Մարոկկոյի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարոկկոյի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ԵրկիրFlag of Morocco.svg Մարոկկո

Մարոկկոն հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովի ջրերով և արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի։ Ջիբրալթարի նեղուցը Մարոկկոն բաժանում է Եվրոպայի մայրցամաքային տարածքից։ Արևելքում և հարավարևելքում սահմանակցում է Ալժիրին, հարավում՝ Արևմտյան Սահարային։ Հարավարևելյան սահմանը Սահարա անապատում հստակ սահմանված չէ։

Երկրի ընդհանուր մակերեսը 446 550 կմ² է։ Այդ ցուցանիշով Մարոկկոն զբաղեցնում է 57-րդ տեղը աշխարհում։

Ցամաքային սահմանների ընդհանուր ձգվածությունը՝ 2 018 կմ։ Այդ թվում՝ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Ալժիր - 1 559 կմ, Արևմտյան Սահարա (օկուպացված Մարոկկո) - 443 կմ, Իսպանիա (Սեուտա) - 6,3 կմ, Իսպանիա (Մելիլիա) - 9,6 կմ։

Երկրի ափային գիծը՝ 1 835 կմ։

Մարոկկոյի հյուսիսային ծովափին տեղակայված են իսպանական էքսկլավներ Սեուտան և Մելիլյան։ Երկիրը բաժանվում է չորս ֆիզիկա-երկրաբանական շրջանների՝ Էր-Ռիֆ կամ լեռնային շրջան, որը ընկած է միջերկրականի ծովափին զուգահեռ, Ատլասի լեռներ, որոնք երկրի միջով ձգվում են հարավարևմուտքից հյուսիսարևելք Ատլանտյան օվկիանոսից մինչև Էր-Ռիֆ, որից նրանց առանձնացնում է Տազի իջվածքը։ Ատլանտիկ ծովափի հսկայական ծովափնյա հարթությունների շրջանը, սարահարթեր, որոնք ընկած են Ատլաս լեռից հարավ, որոնք անցնում են անապատ։ Երկրի ամենաբարձր կետը Տուբկալ լեռն է (4165 մ). գտնվում է Բարձր Ատլաս լեռնաշղթայում։ Էր - Ռիֆը բարձրանում է մինչև (2440 մ) ծովի մակարդակից, Սեբխա-Տախ - ամենացածր տեղակայված վայրը Մարոկկոյում - 55 մետր ծովի մակարդակից ցածր։ Երկրի գլխավոր գետերն են՝ Մուլուա, որը թափվում է Միջերկրական ծով, և Սեբու, որը թափվում է Ատլանտիկ օվկիանոս։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման Մարոկկոյի տարածքով տեղաշարժվելիս որոշակի փոփոխվում է։

Երկրի միջերկրածովյան ծովափին կլիման մեղմ է, մերձարևադարձային։ Այստեղ միջին ջերմաստիճանը ամռանը կազմում է մոտավորապես +24-28 С (երբեմն հասնում է +30-35 С), իսկ ձմռանը՝ +10-12 С: Հարավ շարժվելիս կլիման դառնում է ավելի մայրցամաքային, շոգ (մինչև +37 С) ամառով և ցուրտ (մինչև + 5 С) ձմեռով։ Ջերմաստիճանի օրական տատանումը կարող է հասնել 20 աստիճանի։

Երկրի հյուսիսարևմտյան մասի վրա մեծ ազդեցություն են ունենում Ատլանտյան օվկիանոսի օդային հոսանքները։ Այդ պատճառով կլիման այստեղ առավել սառն է, իսկ ջերմաստիճանի օրական տատանումները զգալի քիչ են, քան երկրի մնացած տարածքում։ Բավական մեղմ մերձարևադարձային կլիման կտրուկ վատանում է շերգիի օրերին՝ Սահարա անապատի տաք և փոշոտ քամու։ Ատլասի լեռնային շրջաններում կլիման մեծապես կախված է վայրի բարձրությունից։ Տեղումներ լինում են 500-1000 մմ տարեկան հյուսիսում, մինչև 200 մմ հարավում։ Ատլասի արևմտյան լանջերը ժամանակ առ ժամանակ ստանում են մինչև 2000 մմ տեղումներ, հաճախակի են նույնիսկ տեղական մակարդակով ջրհեղեղները, այն դեպքում, երբ երկրի հարավարևմուտքում լինում են տարիներ, երբ տեղումներ չեն լինում ընդհանրապես։

Նեղուցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկոյում հայտնի են բազմաթիվ նեղուցներ կրաքարով, որոնցով զբաղեցված է երկրի տարածքի 15%-ը։ Շատ նեղուցներ բազալտի ծածկի տակ են։ Կենտրոնական Մարոկկոյում նաև առկա են նեղուցներ ավազաքարերում։ Մոտ 20 գոտիներ Մարոկկոյում ունեն ավելի քան 1 կմ երկարություն և ավելի քան 100 մ խորություն[1]։

Ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ․ Ն. Դուբլյանսկի, Հետաքրքրաշարժ սպելոլոգիա