Մարշա Հանթ
![]() անգլ.՝ Marsha Hunt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1917[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2022[3][4] (104 տարեկան) |
Մահվան վայր | Sherman Oaks, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6] |
Կրթություն | Հորաս Մաննի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Jerry Hopper? և Robert Presnell, Jr.? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարշա Վիրջինիա Հանթ (անգլ.՝ Marsha Virginia Hunt, հոկտեմբերի 17, 1917[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 2022[3][4], Sherman Oaks, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրւթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարշա Հանթը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 17-ին Չիկագոյում։ Ավագ դպրոցում նա հաճախել է նաև դրամատիկական դպրոց, որտեղ դերասանական դասերի է տիրապետել։ Մինչև 1934 թվականին Paramount Pictures հետ պայմանագիր կնքելը, Հանթը կարճ ժամանակ աշխատել է որպես երգիչ և մոդել[7]։ Կինոյում նրա դեբյուտը տեղի Է ունեցել մեկ տարի անց ֆիլմում, որտեղ անմիջապես ստացել է հիմնական դերերից մեկը[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարշան 1938 թվականին ամուսնացել է ռեժիսոր Ջերրի Հոպերի հետ, որից նա բաժանվել է 1943 թվականին[9]։ Երեք տարի անց՝ 1946 թվականին, ամուսնացել է սցենարիստ Ռոբերտ Պրեսնել կրտսերի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև նրա մահը՝ 1986 թվականը[10]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանթը 1930-1940-ական թվականներին, բացի ակտիվ կինոաշխատանքներից, շատ ժամանակ է հատկացրել սոցիալական կազմակերպություններին[11]։ Նրա ստորագրությունը հաճախ եղել է տարբեր լիազորությունների վրա՝ ազատական բազմաթիվ ծրագրեր խթանելու համար[12]։ Հանթը նաև առաջին Կոմիտեի հանձնաժողովի անդամ է եղել, որը ներառել է նաև հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք էին Միռնա Լոյը, Համֆրի Բոգարտը, Հենրի Ֆոնդան, Ֆրենկ Սինարտան և շատ ուրիշներ[13]։ Այս առումով, նրա անունը հայտնվել է հակակոմունիստական Կարմիր ալիքներ հրատարակության էջերում և շուտով Մարշա Հանթը ամուսնու հետ միասին ընդգրկվել է Հոլիվուդի սև ցուցակում[14]։ Սա մեծ խնդիրներ է առաջացրել նրանց գործունեության մեջ, քանի որ շատ ռեժիսորներ հրաժարվել էին դերասանուհուն նկարահանել իրենց ֆիլմերում։
1947 թվականի հոկտեմբերի 27-ին Հանթը և 30 կինոգործիչներից բաղկացած խումբը՝ Ջոն Հյուսթոնը և Լորեն Բեքոլը, մեկնել են Վաշինգտոն՝ Կոնգրեսի գործողությունների դեմ բողոքելու նպատակով[15]։ Հանթը երեք օր անց վերադարձել է Հոլիվուդ, որտեղ նրան ներկայացվել է իր գործողությունները դատապարտող վերջնագիր։ Նրան խնդրել են դադարեցնել ազատական գործունեությունը, այլապես նրա համար կփակվի դեպի մեծ էկրաններ տանող ճանապարհը[16]։ Մարշա Հանթը շատ վրդովված է եղել այս փաստից, քանի որ նա կոմունիստ չէր, այլ միայն պայքարել է խոսքի ազատության և ազատ ժողովրդավարության համար։ Նա հրաժարվել է փոխզիջումների գնալ[17]։ Դրանով դերասանուհին ավելի է սրել իր կինոգործունեությունը, որն ավարտվել է 1949 թվականին։
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանթը հետագա տարիներին նկարահանվել է ընդամենը մի քանի ֆիլմերում և հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում[18]։ Չնայած ամերիկյան կառավարության տեսակետները շատ էին փոխվել, և սև ցուցակը դադարել էր գոյություն ունենալ, Մարշա Հանթը երբեք չի հասել իր նախկին՝ 1930-ականների աստղային մակարդակին[19]։ Վերջին անգամ նա էկրաններին է հայտնվել Էդի Մյուլլերի կարճամետրաժ ֆիլմում 2008 թվականին։ Նա շարունակել է ակնհայտորեն հետաքրքրվել բազմաթիվ սոցիալական խնդիրներով, ներառյալ գլոբալ աղտոտումը, աղքատությունը, երրորդ աշխարհի խնդիրները և բնակչության աճը[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 Hollywood star and blacklist victim Marsha Hunt dies at 104(անգլերեն) — (untranslated), 2022.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.imdb.com/news/ni63752636
- ↑ «How Marsha Hunt fought Hollywood blacklisting» (en-GB)։ 2020-03-23։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Frauendatenbank fembio.org»։ www.fembio.org (գերմաներեն)։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Marsha Hunt»։ IMDb։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Marsha Hunt – Broadway Cast & Staff»։ www.ibdb.com։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Honoring Actress - Activist Marsha Hunt on her 97th Birthday!»։ Sherman Oaks, CA Patch (անգլերեն)։ 2014-10-16։ Վերցված է 2021-10-30
- ↑ Thomas Nick։ «Tinseltown Talks: A TCM tribute to 103-year-old Marsha Hunt»։ Mansfield News Journal (en-US)։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Clipped From The Indianapolis Star»։ 1922-04-16։ էջ 39։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Clipped From Argus-Leader»։ 1938-11-23։ էջ 1։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Clipped From The Town Talk»։ 1946-02-11։ էջ 14։ Վերցված է 2021-10-30
- ↑ Robb David, Robb David (2015-03-22)։ «Marsha Hunt, One Of Last Survivors Of Hollywood Blacklist, To Be Honored»։ Deadline (en-US)։ Վերցված է 2021-10-30
- ↑ «Archives»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-10-30
- ↑ «From Hollywood blacklist to age 100: A Sherman Oaks survivor — Dennis McCarthy»։ Daily News (en-US)։ 2017-10-06։ Վերցված է 2021-10-30
- ↑ «From Hollywood blacklist to age 100: A Sherman Oaks survivor — Dennis McCarthy»։ Daily News (en-US)։ 2017-10-06։ Վերցված է 2021-10-30
- ↑ «How Marsha Hunt fought Hollywood blacklisting» (en-GB)։ 2020-03-23։ Վերցված է 2021-10-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Marsha Hunt»։ IMDb։ Վերցված է 2021-10-31
- «Marsha Hunt – Broadway Cast & Staff»։ www.ibdb.com։ Վերցված է 2021-10-31
- «Attitude Toward Aging with Marsha Hunt»։ MedicineNet (անգլերեն)։ Վերցված է 2021-10-31
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարշա Հանթ կատեգորիայում։ |
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 7 մահեր
- 2022 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի երկարակյացներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ֆոտոմոդելներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Թատրոնի դերասաններ