Jump to content

Մարսելեն Դեբուտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելեն Դեբուտեն
Ծնվել էօգոստոսի 26, 1823(1823-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍերիյի, Ալյե
Վախճանվել էփետրվարի 18, 1902(1902-02-18)[4][5][6][…] (78 տարեկան)
Մահվան վայրՆիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Ստանիսլասի քոլեջ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և գրող
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Baby Carriage?, Q17493966? և Q17495149?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԶավակներJean Desboutin?
 Marcellin Desboutin Վիքիպահեստում
Էդուարդ Մանե. Նկարիչ Մարսելեն Դեբուտենի դիմանկարը, 1875 թվական
Էդգար Դեգա. Աբսենթ, 1876 թվական

Մարսելեն Ժիլբեր Դեբուտեն (ֆրանսերեն՝ Marcellin Gilbert Desboutin;օգոստոսի 26, 1823(1823-08-26)[1][2][3][…], Սերիյի, Ալյե - փետրվարի 18, 1902(1902-02-18)[4][5][6][…], Նիս, Ֆրանսիա) ֆրանսիացի նկարիչ և գրաֆիկ։

Կյանքն ու ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսելեն Դեբուտենը Բարտելեմի Դեբուտենի՝ Լյուդովիկոս 18-ի գվարդիական կորպուսի սպայի և բարոնես Անն-Սոֆի-Դալի Ֆրաժ դը Ռոշֆորի որդին էր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նկարիչը երբեմն ստորագրում էր որպես «բարոն դը Ռոշֆոր»։ Նա գեղարվեստական կրթություն ստացել է Փարիզի Սուրբ Ստանիսլավ քոլեջում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրաֆիկայով՝ նկարազարդելով գրական և թատերական ստեղծագործություններ։ 1845 թվականին Դեբուտենը ընդունվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցին կից Լուի-Ժյուլ Այսոյի քանդակագործական ատելյեն, որտեղ շարունակել է նկարչության ուսուցումը։ Կրթությունն ավարտելուց հետո նա ճանապարհորդել է Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և Իտալիայում։ 1857 թվականին բնակություն է հաստատել Ֆլորենցիայի մոտ գտնվող Օմբրելլինո կալվածքում։

1873 թվականին Մարսելեն Դեբուտենը սնանկացավ՝ անհաջող և պատահական ֆինանսական գործարքների արդյունքում։ Նա հաճախ էր այցելում բոհեմական ռեստորաններ և սրճարաններ (օրինակ՝ Ժերբուա սրճարանն ու Նուվել Աթենեն), որտեղ կրկին հանդիպում է իր հին ընկեր Էդգար Դեգային և ծանոթանում Էդուարդ Մանեի հետ։ Մանեի միջոցով Դեբուտենն ընկերական հարաբերություններ հաստատեց նաև Էմիլ Զոլայի հետ։ Նկարիչը փող էր վաստակում՝ սրճարանների և պանդոկների այցելուների դիմապատկերներ ստեղծելով «չոր ասեղի» տեխնիկայով և իր նկարները ցուցադրելով սալոններում։ Իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսում Դեբուտենը ներկայացրել է վեց կտավ, այդ թվում՝ «Փողոցային երգիչը» և «Թավջութակահարը»։ Նա նաև նկարել է իր բազմաթիվ ընկերների դիմանկարները, այդ թվում՝ Դեգայի, Օգյուստ Ռենուարի, Բերտ Մորիզոյի, Էրիկ Սատիի, Էդմոն դը Գոնկուրի, Պիեռ Պյուվի դը Շավանի, Ժոզեֆեն Պելադանի, Նինա դը Վիլարի և այլ ֆրանսիացի մշակույթի նշանավոր ներկայացուցիչների։ 1880–1888 թվականներին ապրել է Նիսում։ Հարավում գտնվելու ժամանակ ստեղծել է գրաֆիկական հինգ աշխատանքներից բաղկացած մի շարք՝ Ֆրագոնարի կտավների մոտիվներով, որոնք պահվում էին Գրասսեյի մոտ գտնվող մի վիլլայում («Զարմանք», «Հանդիպում», «Գաղտնիք», «Սիրահարների պսակը», «Լքվածը»)։

Փարիզ վերադառնալուց հետո նա ակտիվ մասնակցել է Գեղարվեստի ազգային ընկերության կազմակերպմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 RKDartists (նիդերլ.)
  2. 1 2 KulturNav — 2015.
  3. 1 2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 1 2 Marcellin-Gilbert Desboutin (նիդերլ.)
  6. 1 2 Marcellin-Gilbert [Desboutins, Marcellin-Gilbert Desboutin] — 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]