելեկինեզ, invulnerability?, intangibility?, ինքնաբուժում, գերմարդկային երկարակեցություն, heat vision?, mind control?, գերմարդկային դիմադրողականություն, electromagnetic vision?, telescopic vision? և x-ray vision?
Կայք
dccomics.com/characters/martian-manhunter(անգլ.)

Մարսիական Որսորդ (անգլ.՝ Matian Manhunter ինչպես նաև հանդիպում է Որսորդը Մարսից ինչպես նաև Մարսիացին թարգմանություններով) իսկական անունը` Ջոն ՋոնսDC Comics ընկերության հորինված կոմիքսի կերպար։ Առաջին անգամ հայտնվել Detective Comics-ի #225-ում 1955 թվականին։ Ստեղծվել է գրող Ջոզեֆ Սամաշսոնի և նկարիչ Ջո Սերտի կողմից։ 1998 թվականին հայտնվել է ամբողջությամբ նրան վերաբերվող կոմիքսների շարք (հեղինակ` Ջոն Օստրենդեր, նկարիչ` Տոմ Մենդրեյկ)։ Կերպարը հայտնի է նրանով, որ հանդիսանում է Արդարության լիգայի հիմնադիրներից և մշտական անդամներից մեկը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսիական Որսորդը առաջին անգամ հայտնվել է 1955 թվականին Detective Comics-ի #225–ում, դրա համար որոշ պատմաբաններ կարծում են, որ Մարսիական Որսորդը Կոմիքսների արծաթե դարի առաջին կերպարն է[1]։ Սակայն կոմիքսների պատմաբան Քրեյգ Շատտը՝ «Ask Mister Silver Age» (հայերեն՝ Հարցրեք պարոն Արծաթե դարին ) սյունակի հեղինակը «Comics Buyer’s Guide» ամսագրում չի համաձայնվել դրա հետ, նշելով, որ Մարսիական Որսորդը առաջին անգամ հայտնվել է որպես դետեկտիվ, օգտագործելով իր գերունակությունները հանցագործներին բռնելու համար[2]։ Ի վերջո նա դարձավ Արդարության լիգայի անդամ, չնայած ի սկզբանե եղել է սովորական «տարօրինակ դետեկտիվ»։ Ըստ Շատտի Մարսիական Որսորդը սուպերհերոս է դարձել Detective Comics #273 - ում 1959 թվականի նոյեմբերին, երբ անձը դարձել է գաղտնի և փոխվել է կոստյումը ու արտաքին տեսքը[2]։

Հորինված կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսիական Որսորդի իսկական անունն է Ջոն Ջոնս։ Վերջին մարսիացին, որ պատահմամբ հայտնվել է Երկրի վրա, որտեղ իր ունակությունների շնորհիվ ընդունել է մարդանման կանաչ մաշկով արարածի կերպարանք։ Ինչպես նաև հաճախ ընդունում է տեսք, թաքնվելով դետեկտիվ Ջոն Ջոնսի և պատահական մարդկանց անձի տակ։ Մարսիական Որսորդը հանդիսանում է Արդարության լիգայի անդամ։

  • Բել Ջուզ — մարսուհի, ով ապրել է Մարսի ոչնչացումը և օգտագործում է իր կանացի հնարքներ և խորամանկ բանականություն է, որ մանիպուլյացիայի ենթարկել շրջապատին։ Երբ իր հայրենի աշխարհը դարձել է անմարդաբնակ, նա իր սիրելի կանաչ մարսիացիների հետ թռել է Վոն մոլորակ։
  • Բեն Բենզ — մարսիացի հանցագործ, ով թաքնվում է Երկրի վրա 2062 թվականին և ով վերադարձել է ներկա, որպեսզի քաոս և ավերածություններ տարածի։
  • Բետտի Նուար — չար, գենետիկորեն հորինված կլոն հեռազգացության ունակություններով։ Նա հաճախ ստեղծում է իր վրա գեղեցիկ աղջկա պատրանք։
  • Բուստեր Գոլդ և Կապույտ Բզեզ — գողացել է Ջոնի կարկանդակները։
  • Բրետ — դեղին բանտարկյալ մարսիացի, փախել է Երկիր, թաքնվելով փորձարարական հրթիռի մեջ։ Վայրէջք կատարելով Մետտալոնում, ԱՄՆ, նա անմիջապես կատաղել է։ Նա կրում է մարսիական ճառագայթային հրացան, որը կարող է որնրացնել համարյա ամեն ինչ։
  • Դարսկայդ — չար «աստված» - եկվոր։ Ներխուժել է Մարս, Ջոնի Երկիր գալուց շատ ժամանակ առաջ։ Պատասխանատու է Մալեֆիկի խելագարութան համար։
  • Դեսպերո — Արդարության լիգայի հակառակորդը, սպանել է Գնչուհու ծնողներին։ Ջոնի և նրա գործընկեր Պողպատի հովանավորյալը։ Ջոնը մի քանի անգամ հաղթել է նրան հրապարակավ, ինչը հանգեցրել է երկուսի ատելությանը միմյանց հանդեպ։
  • Կեյեն — սկավաթիվ կանաչ վերապրած մարսիացիներից, սպիտակ մարսիացիները լվացել են նրա ուղեղը, որպեսզի նա հարձակվի Ջոնի վրա։
  • Մոնգուլ — եկվոր բռնակալ, ով փորձել է պարտադրել Ջոնին տալ իրեն սուպեր զենքի բանալին։

Ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերբնական ուժ, արագություն, հանդուրժողականություն, ճկունություն և ռեֆլեքսներ
  • Անխոցելիություն, սակայն շատ զգայուն է կրակի հանդեպ
  • Թռիչք
  • Անտեսանելիություն
  • Հեռազգացություն
  • Տելեկինեզ
  • Մարսիական 9 - րդ զգայարան
  • Մարսիական տեսողություն
  • Մարմնի կառուցվածքի վերահսկողություն, արտաքին տեսքի և ծավալի փոփոխություն
  • Երկարակեցություն և ծերության դանդաղեցում
  • Հանճարեղ ինտելեկտ
  • Մարտարվեստների վարպետ
  • Փորձառու դետեկտիվ

Կոմիքսներից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ մուլտֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայտնվել է Սմոլվիլի գաղտնիքը սեիալի 2 - րդ եթերաշրջանի 16 - րդ սերիայում, ինչպես նաև 6 - 10 եթերաշչջաններում
  • Հանդիսանում է Սուպերգրլ սերիալի գլխավոր կերպարներից մեկը։

Քննադատություն և կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին Մարսիական Որսորդը զբաղեցրել է 43-րդ տեղը 100 լավագույն կոմիքսի հերոսները IGN վարկածով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shaw, Scott (22 сентября 2003). «Oddball Comics» (անգլերեն). Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 14 апреля 2012-ին.
  2. 1 2 Shutt, Craig Baby Boomer Comics: The Wild, Wacky, Wonderful Comic Books of the 1960s. — Krause Publications, Iola, Wisconsin, 2003. — С. 21. — 207 с. ISBN 087349668X
  3. «Martian Manhunter is number 43». IGN. 19 мая 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 14 февраля 2012 года-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]