Մարո Նազարբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարո Վարդանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Նազարբեկ
Ծնվել է1864[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1941[1]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲեստուժևյան դասընթացներ (1885)[1] և Ժնևի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀնչակ[1]
ԱմուսինԱվետիս Նազարբեկյան[1]
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1] և ԽՄԿԿ[1]

Մարո Հովհաննեսի Նազարբեկ (Նազարբեկյան) (Մարիամ (Մարո) Վարդանյան[2], 1864[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1941[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հասարակական, քաղաքական գործիչ։

Ավետիս Նազարբեկի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Նազարբեկյան, Մարիամ Վարդանյան, Գևորգ Ղարաջյան, Ռուբեն Խանազատ, Քրիստոֆեր Օհանյան, Գաբրիել Կաֆյան և Մանուել Մանուելյան

1881 թվականին ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան, սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար)։ 1886 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ, ապա տեղափոխվել Ժնև, սովորել տեղի համալսարանում։ Ժնևյան հանդիպումների ընթացքում բարձրացվել է Արեմտահայաստանի ազատագրմանը նվիրված հեղափոխական կուսակցության ստեղծման անհրաժեշտության հարցը[2]։ 1887 թ. մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։

1896 թվականին՝ կուսակցության պառակտումից հետո ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ գլխավորել է նրա ձախ՝ սոցիալիստական թևը, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը։

1904 թ.-ից հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանում, 1910 թվականին ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1917 թ. Փետրվարյան հեդափոխությունից հետո։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում։ 1925 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 141.
  2. 2,0 2,1 Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը։
  3. «ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 141
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։