Մարյան Վիսնիեսկի
Մարյան Վիսնիեսկի ֆր.՝ Maryan Wisniewski | |||
|---|---|---|---|
![]() | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 1, 1937[1][2] | ||
| Ծննդավայր | Calonne-Ricouart[2] | ||
| Մահվան ամսաթիվ | մարտի 3, 2022[3][4][2] (85 տարեկան) | ||
| Մահվան վայր | Կարպանտրաս[2] | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մարյան Վիսնիեսկի (ֆր.՝ Maryan Wisniewski, փետրվարի 1, 1937[1][2], Calonne-Ricouart[2] - մարտի 3, 2022[3][4][2], Կարպանտրաս[2]), լեհական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող, 1958 թվականի աշխարհի առաջնության և 1960 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարյան Վիսնիեսկին իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լանսում»։ Հարձակվողը «Լանսի» կազմում խաղացել է 10 մրցաշրջան, երկու անգամ դարձել է Ֆրանսիայի փոխչեմպիոն և ազգային առաջնություններում խփել է 93 գոլ՝ անցկացրած 277 խաղում։
1963 թվականին հարձակվողը տեղափոխվել է «Սամպդորիա» և խաղաց 1963/64 մրցաշրջանը Սերիա A-ում։ 1964 թվականի ամռանը Վիսնիեսկին վերադարձել է Ֆրանսիա՝ դառնալով «Սենտ-Էտիենի» խաղացող։ «Կանաչների» կազմում հարձակվողը խաղացել է 1964/65 թվականների Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում[5]։
1966-ից 1969 թվականներին Մարյան Վիսնիեսկին խաղացել է «Սոշոյի» կազմում, որի կազմում 1966/67 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի մասնակից։
1969 թվականին հարձակվողը տեղափոխվել է 2-րդ դիվիզիոնի «Գենոն» ակումբ, որտեղ մեկ տարի անց ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարյան Վիսնիեսկին Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1955 թվականի ապրիլի 3-ին՝ Շվեդիայի դեմ ընկերական խաղում[6]՝ 18 տարեկան և 61 օրական հասակում։ 1958 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Իսլանդիայի դեմ խաղում՝ 1957 թվականի սեպտեմբերի 1-ին, հարձակվողը խփեց իր առաջին գոլը «եռագույնների» կազմում[7]։ Վիսնիեսկին ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում 1958 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության համար և, մրցաշարում անցկացնելով 6 խաղ, խփեց 2 գոլ (խմբային փուլում Պարագվայի դեմ[8] և քառորդ եզրափակիչ խաղում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ)[9]։
Մարյան Վիսնիեսկին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջին առաջնությանը։ Հարձակվողը խաղացել է մրցաշարի «եռագույնների» երկու խաղերում էլ և խփել է իր թիմի երրորդ գոլը հարավսլավացիների դեմ[10]։
Վիսնիեսկին վերջին անգամ ազգային հավաքականի կազմում խաղացել է 1963 թվականի ապրիլի 28-ին՝ Բրազիլիայի դեմ ընկերական խաղում[11]։ Սա հարձակվողի 33-րդ խաղն էր ազգային հավաքականի կազմում. այդ խաղում նա խփել է իր 12-րդ գոլը «եռագույնների» կազմում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2022 թվականի մարտի 4-ին, 85 տարեկան հասակում[12]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթներ | Մայրցամաքային գավաթներ | Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| 1953/54 | Լիգա 1 | 11 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 4 | |
| 1954/55 | Լիգա 1 | 26 | 14 | 2 | 1 | 0 | 0 | 28 | 15 | |
| 1955/56 | Լիգա 1 | 33 | 13 | 4 | 1 | 0 | 0 | 37 | 14 | |
| 1956/57 | Լիգա 1 | 33 | 17 | 7 | 4 | 0 | 0 | 40 | 21 | |
| 1957/58 | Լիգա 1 | 28 | 9 | 4 | 0 | 0 | 0 | 32 | 9 | |
| 1958/59 | Լիգա 1 | 18 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 20 | 3 | |
| 1959/60 | Լիգա 1 | 23 | 5 | 7 | 0 | 0 | 0 | 30 | 5 | |
| 1960/61 | Լիգա 1 | 34 | 10 | 3 | 1 | 0 | 0 | 37 | 11 | |
| 1961/62 | Լիգա 1 | 35 | 9 | 4 | 4 | 0 | 0 | 39 | 13 | |
| 1962/63 | Լիգա 1 | 36 | 9 | 3 | 1 | 0 | 0 | 39 | 10 | |
| Ընդամենը «Լանսի» համար | 277 | 93 | 37 | 12 | 0 | 0 | 314 | 105 | ||
| 1963/64 | Սերիա А | 21 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 4 | |
| Ընդամենը «Սամպդորիայի» համար | 21 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 4 | ||
| 1964/65 | Լիգա 1 | 13 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 15 | 2 | |
| 1965/66 | Լիգա 1 | 35 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 36 | 10 | |
| Ընդամենը «Սենտ-Էտիենի» համար | 48 | 12 | 2 | 0 | 1 | 0 | 51 | 12 | ||
| 1966/67 | Լիգա 1 | 25 | 5 | 10 | 1 | 0 | 0 | 35 | 6 | |
| 1967/68 | Լիգա 1 | 36 | 2 | 4 | 1 | 0 | 0 | 40 | 3 | |
| 1968/69 | Լիգա 1 | 29 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 1 | |
| Ընդամենը «Սոշոյի» համար | 90 | 8 | 15 | 2 | 0 | 0 | 105 | 10 | ||
| 1969/70 | Լիգա 2 | 27 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 4 | |
| Ընդամենը «Գրենոբլի» համար | 27 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 4 | ||
| Ընդամենը | 463 | 121 | 57 | 14 | 1 | 0 | 520 | 135 | ||
Միջազգայի
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիսնիեսկիի խաղերը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Վիսնիեսկիի գոլեր | Մրցույթ | |
| 1 | 1955 թվականի ապրիլի 3 | 2:0 | - | Ընկերական խաղ | ||
| 2 | 1956 թվականի նոյեմբերի 11 | 6:3 | - | 1958 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղ | ||
| 3 | 1957 թվականի մարտի 24 | 1:0 | - | Ընկերական խաղ | ||
| 4 | 1957 թվականի սեպտեմբերի 1 | 5:1 | 1 | 1958 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղ | ||
| 5 | 1957 թվականի հոկտեմբերի 6 | 0:2 | - | Ընկերական խաղ | ||
| 6 | 1957 թվականի նոյեմբերի 27 | 0:4 | - | Ընկերական խաղ | ||
| 7 | 1957 թվականի դեկտեմբերի 25 | 2:2 | 1 | Ընկերական խաղ | ||
| 8 | 1958 թվականի մարտի 13 | 2:2 | - | Ընկերական խաղ | ||
| 9 | 1958 թվականի ապրիլի 16 | 0:0 | - | Ընկերական խաղ | ||
| 10 | 1958 թվականի հունիսի 8 | 7:3 | 1 | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 11 | 1958 թվականի հունիսի 11 | 2:3 | - | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 12 | 1958 թվականի հունիսի 15 | 2:1 | - | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 13 | 1958 թվականի հունիսի 19 | 4:0 | 1 | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 14 | 1958 թվականի հունիսի 24 | 2:5 | - | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 15 | 1958 թվականի հունիսի 28 | 6:3 | - | Աշխարհի առաջնություն 1958 | ||
| 16 | 1958 թվականի նոյեմբերի 9 | 2:2 | - | Ընկերական խաղ | ||
| 17 | 1958 թվականի դեկտեմբերի 3 | 1:1 | - | 1960 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման խաղ | ||
| 18 | 1959 թվականի մարտի 1 | 2:2 | - | Ընկերական խաղ | ||
| 19 | 1960 թվականի հուլիսի 6 | 4:5 | 1 | Եվրոպայի առաջնություն 1960 | ||
| 20 | 1960 թվականի հուլիսի 9 | 0:2 | - | Եվրոպայի առաջնություն 1960 | ||
| 21 | 1960 թվականի սեպտեմբերի 25 | 2:1 | 1 | 1962 թվականի Աշխարհի գավաթի որակավորում | ||
| 22 | 1960 թվականի սեպտեմբերի 28 | 2:2 | 1 | Ընկերական խաղ | ||
| 23 | 1960 թվականի հոտեմբերի 12 | 2:6 | - | Ընկերական խաղ | ||
| 24 | 1960 թվականի հոկտեմբերի 30 | 0:1 | - | Ընկերական խաղ | ||
| 25 | 1960 թվականի դեկտեմբերի 11 | 3:0 | 1 | 1962 թվականի Աշխարհի գավաթի որակավորում | ||
| 26 | 1961 թվականի մարտի 15 | 1:1 | - | Ընկերական խաղ | ||
| 27 | 1961 թվականի սեպտեմբերի 28 | 5:1 | 1 | 1962 թվականի Աշխարհի գավաթի որակավորում | ||
| 28 | 1961 թվականի հոկտեմբերի 18 | 0:3 | - | Ընկերական խաղ | ||
| 29 | 1961 թվականի դեկտեմբերի 10 | 1:1 | - | Ընկերական խաղ | ||
| 30 | 1961 թվականի դեկտեմբերի 16 | 0:1 | - | 1962 թվականի Աշխարհի գավաթի որակավորում | ||
| 31 | 1963 թվականի փետրվարի 27 | 5:2 | 2 | 1964 թվականի Եվրոպայի առաջնության որակավորում | ||
| 32 | 1963 թվականի ապրիլի 17 | 0:1 | - | Ընկերական խաղ | ||
| 33 | 1963 թվականի ապրիլի 28 | 2:3 | 1 | Ընկերական խաղ | ||
Ընդհանուր՝ 33 խաղ / 12 գոլ, 12 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 12 պարտություն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1)՝ 1958
- Ֆրանսիայի փոխչեմպիոն (2)՝ 1955/56, 1956/57
- Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի մասնակից (1)՝ 1966/67
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 3,0 3,1 3,2 Disparition de Maryan Wisniewski
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.lequipe.fr/Football/Actualites/Maryan-wisniewski-demi-finaliste-de-la-coupe-du-monde-1958-avec-la-france-est-mort/1320187
- ↑ «Профиль футболиста» (ֆրանսերեն). // Pari-et-gagne.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Франция — Швеция 2:0» (ֆրանսերեն). // Официальный сайт Федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Исландия — Франция 1:5» (ֆրանսերեն). // Официальный сайт Федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Франция — Парагвай 7:3» (ֆրանսերեն). // Официальный сайт Федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Франция — Северная Ирландия 4:0» (ֆրանսերեն). // Официальный сайт федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Франция — Югославия 4:5» (ֆրանսերեն). // Официальный сайт Федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Франция — Бразилия 2:3» (ֆրանսերեն). // Официальный сайт Федерации футбола Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Disparition de Maryan Wisniewski». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված է Հոկտեմբեր 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:
- Պրոֆիլը Footballdatabase.eu կայքում
- Պրոֆիլը Pari-et-gagne.com կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Մարտի 3 մահեր
- 2022 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Գրենոբլի ֆուտբոլիստներ
- Լանսի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Սոշոյի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
