Մարո Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարո Հասրաթյան
Ծնվել է1922
ԾննդավայրՓրջամալ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Մարո Սայիի Հասրաթյան (Ավթյան), 1922, Փրջամալ), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարո Հասրաթյանը ծնվել է 1922 թվականին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Փրջամալ գյուղում։ Ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, աշխատանքի անցել Ստեփանակերտի շրջանի Խանաբադի միջնակարգ դպրոցում, իսկ 1940 թվականին աշխատել է Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում[1]։

1942 թվականին Հասրաթյանը կամավոր մեկնել է բանակ, մասնակցել Մայկոպ, Գրոզնի քաղաքների ազատագրման մարտերին։ Ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտական երկար ուղի անցնելուց հետո Հասրաթյանը պատերազմի ավարտից հետո վերադարձել է, և նորից զբաղվել մանկավարժական գործունեությամբ[1]։

Պատերազմում ցուցաբերած խիզախության համար Հասրաթյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով։ Հասրաթյանն անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է մասնակցություն ունենալ հասարակական աշխատանքներին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]