Մարսելա Ալտաուս-Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելա Ալտաուս-Ռիդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1952(1952-05-11)[1]
ԾննդավայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2]
Մահացել էփետրվարի 20, 2009(2009-02-20)[3][1] (56 տարեկան)
Մահվան վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնմեթոդիզմ
Մասնագիտությունաստվածաբան, համալսարանի դասախոս, գրող և կանանց իրավունքների պաշտպան
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
Կայքalthaus-reid.com

Մարսելա Մարիա Ալտաուս-Ռիդ (իսպ.՝ Marcella Althaus-Reid, մայիսի 11, 1952(1952-05-11)[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] - փետրվարի 20, 2009(2009-02-20)[3][1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր։ Նշանակվելուց հետո դարձել է Շոտլանդիայի համալսարանի աստվածաբանության միակ կին պրոֆեսորը և Նյու քոլեջի աստվածաբանության առաջին կին պրոֆեսորը 160 տարվա պատմության մեջ[4][5]։ Ծնվել է Արգենտինայի Սանտա Ֆե պրովինցիայի Ռոսարիո քաղաքում։ Աստվածաբանության բակալավրի աստիճան է ստացել ISEDET-ում, Բուենոս Այրեսի Բողոքական համալսարանի ինստիտուտում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանում։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրական աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտաուս-Ռիդը ծնվել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։ Մեծացել է Բուենոս Այրեսում, որտեղ էլ ստացել է Աստվածաբանության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի Instituto Superior Evangelico de Estudios Teologicos (ISEDET) էկումենիկ աստվածաբանական հաստատությունում՝ կողմնորոշվելով ազատագրական աստվածաբանության ուղղությամբ։ Սովորել է ազատագրական աստվածաբանների, այդ թվում՝ Խոսե Միգես Բոնինոյի և Խոսե Սևերինո Կրոատոյի մոտ[6]։

Եղել է Արգենտինայի Ավետարանական մեթոդիստական եկեղեցու անդամ։ Հետևել է Պաուլու Ֆրեյրեի մեթոդներին՝ իրականացնելով համայնքային և սոցիալական ծրագրեր, որոնց աջակցել են Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերի եկեղեցիները։ Այդ առումով իր փորձի և ձեռքբերումների շնորհիվ Ալտաուս-Ռիդը հրավիրվել է Շոտլանդիա, որտեղ աշխատել է Դանդիի և Պերտի աղքատ թաղամասերում՝ համակարգելով Ֆրեյրեի ազատագրական մանկավարժությունից ներշնչված նախագծերը[6]։

1994 թվականին պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանում` Ազատագրության աստվածաբանության մեթոդաբանության վրա Պոլ Ռիկորի ազդեցության մասին թեմայով։ Նրա ակադեմիական հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրության աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը։ Հետագայում նա նշանակվել է Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր[4][5]։

Ալտաուս-Ռիդը մահացել է 2009 թվականի փետրվարի 20-ին, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ նա ապրում էր 1986 թվականից։ Մահվան պահին եղել է Քվիր աստվածաբանության միջազգային ասոցիացիայի տնօրեն, Էդինբուրգի համալսարանի Քվիր աստվածաբանության նախագծի տնօրեն և Մետրոպոլիտեն համայնքային եկեղեցու անդամ[5]։ Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է արգենտինացի աստվածաբան Իվան Պետրելլայի հետ՝ անգլախոս աշխարհում ազատագրական աստվածաբանությունը հանրահռչակելու համար[6]։ Եղել է նաև «Համաշխարհային քրիստոնեական ուսումնասիրություններ» ամսագրի կրտսեր խմբագիր և «Concilium» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտաուս-Ռիդն առավել հայտնի է 2002 թվականին գրված «Անպարկեշտ աստվածաբանություն»[7] աշխատությամբ, որում նա մարտահրավեր է նետել ֆեմինիստներին՝ օգտագործելով սեռական բացահայտ ձևակերպումներ։ Նա պնդել է, որ սեքսի գաղափարը ստեղծվել է հայրապետական աշխարհայացքի հիման վրա, որն ընկած է աշխարհի մեծագույն վայրագությունների հիմքում։ Հետևաբար, Մարիամ Աստվածածնի կուսությունը պետք է «ոտնահարվի», քանի որ նա թաքցնում է շատ աղքատ կանանց կյանքեր, որոնք, ըստ նրա, հազվադեպ են կույս լինում[8]։

Նա նաև խոսում է «անպարկեշտ Քրիստոսի» մասին, որով կենոտիկ քրիստոլոգիան խոսում է Աստծո ինքնաոչնչացման և Քրիստոսի մարմնավորման և մարդկային սեռականության մասին։ Նա բացատրում է, որ «[Հիսուսը] աստվածաբանորեն հագնված էր որպես հետերոսեքսուալ ուղղվածություն ունեցող (ողջախոհ) տղամարդ։ Հիսուսը եղծված սեռական օրգաններով է առանց էրոտիկ մարմնի»[9]։ Փոխարենը, նա խոսում է Քրիստոսի երկսեռության մասին, որպես ամբողջ մարմնավորման համապարփակ ըմբռնում։ Նա ցանկանում է հանդես գալ ավելի լայն քրիստոլոգիայի օգտին, որը վերափոխում է Հիսուսին հետմոդեռնային սեռական, գենդերային և տնտեսական պայմաններում։ Սա քննադատություն է Լատինական Ամերիկայի ազատագրական աստվածաբանության նկատմամբ, որը նա համարում էր, որ ի վիճակի չէ անդրադառնալ գենդերային և սեքսուալության հարցերին՝ Ամերիկայի նվաճման և գաղութացման խնդրին զուգահեռ[10]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marcella Althaus-Reid (2002). Indecent Theology. New York: Routledge. ISBN 978-1-134-56255-8.
  • Marcella Althaus-Reid (2004). The Queer God. New York: Routledge. ISBN 1-134-35010-4.
  • Marcella Althaus-Reid (2004). From Feminist Theology to Indecent Theology: Readings on Poverty, Sexual Identity and God. London: SCM Press. ISBN 978-0-334-04299-0.
  • Marcella Althaus-Reid; Lisa Isherwood, eds. (2004). The Sexual Theologian: Essays on Sex, God and Politics. London: T&T Clark. ISBN 978-0-567-08212-1.
  • Marcella Althaus-Reid (2005). «From Liberation Theology to Indecent Theology: The Trouble with Normality in Theology». In Ivan Petrella (ed.). Latin American Liberation Theology: The Next Generation. Maryknoll, NY: Orbis Books. էջեր 20–38. ISBN 978-1-57075-595-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #136051901 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20090508141752/http://www.div.ed.ac.uk:80/marcellamari
  4. 4,0 4,1 McKay, Johnston (2009 թ․ մարտի 11). «Marcella Althaus-Reid». Herald Scotland. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Professor Marcella Althaus-Reid: In Memorium» (PDF). School of Divinity, University of Edinburgh. 2009 թ․ մարտի 7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ruether, Rosemary Radford (2010). «Talking Dirty, Speaking Truth: Indenting Theology». In Isherwood, Lisa; Jordan, Mark D. (eds.). Dancing Theology in Fetish Boots: Essays in Honour of Marcella Althaus-Reid. London: SCM Press. էջեր 254–267. ISBN 978-0-334-04361-4.
  7. Marcella Althaus-Reid (2002). Indecent Theology. New York: Routledge. ISBN 978-1-134-56255-8.
  8. Isherwood, Lisa (2010). «Indecent Theology: What F-ing Difference Does it Make?». In Isherwood, Lisa; Jordan, Mark D. (eds.). Dancing Theology in Fetish Boots: Essays in Honour of Marcella Althaus-Reid. London: SCM Press. էջեր 68–78. ISBN 978-0-334-04361-4.
  9. Althaus-Reid. Indecent Theology. էջ 114.
  10. Shore-Goss, Robert (2010). «Dis/Grace-full Incarnation and the Dis/Grace-full Church». In Isherwood, Lisa; Jordan, Mark D. (eds.). Dancing Theology in Fetish Boots: Essays in Honour of Marcella Althaus-Reid. London: SCM Press. էջեր 1–16. ISBN 978-0-334-04361-4.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]