Մարո Նազարբեկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Նազարբեկ | |
---|---|
Ծնվել է | 1864 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1941 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, հեղափոխական և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ավետիս Նազարբեկյան |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն և ԽՄԿԿ |
Մարո Հովհաննեսի Նազարբեկ (Նազարբեկյան) (Մարիամ (Մարո) Վարդանյան[1], 1864, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական, քաղաքական գործիչ։
Ավետիս Նազարբեկի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1881 թվականին ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան, սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար)։ 1886 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ, ապա տեղափոխվել Ժնև, սովորել տեղի համալսարանում։ Ժնևյան հանդիպումների ընթացքում բարձրացվել է Արեմտահայաստանի ազատագրմանը նվիրված հեղափոխական կուսակցության ստեղծման անհրաժեշտության հարցը[1]։ 1887 թ. մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։
1896 թվականին՝ կուսակցության պառակտումից հետո ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ գլխավորել է նրա ձախ՝ սոցիալիստական թևը, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը։
1904 թ.-ից հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանում, 1910 թվականին ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1917 թ. Փետրվարյան հեդափոխությունից հետո։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում։ 1925 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը։
- ↑ «ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 141)։ |
- 1864 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1941 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հեղափոխականներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ