Մարոկկոյի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարոկկոյի կոմունիստական կուսակցություն
الحزب الشيوعي المغربي
Hammer and sickle red on transparent.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Morocco.svg Ֆրանսիական Մարոկկո և Flag of Morocco.svg Մարոկկո
ԱռաջնորդԱլի Յաթա
Հիմնադրված1943
Լուծարված1968
Գաղափարախոսությունկոմունիզմ
Թերթ«La'Nation», «L'Espoir» ((ֆր.)) «Ալ Ձամահիր» («Զանգվածներ»), «Հայաթ աշ Շահաբ» («Ժողովրդի կյանք»), «Ալ Նուկաֆի» («Ռազմիկ») ((արաբ.))

Մարոկկոյի կոմունիստական կուսակցություն (ՄԿԿ), ստեղծվել է 1943 թվականի նոյեմբերին։ ՄԿԿ I համագումարը (1946-ի ապրիլ) ժողովրդին կոչ արեց միավորել ուժերը երկրի անկախության, դեմոկրատական ազատությունների ու աշխատավորության դրության բարելավման համար պայքարում։ 1953—1956 թթ. Մարոկկոյի կոմունիստները մասնակցել են ֆրանսիական գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարին։ Մարոկկոն սուվերեն պետություն հռչակվելուց (1956) հետո ՄԿԿ հանդես է եկել հանուն ազգային անկախության ամրապնդման, երկրում եղած օտարերկրյա ռազմական, բազաների վերացման ու զորքերի դուրսբերման, տնտեսական ինքնուրույնության, ագրարային ռեֆորմի իրականացման։ ՄԿԿ գործունեությունը բազմիցս (1952, 1959, 1960 թթ.) արգելվել է։ 1968 թ. Մարոկկոյի կոմունիստները հայտարարեցին ազատության և սոցիալիզմի կուսակցության (ԱՍԿ) ստեղծման մասին, որը մինչև 1974 թ. գործել է կիսալեգալ պայմաններում։ ԱՍԿ ղեկավարությունը պայքարել է երկրի այլ քաղաքական ուժերի հետ դաշինքի ամրապնդման, «հակաիմպերիալիստական ու հակագաղութային բնույթի միասնական ժողովրդական ճակատի» ստեղծման համար։ 1974 թ. հայտարարվել է Մարոկկոյի առաջադիմության և սոցիալիզմի կուսակցության ստեղծման մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 336 CC-BY-SA-icon-80x15.png