Մարոկկոյի առաջադիմության և սոցիալիզմի կուսակցություն
| Մարոկկոյի առաջադիմության և սոցիալիզմի կուսակցություն արաբ․՝ حزب التحرر والاشتراكية և ֆր.՝ Parti de la libération et du socialisme | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Ալի Յաթա |
| Հիմնադրված | հունվարի 26, 1968 |
| Լուծարված | 1969 |
| Գաղափարախոսություն | մարքսիզմ-լենինիզմ և գիտական սոցիալիզմ |
| Շտաբ | Ռաբաթ, Մարոկկո |
| Նախորդ | Մարոկկոյի կոմունիստական կուսակցություն |
Մարոկկոյի առաջադիմության և սոցիալիզմի կուսակցություն, ՄԱՍԿ (արաբ․՝ حزب التحرر والاشتراكية, ֆր.՝ Parti de la libération et du socialisme), կոմունիստական քաղաքական կուսակցություն 1968-1974 թվականներիին։
ՄԱՍԿ կանոնադրության մեջ նշվել է․ «կուսակցությունը իր նպատակն է համարում շահագործումից զերծ իսկական սոցիալիստական արտադրության հասարակարգի ստեղծումը»։ Սեփական պնդմամբ կուսակցությունն ինքն իրեն համարում էր «բանվոր դասակարգի և աղքատ գյուղացիության հեղափոխական ավանգարդը»։ Աշխատանքներ է տարել ԽՍՀՄ-ի և Մարոկկոյի միջև բարեկամական հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։ ՄԱՍԿ բարձրագույն մարմինն էր կուսակցության ազգային համագումարը, որն ընտրում էր ԿԿ և ԿՎՀ։ Գլխավոր քարտուղարն է եղել Ալի Յաթան։ Հրատարակել է «Ալ-Մաբադի» ամսագիրը և «Ալ-Բայան» թերթը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 336)։ |