Jump to content

Մարսդեն Հարթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսդեն Հարթլի
անգլ.՝ Marsden Hartley
Ծնվել էհունվարի 4, 1877(1877-01-04)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1943(1943-09-02)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրEllsworth, Մեն, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Դիզայնի ազգային ակադեմիա և Քլիվլենդի արվեստի ինստիտուտ[4]
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, լրագրող, գծանկարիչ, գրող և գծագրող
Ոճդադաիզմ և էքսպրեսիոնիզմ[6]
Ժանրդիմապատկեր, նատյուրմորտ[7], բնանկար[7], մարդու ձևի գեղանկարչություն[7] և աբստրակցիոնիզմ[7]
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էAlbert Pinkham Ryder?
Պարգևներ
 Marsden Hartley Վիքիպահեստում

Մարսդեն Հարթլի (անգլ.՝ Marsden Hartley, հունվարի 4, 1877(1877-01-04)[1][2][3][…], Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ[4][5] - սեպտեմբերի 2, 1943(1943-09-02)[1][2][3][…], Ellsworth, Մեն, ԱՄՆ[4][5]), ամերիկացի մոդեռնիստ նկարիչ, բանաստեղծ և էսսեիստ։ Հարթլին զարգացրել է իր նկարչական ունակությունները՝ դիտարկելով Փարիզի և Բեռլինի կուբիստ նկարիչներին[8]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին շարք, ձախից աջ՝ Ջո Դևիդսոն, Էդվարդ Սթայհեն, Արթուր Բ. Կարլս, Ջոն Մարին, հետևի շարք՝ Մարսդեն Հարթլի, Լորենս Ֆելոուս, մոտ 1911թվական, Բեյթս քոլեջի արվեստի թանգարան

Հարթլին ծնվել է Լյուիսթոնում, Մեն նահանգում[9], որտեղ բնակություն էին հաստատել նրա անգլիացի ծնողները։ Նա ինը երեխաներից կրտսերն էր[10]։ Նրա մայրը մահանում է, երբ նա ութ տարեկան էր, իսկ հայրը չորս տարի անց նորից է ամուսնանում[11]։ Նրա ի ծնե անունը Էդմունդ Հարթլի էր, սակայն իր վաղ քսանականներին նա վերցնում է Մարսդեն անունը[10]։ Մոր մահից մի քանի տարի անց, երբ Հարթլին 14 տարեկան էր, քույրերը տեղափոխվում են Օհայո, թողնելով նրան Մեն նահանգում՝ հոր հետ, որտեղ նա մեկ տարի աշխատում է կոշիկի գործարանում[12]։ Այս մռայլ իրադարձությունները Հարթլիին ստիպում են հիշել Նոր Անգլիայում անցկացրած իր մանկությունը որպես ցավալի միայնության ժամանակաշրջան, այնքան, որ Ալֆրեդ Ստիգլիցին ուղղված նամակում նա մի անգամ Նոր Անգլիայում անցած տարիները նկարագրել է որպես «տխուր հիշողություններ, որոնք սուր դանակների նման խրվել են մարմնիս մեջ»[13]։ 1892 թվականին Քլիվլենդում (Օհայո) իր ընտանիքին միանալուց հետո Հարթլին սկսում է իր նկարչական կրթությունը Քլիվլենդի արվեստի դպրոցում, որտեղ նա կրթաթոշակ թ ստանում[9][14]։ 1898 թվականին, 22 տարեկանում, Հարթլին տեղափոխվում է Նյու Յորք՝ նկարչություն սովորելու Նյու Յորքի արվեստի դպրոցում՝ Ուիլյամ Մերիթ Չեյզի մոտ, ապա ընդունվում է Դիզայնի ազգային ակադեմիա[9]։ Հարթլին Ալբերտ Փինքհեմ Ռայդերի մեծ երկրպագու էր և հնարավորինս հաճախ այցելում էր նրա արվեստանոցը Գրինվիչ Վիլիջում: Ռայդերի հետ նրա բարեկամությունը, ինչպես նաև Ուոլթ Ուիթմենի և ամերիկացի տրանսցենդենտալիստներ Հենրի Դեյվիդ Թորոյի ու Ռալֆ Ուալդո Էմերսոնի գրվածքները, ոգեշնչում են Հարթլիին արվեստը դիտարկել որպես հոգևոր որոնում[9]։

Հասունության տարիներ և Նյու Յորքի ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ից 1910 թվականներին Հարթլին իր ամառներն անցկացրել է Լյուիստոնում և Արևմտյան Մեն նահանգի շրջանում՝ Լավել գյուղի մոտ[9]։ Այնտեղ ստեղծված Քեզար լճի, բլուրների և լեռների նկարները Հարթլին համարում էր իր առաջին հասուն աշխատանքները։ Այս նկարները այնքան են տպավորում Նյու Յորքի լուսանկարիչ և արվեստի տարածող Ալֆրեդ Ստիգլիցին[9], որ նա անմիջապես առաջարկում է Հարթլիին իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպել Ստիգլիցի 291 արվեստի պատկերասրահում 1909 թվականին[9]։ Հարթլին շարունակում է ցուցադրել իր աշխատանքները 291 և Ստիգլիցի մյուս պատկերասրահներում մինչև 1937 թվականը։ Ստիգլիցը նաև Հարթլիին ծանոթացնում է եվրոպացի մոդեռնիստ նկարիչների հետ, որոնցից Սեզանը, Պիկասոն, Կանդինսկին և Մատիսը ամենաազդեցիկ նկարիչներն էին նրա համարref name="Columbus Museum of Art p. 78" />։

Հարթլին Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթլիի լուսանկարը՝ արված Ալֆրեդ Ստիգլիցի կողմից, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում, ժելատինե արծաթափայլ տպագրություն, 24.8 x 19.8 սմ, 1916թվական

Հարթլին առաջին անգամ Եվրոպա է մեկնել 1912 թվականի ապրիլին և Փարիզում ծանոթացել Գերտրուդ Սթայնի ավանգարդ գրողների և նկարիչների շրջանակի հետ[9]։ Սթայնը, Հարթ Քրեյնի և Շերվուդ Անդերսոնի հետ միասին, խրախուսել է Հարթլիին և՛ գրել և՛ նկարել[10]։ Ալֆրեդ Ստիգլիցին ուղղված նամակում Հարթլին բացատրում է իր հիասթափությունը արտասահմանում՝ Փարիզում ապրելուց։ Մեկ տարի էր անցել այն ժամանակվանից, երբ նա սկսել էր ապրել արտասահմանում։ «Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես էլ ունեմ կարոտներ, որոնք հանգամանքների պատճառով մնացել են չբավարարված... և ցավն ավելի է ուժեղանում՝ փոխարենը թուլանալու, և մարդուն մնում է միայն դիտորդի դերը կյանքում, նա դիտում է, թե ինչպես է կյանքն անցնում՝ դրանում միայն դիտորդի դերը ունենալով»[15]։ Հարթլին ուզում էր ապրել անաղմուկ գյուղական վայրում կամ կենսուրախ քաղաքում[16]։

1913 թվականի ապրիլին Հարթլին տեղափոխվում է Բեռլին՝ Գերմանական կայսրության մայրաքաղաք, որտեղ շարունակում է նկարել և ընկերանում նկարիչներ Վասիլի Կանդինսկու և Ֆրանց Մարկի հետ[9]։ Նա նաև հավաքագրում է բավարական ժողովրդական արվեստ[17]։ Այս ժամանակահատվածում նրա աշխատանքը աբստրակցիայի և գերմանական էքսպրեսիոնիզմի համադրություն էր, որը սնուցվում էր նրա անձնական միստիցիզմի տեսակով[9]։ Հարթլիի Բեռլինյան նկարներից շատերը ոգեշնչված էին այդ ժամանակ ցուցադրվող գերմանական ռազմական շքեղությամբ, չնայած այս թեմայի վերաբերյալ նրա տեսակետը փոխվեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, երբ պատերազմն այլևս «ոչ թե ռոմանտիկ, այլ ամենաիսկական իրականություն» էր[17]։ Հարթլիի Սեզանից ոգեշնչված նատյուրմորտներից երկուսը և ածխով արված վեց նկարներ ընտրվել են Նյու Յորքի 1913 թվականի «Զինանոցի ցուցահանդեսում» ներկայացվելու համար[11]։ Բեռլինում Հարթլին մտերիմ հարաբերություններ է հաստատում պրուսական լեյտենանտ Կառլ ֆոն Ֆրեյբուրգի հետ, որը Հարթլիի ընկեր Առնոլդ Ռոննեբեկի զարմիկն էր։ Ֆրեյբուրգին հղումները Հարթլիի աշխատանքներում կրկնվող մոտիվներ էին[17], առավել ուշագրավ է «Գերմանացի սպայի դիմանկարը» (1914)[18]: Ֆրեյբուրգի հետագա մահը պատերազմի ժամանակ ծանր հարված է հասցնում Հարթլիին, և նա հետագայում իդեալականացնում է նրանց հարաբերությունները[17]։ Շատ հետազոտողներ նրա աշխատանքը Ֆրեյբուրգի վերաբերյալ մեկնաբանել են որպես նրա համար համասեռամոլ զգացմունքների մարմնացում[11]։ Բեռլինում Հարթլին ապրում է մինչև 1915 թվականի դեկտեմբերը[19]։ Հարթլին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բեռլինից վերադառնում է ԱՄՆ որպես Գերմանիայի համակիր[15]։ Նա ստեղծում է նկարներ, որոնք հիմնականում գերմանական պատկերագրության առարկաներ են։ Հոմոէրոտիկ երանգները անտեսվել են, քանի որ քննադատները կենտրոնացել են գերմանական տեսակետի վրա։ Արթուր Լյուբոուի խոսքերով՝ Հարթլին անկեղծ չէր՝ պնդելով, որ «բացարձակապես ոչ մի թաքնված խորհրդանիշ չկա»[15]։

Հետագա տարիներ, վերադարձ ԱՄՆ և «Մենի նկարիչ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթլին վերջնականապես վերադառնում է ԱՄՆ 1916 թվականի սկզբներին[9]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա ստիպված էր վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Վերադառնալուց հետո Հարթլին նկարում է «Գեղեցիկ խմիչքներ» կտավը[8]։ Խմիչքի բաժակը հիշեցնում է Գերտրուդ Սթայնի կազմակերպած հավաքույթները, որտեղ Հարթլին հանդիպում է Պաբլո Պիկասոյին և Ռոբեր Դելոնեին[8]։ 1916-ից 1921 թվականներին Հարթլին ապրել և աշխատել է Փրովինսթաունում, Բերմուդյան կղզիներում, Նյու Յորքում և Նյու Մեքսիկոյում։

Մարսդեն Հարթլի, «Գեղեցիկ խմիչքներ», 1916, յուղաներկ կոմպոզիցիոն տախտակի վրա, 61 x 50.8 սմ, Բրուքլինի թանգարան, Նյու Յորք

1921 թվականին Նյու Յորքի Անդերսոնի պատկերասրահում իր ավելի քան 100 նկարների և պաստելների աճուրդի միջոցով գումար հավաքելուց հետո, Հարթլին կրկին վերադառնում է Եվրոպա, որտեղ մնում է մինչև 1920-ական թվականները՝ պարբերաբար այցելելով Ամերիկա։ Հետևելով Պոլ Սեզանին՝ նա ստեղծում է արծաթափայլ նատյուրմորտներ և բնանկարներ[20]։ 1930 թվականին նա ամառն ու աշունն անցկացնում է նկարելով Նյու Հեմփշիրի լեռները, իսկ 1931 թվականին մեկնում է Մասաչուսեթս նահանգի Գլոսթեր քաղաքի մոտ գտնվող Դոգթաուն Քոմմոն[9]։ Հարթլիին շնորհվում է Գուգենհայմի կրթաթոշակ[21], որը նա 1932-1933 թվականներին ծախսում է Մեքսիկայում, ապա մեկ տարի անցկացնում է բավարական Ալպերում (1933–34 թվական): Բերմուդյան կղզիներում մի քանի ամիս անցկացնելուց հետո (1935թ.) նա նավով ուղևորվում է հյուսիս, որտեղ, Նոր Շոտլանդիայում հայտնաբերում է մի փոքրիկ ձկնորսական գյուղ և երկու ամառ ապրում Ֆրենսիս Մեյսոն ձկնորսների ընտանիքի հետ։ 1936 թվականի սեպտեմբերին երկու Մեյսոն եղբայրները փոթորկի ժամանակ խեղդվում են, դա խորապես ազդում է Հարթլիի վրա և հետագայում ոգեշնչում դիմանկարների և ծովանկարների կարևոր շարքի ստեղծումը։ Նա վերջնականապես վերադառնում է Մեն նահանգ 1937 թվականին՝ հայտարարելով, որ ցանկանում է դառնալ «Մենի նկարիչը» և պատկերել ամերիկյան կյանքը տեղական մակարդակով[22]։ Կյանքի մնացած մասը նա աշխատում է Մեն նահանգի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ջորջթաունը, Վինալհեյվենը, Բրուքսվիլը, Կորիան և Մաունթ Քաթահդինը, մինչև 1943 թվականին Էլսվորթում սրտի կանգային անբավարարությունից մահանալը[23][10]։ Նրա աճյունի մոխիրը լցվել է Անդրոսկոգին գետի մեջ[10]։ Հարթլին բացահայտ չէր խոսում իր համասեռամոլության մասին, հաճախ ուշադրությունը շեղելով իր աշխատանքի այլ կողմերի վրա: «Գերմանացի սպայի դիմանկարը» և «Գեղեցիկ ըմպելիքներ» ստեղծագործությունները կոդավորված են: Նրա ստեղծագործությունները պատվում են սիրահարներին, ընկերներին և ոգեշնչման աղբյուրներին: Հարթլին վաթսուն տարեկան դառնալուց հետո այլևս անհանգստություն չէր զգում այն բանից, թե ինչ են մարդիկ մտածում իր աշխատանքի մասին[15]: Նրա մարզական, մկանուտ տղամարդկանց նկարները, որոնք հաճախ մերկ էին կամ հագնված էին միայն կիսավարտիքներով կամ ստրինգներով, դառնում են ավելի մտերիմ[15], ինչպես օրինակ, «Կրակոտ ամերիկացին (լողի չեմպիոն)» (1940 թ․): Ինչպես Հարթլիի գերմանացի սպաների նկարների դեպքում, նրա ուշ շրջանի առնական տղամարդկանց պատկերող նկարները այժմ գնահատվում են իր համասեռամոլության հաստատման տեսանկյունից[15]։

Նշանակալի ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարսդեն Հարթլի, «Գերմանացի սպայի դիմանկարը», 1914, յուղաներկ կտավի վրա, 173.4 x 105.1 սմ, Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք

«Գերմանացի սպայի դիմանկարը», (1914)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հուշագրության մեջ, որը մնացել է անավարտ, Հարթլին գրել է. «Ես սկսեցի ինչ-որ կերպ հետաքրքրվել արվեստով այն ժամանակ, երբ սեռական գիտակցությունը լիովին զարգացած էր, և քանի որ ես հակված չէի կոնկրետ արկածներին: Ես, իհարկե, հակված էի աբստրակտներին, և առարկաների հավաքագրումը, որը սեռական արտահայտություն է, գերակշռեց»[15]։ Հարթլիի առարկայական աբստրակցիայի օգտագործումը դառնում է նրա «սիրո օբյեկտ»՝ Կարլ ֆոն Ֆրեյբուրգին նվիրված նկարների մոտիվը[15]։ Մերիլ Դոնիի խոսքերով՝ Հարթլին իր նկարներում ընկերոջ նկատմամբ իր զգացմունքները փոխանցել է առօրյա իրերի միջոցով[8]։ Այդ նկարում Երկաթե խաչը, Բավարիայի դրոշը և գերմանական դրոշը Կարլ ֆոն Ֆրեյբուրգինն են, ինչպես նաև դեղին «24»-ը՝ նրա մահվան տարիքը։ .

Ընտրված նկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Marsden Hartley (նիդերլ.)
  3. 1 2 3 4 Marsden HartleyOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 1 2 3 4 5 6 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
  6. Encyclopædia Britannica
  7. 1 2 3 4 http://www.artnet.com/artists/marsden-hartley/3
  8. 1 2 3 4 Doney, Meryl (2017 թ․ նոյեմբեր). «Handsome Drinks Marsden Hartley». Reform Magazine: 11 via EBSCOhost.
  9. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Haskell, Barbara (1980). Marsden Hartley. New York: Whitney Museum of American Art. էջեր 190–191. ISBN 0-87427-027-8.
  10. 1 2 3 4 5 Maine Writers: Hartley, Marsden (1877–1943), Maine State Library, 2010, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին, Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. 1 2 3 Haskell, Barbara (1980). Marsden Hartley. New York and London: Whitney Museum of American Art in association with New York University Press. էջեր 95. ISBN 0-87427-027-8.
  12. Hartley, Marsden. Somehow a Past: The Autobiography of Marsden Hartley. Ed. Susan Elizabeth Ryan. Cambridge: MIT Press, 1997, p. 48
  13. Quoted in East, Elyssa. Dogtown: Death and Enchantment in a New England Ghost Town. New York: Free Press, 2009. Print. p.26
  14. "Marsden Hartley". Dictionary of American Biography. New York: Charles Scribner's Sons, 1973. Retrieved via Biography in Context database, April 18, 2017.
  15. 1 2 3 4 5 6 7 8 Weinberg, Jonathan (1993). Speaking for Vice: Homosexuality in the Art of Charles Demuth, Marsden Hartley, and the First American Avant-Garde. New Haven and London: Yale University Press. էջեր 114–193. ISBN 0-300-05361-4.
  16. Wilikin, Karen (1988 թ․ ապրիլ). «Marsden Hartley: at home & abroad». The New Criterion: 23.
  17. 1 2 3 4 Roberts 1988, էջ. 80.
  18. Portrait of a German Officer, Metropolitan Museum of Art, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. McDonnell, Patricia (Summer 1997). «Essentially Masculine». Art Journal. 56 (2): 62–68. doi:10.2307/777680. JSTOR 777680.
  20. Sell, S. and Chapman, H. Drawing in Silver and Gold: Leonardo to Jasper Johns. p.228. Princeton University Press, Princeton NJ. 2015.
  21. «Marsden Hartley - John Simon Guggenheim Memorial Foundation». www.gf.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  22. Roberts 1988, էջ. 82.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cassidy, Donna M., Marsden Hartley: Race, Region, and Nation. Hanover, NH: University Press of New England, 2005.
  • Coco, Janice, "Dialogues with the Self: New Thoughts on Marsden Hartley's Self-Portraits". Prospects: An Annual of American Cultural Studies, 30 (2005): 623–649.
  • Ferguson, Gerald, ed., [Essays by Ronald Paulson and Gail R. Scott]. Marsden Hartley and Nova Scotia. Halifax, Nova Scotia: The Press of the Nova Scotia College of Art and Design, 1987. 0-919616-32-1
  • Harnsberger, R. Scott, Four Artists of the Stieglitz Circle: A Sourcebook on Arthur Dove, Marsden Hartley, John Marin, and Max Weber [Art Reference Collection, no. 26]. Westport: Greenwood Press, 2002.
  • Hartley, Marsden, Adventures in the Arts: Informal Chapters on Painters, Vaudeville, and Poets. New York, NY: Boni and Liveright, 1921.
  • Hartley, Marsden, Selected Poems: Marsden Hartley. Ed. Henry W. Wells. New York, NY: Viking Press, 1945.
  • Hartley, Marsden, Somehow a Past: The Autobiography of Marsden Hartley. Ed. Susan Elizabeth Ryan. Cambridge: MIT Press, 1997.
  • Haskell, Barbara, Marsden Hartley. Exhibition Catalogue. Whitney Museum of American Art. New York, NY: New York University Press, 1980.
  • Hole, Heather, Marsden Hartley and the West: The Search for an American Modernism. New Haven, CT: Yale University Press, 2007.
  • Kornhauser, Elizabeth Mankin, ed., Marsden Hartley. Exhibition catalogue. New Haven, CT: Yale University Press, 2003.
  • Ludington, Townsend, Marsden Hartley: The Biography of an American Artist. Ithaca, NY: Cornell University Press, 1992.
  • Roberts, Norma J., ed. (1988), The American Collections, Columbus Museum of Art, ISBN 978-0-8109-1811-5
  • Scott, Gail R., Marsden Hartley. New York, NY: Abbeville Press, 1988.
  • Weinberg, Jonathan. Speaking for Vice: Homosexuality in the Art of Charles Demuth, Marsden Hartley, and the First American Avant-Garde. New Haven, CT: Yale University Press, 1993.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ