Մարջորի Քինան Ռոլինգս
Մարջորի Քինան Ռոլինգս անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1953[1][2][3][…] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սենտ Օգաստին |
Գերեզման | Antioch Cemetery[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, մանկագիր և համալսարանի դասախոս |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[5] |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Եղնիկը (վիպակ) |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Ֆլորիդայի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Մարջորի Քինան Ռոլինգս (անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings, օգոստոսի 8, 1896[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1953[1][2][3][…], Սենտ Օգաստին)[7], 20-րդ դարի ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆլորիդայի նահանգի գյուղերից մեկում և իր ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացրել Ֆլորիդայի բնության, գյուղական կյանքի ու գյուղի մարդկանց նկարագրմանը։ Ռոլինգսի լավագույն երկը համարվում է «Հասակակիցներ» (The Yearling) վեպը, որի համար նա 1939 թվականին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[8]։ Ավելի ուշ՝ 1946 թվականին այդ վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն կինոնկար։ «Հասակակիցները» մինչև օրս էլ ընդգրկվում է պատանի ընթերցողներին առաջարկվող գրքերի ցանկում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարջորի Քինանը ծնվել է 1896 թվականին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների արտոնագրերի ու ապրանքանիշերի գրասենյակի հավատարմատար Արթուր Ֆրենկ Քինանի (անգլ.՝ Arthur Frank Kinnan) և Իդա Մեյ Թրեֆաջեն Քինանի (անգլ.՝ Ida May Traphagen Kinnan) ընտանիքում[9]։ Մարջորին մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Բրուքլենդում։ Վեց տարեկանից հետաքրքրություն է ցուցաբերել գրական ստեղծագործության նկատմամբ, տասնհինգ տարեկանում լույս է ընծայել իր առաջին երկը՝ «Միսս Հեթթիի ռեինկարնացիան» պատմվածքը, որով մասնակցել է թերթերից մեկի հայտարարած մրցանակաբաշխությանը և արժանացել իր առաջին գրական մրցանակին[10]։
Հաճախել է Վիսկոնսինի Մեդիսոն համալսարան, ուսանելու տարիներին անդամակցել է Kappa Alpha Theta ուսանողական միությանը[11], 1918 թվականին ավարտել է բուհը՝ ստանալով անգլերենի մասնագետի որակավորում, աշխատանքի անցել դպրոցական ամսագրի խմբագրությունում։ Այստեղ էլ ծանոթացել է Չարլզ Ռոուլինգսի հետ և 1919 թվականին ամուսնացել նրա հետ՝ ընդունելով ամուսնու ազգանունը։ Մի կարճ ժամանակամիջոց Նյու Յորքում՝ Երիտասրդ կանանց քրիստոնեական ընկերակցության ամսագրի խմբագրությունում աշխատելուց հետո[7] Մարջորին ամուսնու հետ տեղափոխվել է Քենթուքի։ Աշխատակցել է Louisville Courier-Journal, Rochester Journal ամսագրերին[9][12]։
1928 թվականին Մարջորիի ժառանգած ոչ մեծ գումարով ամուսնական զույգը 72 ակր (290,000մ²) նարնջի այգի է գնել Ֆլորիդայի նահանգում՝ Քրոս Քրիք կոչվող գյուղակի մերձակայքում, այգեգործությամբ զբաղվելու հետ մեկտեղ շարունակել գրական գործունեությունը։ Ռոլինգսները հպարտանում էին, որ իրենց համագյուղացիների հետ մեկտեղ մասնակցում են տարածաշրջանի վերափոխման աշխատանքներին[13][14]։ Մարջորին մտերմացել է համագյուղացիների հետ, հաճախակի այցելել նրանց, խորությամբ ուսումնասիրել հատկապես Լոնգ ընտանիքի կյանքն ու կենցաղը, փոխհարաբերությունները միմյանց ու շրջապատի մարդկանց հետ[15]։ Իր այդ ուսումնասիրությունները հետագայում նա օգտագործել է «Հասակակիցներ» վեպը գրելիս[15][15][16]։
Ռոլինգսների՝ Քրոս Քրիքում գտնվող տունը ներկայումս վերածվել է թանգարանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://web.archive.org/web/20170323040725/http://jeugdliteratuur.org/auteurs/marjorie-kinnan-rawlings
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 5,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 888.
- ↑ http://flwomenshalloffame.org/bio/marjorie-kinnan-rawlings/
- ↑ 7,0 7,1 Marjorie Kinnan Rawlings House and Farm Yard, Women's History Month 2006-A National Register of Historic Places Feature; accessed December 8, 2014.
- ↑ «1939 Pulitzer Prizes». The Pulitzer Prize. 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 Bloom, Harold, ed."American Women Fiction Writers, 1900-1960."Volume 3. Chelsea House, Philadelphia 1998.
- ↑ Marjorie Kinnan Rawlings Biography | Dictionary of Literary Biography
- ↑ «Notable Thetas: Marjorie Kinnan Rawlings». Kappa Alpha Theta website. Retrieved on December 30, 2007.
- ↑ «Marjorie Kinnan Rawlings Biography». Marion County, Florida. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Florida State Parks: Welcome to Marjorie Kinnan Rawlings Historic State Park
- ↑ Bellman, Samuel. Marjorie Kinnan Rawlings. Twayne Publishers, New York: 1974.
- ↑ 15,0 15,1 15,2 «On Location: The Central Florida Of 'The Yearling'». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Treasures of South Florida Libraries. University of Florida». Արխիվացված է օրիգինալից 2020-08-03-ին. Վերցված է 2019-07-19-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարջորի Քինան Ռոլինգս - «Հասակակիցներ» (Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978 թ., թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարջորի Քինան Ռոլինգսի փաստաթղթերի ուղեցույց
- University of Florida's Marjorie Kinnan Rawlings Digital Collections, created from the Marjorie Kinnan Rawlings Manuscript Collection in the Libraries' Special Collections
- Robert Middendorf and Rodger Tarr collections of Marjorie Kinnan Rawlings at the University of South Carolina Irvin Department of Rare Books and Special Collections.
- Մարջորի Քինան Ռոլինգս. Քրոս Քրիք
- A Guide to the Cross Creek Trial (Cason vs. Baskin) Papers
- Մարջորի Քինան Ռոլինգս պետական պատմական արգելոց Արխիվացված 2014-12-30 Wayback Machine
- The Friends of the Marjorie Kinnan Rawlings Farm, Inc.
- Photos of the first edition of The Yearling
- Մարջորի Քինան Ռոլինգսի երկերը [http://gutenberg.net.au/ Project Gutenberg Australia կայքում
- United States Stamp of Marjorie Rawling. (archived)
- Correspondence and Manuscripts
- Մարջորի Քինան Ռոլինգսը Քրոս Քրիքում
- The libel trial about Cross Creek
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Քինան Ռոլինգս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1953 մահեր
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ