Մարչելո Ֆոգոլինո
Մարչելո Ֆոգոլինո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1485 |
Ծննդավայր | Վինչենցա, Վենետո, Իտալիա |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1549 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Virgin and Child with Saints Catherine, Francis, John the Baptist, Mary Magdalene, Antony of Padua, John the Evangelist? |
![]() |
Մարչելո Ֆոգոլինո (երբեմն՝ Մարսելո, իտալերեն՝ Marcello Fogolino, մոտ 1485-1548 թվականից հետո), վենետիկյան դպրոցի Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, մաներիզմի ներկայացուցիչ։ 15-րդ դարի վերջին Վիչենցայի ամենանշանավոր նկարիչներից մեկը։
Ծագումով Ֆրիուլիից է։ Ծնվել է հավանաբար 15-րդ դարի վերջին երրորդում, իր կարիերայի սկզբում նա աշխատել է Վիչենցայում, 16-րդ դարի առաջին կեսին՝ Բարտոլոմեո Մոնտանյայի ղեկավարությամբ։
1520-1521 թվականներին նա վերադարձավ հայրենիք Ֆրիուլի, իր աշխատանքները ստեղծել է Ջովաննի Պորդենոնեի նկարչական ոճի ազդեցության տակ[1]։
1527 թվականին, սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով նա վտարվեց Վենետիկից[2] և գնաց Տրենտո, որտեղ ստեղծեց մի շարք որմնանկարներ, այդ թվում նկարեց «Կացուֆֆիի տունը»։ Մարչելո Ֆոգոլինոյի գործերը զարդարում էին Բուոնկոնսիլիո ամրոցը, Մալպագայի, Սարդանյայի և այլ պալատները, որոնք գտնվում էին Տրենտինոյի տարածքում։
Վիչենցայի ամենահին թանգարանում՝ Քաղաքացիական արվեստի պատկերասրահում («Museo Civico) գտնվող նրա «Մոգերի երկրպագությունը» նկարը` նրա առաջին նկարներից մեկն է, որտեղ նկարչի գունագեղ բնապատկերի վրա նկատելի են հոլանդական և գերմանական ազդեցությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Collection of Mediaeval and Renaissance Paintings, Volume 1, by Fogg Art Museum, page 198.
- ↑ Monumenti storici, article on Friulian painters: Contributo quarto alla storia dell'arte nel Friuli ed alla vita dei pittori e intagliatori Friulani, by Vincenzo Jopppi, Venice (1894); page 28.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Freedberg Sydney J. (1993)։ Pelican History of Art, ed.։ Painting in Italy, 1500–1600։ Penguin Books Ltd։ էջ 357
|
- 1485 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նկարիչներ
- Նկարիչներ ըստ ազգության
- Նկարիչներ ըստ դարի
- Նկարիչներ ըստ թեմատիկայի
- Նկարիչներ ըստ ժամանակաշրջանի
- Նկարիչներ ըստ ժանրի
- Նկարիչներ ըստ նկարչական ուղղության
- Վերածննդի արվեստ
- Վերածննդի կերպարվեստ
- Վերածննդի նկարիչներ
- Իտալացի նկարիչներ