Jump to content

Մարսել Բրոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Բրոյեր
հունգ.՝ Breuer Marcell Lajos
Ի ծնեհունգ.՝ Breuer Marcel Lajos[1]
Ծնվել էմայիսի 21, 1902(1902-05-21)[2][3][4][…]
ԾննդավայրՊեչ, Բարանյա, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5][6][7][…]
Մահացել էհուլիսի 1, 1981(1981-07-01)[8][9][2][…] (79 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][6][11][…]
Ոճ(եր)բրուտալիզմ
ԿրթությունԲաուհաուզ (1924)[12]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Բաուհաուզ
Ուշագրավ աշխատանքներKantoorgebouw Van Leer?, Saint John's Abbey? և 945 Madison Avenue?
Պարգևներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Association of German Architects? և Հունգարիայի գիտությունների ակադեմիա[13]
 Marcel Breuer Վիքիպահեստում

Մարսել Լայոշ Բրոյեր[14] (անգլ.՝ Marcel Lajos Breuer, մայիսի 21, 1902(1902-05-21)[2][3][4][…], Պեչ, Բարանյա, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5][6][7][…] - հուլիսի 1, 1981(1981-07-01)[8][9][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10][6][11][…]), գերմանացի և ամերիկացի ճարտարապետ, դիզայներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ Պատանեկության տարիներին տեղափոխվել է Վայմար և ընդունվել Բաուհաուզ, որտեղ նա մնացել է դասավանդելու։ 1920-ականներին Բրեյերը հիմնականում զբաղվել է կահույքի ձևավորմամբ, հենց այդ ժամանակ նա ստեղծել է «Վասիլի» (1925) հանրահայտ աթոռը, որը նվիրված էր նկարիչ Վասիլի Կանդինսկուն։ «Վասիլին» պատրաստված էր կտավից և պողպատե խողովակներից, որոնց օգտագործումը հեղինակին հուշել է հեծանիվի ղեկը։ Այս տեխնոլոգիայի հիման վրա նա ստեղծել է վահանակով աթոռների արտահայտիչ նմուշներ։

1920-ական թվականների վերջին Բրեյերը տեղափոխվել է Բեռլին ՝ ճարտարապետությամբ զբաղվելու նպատակով։ Նրա նախագծերով տներ են կառուցվել Վիսբադենում և Ցյուրիխում։ Հիտլերի իշխանության գալուց հետո, ճարտարապետը, լինելով հրեա, արտագաղթել է Լոնդոն (1933) և ԱՄՆ (1937)։ Ոգեշնչված բրիտանացի մոդեռնիստների աշխատանքով՝ Բրեյերը նրբատախտակից ստեղծել է «Երկար աթոռը»։ Նյու Յորքում Բրեյերը կրկին զբաղվել է դասավանդմամբ, ծանոթացել Ֆ. Ջոնսոնի և Բեյ Յումինի հետ, Գրոպիուսի հետ ստեղծել է մի քանի ճարտարապետական նախագիծ։

1941 թվականին Բրեյերը ստեղծել է սեփական բյուրոն՝ կենտրոնանալով հիմնականում բնակելի շենքերի նախագծման վրա։ Այս շրջանի նրա նորամուծությունների թվում են «Երկմիջուկ տունը» (ննջասենյակների և այլ սենյակների համար առանձին թևերով) և «Թիթեռ տանիքը»։ 1953 թվականին ճարտարապետը հաղթել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի նախագծման մրցույթում, ինչը կարևոր նշաձող էր բրուտալիզմի զարգացման մեջ։ 1960-1970-ական թվականներին Բրեյերը շարունակել է կառուցել երկաթբետոնից պատրաստված մեծ շինություններ, որոնց գլուխգործոցներն են Նյու Յորքի Ամերիկյան արվեստի թանգարանի շենքը (1966) և AT Tower աշտարակը Քլիվլենդում (1971):

Ճարտարապետը երկու անգամ ամուսնացել էր և ուներ երկու երեխա։

Մարսել Բրեյերը մահացել է 1981 թվականի հուլիսի 1-ին։

Նրա դիզայներական աշխատանքների ցուցահանդեսները անցկացվում են մինչև օրս, և «Բաուհաուզի» գաղափարները պահպանում են իրենց ազդեցությունը 21-րդ դարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ FamilySearch Historical Records
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 Structurae — Ratingen: 1998.
  4. 1 2 Rowland A. Breuer, Marcel // Grove Art Online / J. Turner — Oxford, England, Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T011169
  5. 1 2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  6. 1 2 3 4 Artists + Artworks
  7. 1 2 Nieuwe Instituut Data Platform
  8. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 1 2 Marcel Breuer (նիդերլ.)
  10. 1 2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  11. 1 2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1423-breuer-marcel-lajos
  12. ↑ bauhaus.community
  13. ↑ PIM authority
  14. ↑ Брёйер Марсель Лайош / А. Н. Шукурова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 189. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Բրոյեր» հոդվածին։