Մարյանա Մարաշ
Մարյանա Մարաշ արաբ․՝ مريانا بنت فتح الله بن نصر الله مرّاش | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոս 1848[1][2] |
| Ծննդավայր | Հալեպ, Aleppo eyalet, Օսմանյան կայսրություն[1] |
| Վախճանվել է | 1919[2] |
| Վախճանի վայր | Հալեպ, Սիրիա |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրական սալոնի տեր և գրող |
| Լեզու | արաբերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Bint Fikr? |
Մարյանա Մարաշ, լրիվ անունը՝ Մարյանա բինթ Ֆաթհալլահ իբն Նասրալլահ Մարաշ (արաբ․՝ مريانا بنت فتح الله بن نصر الله مرّاش, օգոստոս 1848[1][2], Հալեպ, Aleppo eyalet, Օսմանյան կայսրություն[1] - 1919[2], Հալեպ, Սիրիա), սիրիացի գրող և բանաստեղծուհի՝ Նահդայի կամ արաբական վերածննդի ժամանակաշրջանում։ Եղել է Աբդալլահ և Ֆրանսիս Մարաշների քույրը։ Նա վերածնեց գրական սրահների ավանդույթը արաբական աշխարհում և առաջին սիրիացի կինն էր, որը հրատարակեց բանաստեղծությունների ժողովածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարյանա Մարաշը ծնվել է Հալեպում՝ օսմանահպատակ Սիրիայի խոշորագույն քաղաքում, մելքիական վաճառականների ընտանիքում[3]։ 18-րդ դարում հարստություն և հեղինակություն ձեռք բերելով՝ ընտանիքը հաստատուն դիրք ուներ Հալեպում[4]՝ չնայած դժվարություններին. Մարյանայի ազգական Բուտրուս Մարաշը սպանվել էր վալիի զորքերի կողմից 1818 թվականի ապրիլին կաթոլիկ-ուղղափառ բախման ժամանակ[5]։ Հալեպից աքսորվել էին նաև այլ մելքիական կաթոլիկներ, որոնց թվում էր քահանա Ջիբրայիլ Մարաշը[6][Ն 1]։ Մարյանայի հայրը՝ Ֆաթալլահը, փորձել էր մեղմել դավանանքային հակամարտությունը՝ 1849 թվականին գրելով մի տրակտատ, որում նա մերժում էր Ֆիլիոկվեն[8]։ Նա ստեղծել էր մեծ մասնավոր գրադարան[9]՝ իր երեք երեխաներին՝ Ֆրանսիսին, Աբդալլահին և Մարյանային, խորը կրթություն տալու համար, մասնավորապես՝ արաբերեն լեզվի և գրականության ոլորտում[10]։ Մերիլին Բութի խոսքերով՝ Մարյանայի մայրը «հայտնի ալ-Անտակի ընտանիքից» էր, որը կապված էր արքեպիսկոպոս Դեմետրիուս Անտակիի հետ[11]։
Հալեպն այն ժամանակ Օսմանյան կայսրության խոշոր մտավոր կենտրոն էր, որտեղ կային բազմաթիվ մտածողներ և գրողներ, որոնք մտահոգված էին արաբների ապագայով[12]; Հենց ֆրանսիական միսիոներական դպրոցներում էր, որ Մարաշների ընտանիքը սովորում էր արաբերեն՝ ֆրանսերենի և այլ օտար լեզուների (իտալերեն և անգլերեն) հետ միասին[12]։ Իրենց դստերը կրթություն տալով այն ժամանակ, երբ Արևելյան Միջերկրականի կանայք կրթություն չէին ստանում, Մարյանայի ծնողները մարտահրավեր նետեցին այն ժամանակ տարածված այն համոզմունքին, որ աղջիկը չպետք է կրթություն ստանա «որպեսզի չնստի տղամարդկանց ընդունարանում», ինչպես մեջբերել է Մերիլին Բութը[13]։ Այսպիսով, Ֆաթալլահը իր հինգամյա դստերը ուղարկեց մարոնիական դպրոց[14]։ Ավելի ուշ Մարյանան կրթություն ստացավ Հալեպի Սուրբ Հովսեփի միանձնուհիների մոտ[15]։ Վերջապես նա հաճախեց Բեյրութի անգլիական դպրոց[16]։ Բացի այդ դպրոցներում ստացած պաշտոնական կրթությունից, որտեղ նա ծանոթացավ ֆրանսիական և անգլոսաքսոնական մշակույթներին, նրան դասավանդում էին հայրը և եղբայրները, հատկապես արաբական գրականության առարկայից[9]։ Մարյանայի առաջին կենսագրություններում նշվում է, որ նա գերազանց տիրապետում էր ֆրանսերեն, արաբերեն և մաթեմատիկա, նվագում էր քանոն և գեղեցիկ երգում[17]։
Հալեպցի պատմաբան Մուհամմադ Ռակիբ ալ-Տաբբախը գրել է, որ նա Հալեպում եզակի էր, և որ «մարդիկ նրան այլ աչքով էին նայում»[18]։ Չնայած նա շատ փեսացուներ ուներ, սկզբում նա ցանկանում էր ամուրի մնալ[19]։ Այնուամենայնիվ, մոր մահից հետո նրան համոզեցին ամուսնանալ և ամուսնության համար ընտրեց Հաբիբ Ղադբանին, որը տեղի քրիստոնյա ընտանիքի զավակ էր[20]։ Նրանք ունեին մեկ որդի և երկու դուստր[21]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1870 թվականին Մարաշը սկսեց հոդվածներ և բանաստեղծություններ գրել ամսագրերում, մասնավորապես Բեյրութի «Ալ-Ջինան» և «Լիսան ալ-հալ» ամսագրերում[22]։ Իր հոդվածներում նա քննադատում էր արաբ կանանց վիճակը՝ կոչ անելով վերջիններիս՝ անկախ իրենց կրոնական պատկանելությունից, կրթություն ստանալ և արտահայտվել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ[23]։ Նրա «Մտքի դուստր» («Բինթ ֆիքր») բանաստեղծական ժողովածուն հրատարակվել է Բեյրութում 1893 թվականին: Մարաշը Օսմանյան կառավարության կողմից թույլտվություն է ստացել տպագրելու իր գիրքը՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ին գովաբանող բանաստեղծություն գրելուց հետո[24][Ն 2]։ Ժողովածուում ներառված մի քանի այլ գովեստներում նա նաև գովաբանել է Հալեպի օսմանյան կառավարիչներին[26]; Նրա պոեզիան ոճով շատ ավելի ավանդական էր, քան իր եղբայր Ֆրանսիսինը, ինչպես օրինակ՝ նրա կողմից նրա մահը սգալու համար գրված էլեգիան[27]․ այնուամենայնիվ, նա լավ էր հասկանում ֆրանսիացի ռոմանտիկների, մասնավորապես՝ Ալֆոնս դը Լամարտինի և Ալֆրեդ դը Մյուսեի պոեզիան[27]։ Սամի Քայյալին Մարաշի մասին ասել է.
Այս մութ դարաշրջանում մամուլում գրող և բանաստեղծություններ գրող կնոջ ի հայտ գալը նշանակալի իրադարձություն էր: Մեր վերջին պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տղամարդկանց համար հազվադեպ էր կարդալ և գրել. այս մութ գիշերներին նրա հայտնվելը նման էր պայծառ աստղի երկնքի կենտրոնում[28]
։
Նրա ոչ գեղարվեստական աշխատանքների շարքում է նաև ուշ Օսմանյան Սիրիայի պատմությունը՝ «Թարիխ» [Սուրիա] ալ-հադիթը, որը այս թեմայով առաջին գիրքն է[29]։
Մարաշի սրահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաշը հայտնի էր իր սրահով, որը նա անցկացնում էր ամուսնու հետ կիսած տանը[30]։ Նա մեկ անգամ ճանապարհորդել էր Եվրոպա և տպավորված էր այնտեղի կյանքի տեսածով[31]։ Ինչպես պատմում է Ջոզեֆ Զեյդանը.
Հալեպ վերադառնալուց հետո Մարյանա Մարաշը իր տունը վերածեց մի խումբ հայտնի գրողների հավաքատեղիի, որոնք այնտեղ պարբերաբար հանդիպում էին միմյանց հետ բարեկամություն զարգացնելու և գրականության, երաժշտության, քաղաքական ու սոցիալական հարցերի շուրջ քննարկելու համար[9]
։
Այնուամենայնիվ, ըստ ՋոսիԷֆ Զեյդանի՝ չկան ապացույցներ, որոնք կհաստատեին, թե արդյոք նա իր սրահը ստեղծել է Եվրոպայում նմանատիպ սրահներ տեսնելուց հետո, թե ոչ։ Ամեն դեպքում, այն զրոյից չի սկսվել, քանի որ «մասնակիցների մեծ մասը նրա ընտանիքի տան մշտական այցելուներն էին, որտեղ նրանք հանդիպում էին նրա հոր և երկու եղբայրների հետ»[24]։ Մարյանայի սրահի անդամների թվում էին երկու սեռերի ականավոր հալեպցի մտավորականներ[Ն 3], քաղաքական գործիչներ և օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անդամներ[31]։ Մարաշը լիովին ներգրավված էր մտավորական քննարկումներում և նաև զվարճացնում էր իր հյուրերին՝ քանոն նվագելով և երգելով[9]։ Անտուն Շաառաուին նկարագրել է Մարաշի սրահում անցկացրած տիպիկ երեկոները.
Փարիզից պատվիրված կամ ամբողջովին սև, կամ ամբողջովին սպիտակ զգեստներով Մարաշը կազմակերպում էր խառը երեկոյան հավաքույթներ, որոնց ժամանակ քննարկվում էին գրական թեմաներ, ինչպիսիք են նախաիսլամական շրջանի յոթ բանաստեղծությունները, կամ Ռաբլեի ստեղծագործությունները։ Խաղացվում էին շախմատ և քարտային խաղեր, տեղի էին ունենում բարդ պոեզիայի մրցույթներ. գինին և արաքը հոսում էին ազատորեն։ մասնակիցները երգում, պարում և լսում էին ձայնագրություններ, որոնք նվագում էին ֆոնոգրաֆով[33]
։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուտրուս Մարաշի և Ջիբրայիլ Մարաշի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Բուտրուսն ամուսնացած էր, երբ սպանվեց, և նրա հոր անունը Նասրալլահ Մարաշ էր։ Նիկուլա ալ-Թուրքը նրա համար հուղարկավորության օդա է գրել։[7]
- ↑ Նա հետևյալ տողերն էր նվիրել Աբդուլ Համիդ II-ի մորը՝ վերջինիս գահ բարձրանալուն պես. «Ինչպես նա մանկուց մեծացրել էր նրան՝ վախենալով իր պարտականություններից / Այդպես էլ նա պետք է հիմա առաջնորդի ազգերին թագավորության սանձերով» (թարգմանությունը՝ Բրյուս Ալան Մաստերսի):[25]
- ↑ Ջոզեֆ Զեյդանը և Անտուն Շաառաուին այս մտավորականների թվում նշել են՝ Ջիբրաիլ Դալալը, Քամիլ ալ-Ղազզին, Ռիզկալլա Հասունը, Կուստաքի ալ-Հիմսին, Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին, Վիկտոր Խայաթը, Անտուն ալ-Սակլամ Ալ-Սաքալը և իր որդի Միքալը, Աբդ ալ-Սալամ ալ-Տարմանինին[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 طرازي ف. د. تاريخ الصحافة العربية (արաբ.): يحتوي على جميع فهارس الجرائد والمجلات العربية في الخافقين مذ تكوين الصحافة العربية الى نهاية عام ١٩٢٩ — بيروت: المطبعة الأدبية, المطبعة الأمريكية, 1913. — Vol. 2. — P. 241.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 الطباخ م. ر. إعلام النبلاء بتاريخ حلب الشهباء (արաբ.) — Vol. 7. — P. 615.
- ↑ Wielandt 1992, էջ. 119; Zeidan 1995, էջ. 50.
- ↑ Wielandt 1992, էջ. 119; Hafez 1993, էջ. 274.
- ↑ Wielandt 1992, էջ. 120; Charon 1903, էջ. 115; Kuroki 1993, էջեր. 6–7.
- ↑ Charon 1903, էջ. 115.
- ↑ Wielandt 1992, էջ. 120; Charon 1903, էջ. 115.
- ↑ Wielandt 1992, էջ. 120.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Zeidan 1995, էջ. 50.
- ↑ Wielandt 1992, էջ. 122; Tomiche 1991, էջ. 598.
- ↑ Booth 2001, էջ. 125; Ṭarrāzī 1913, էջ. 241.
- ↑ 12,0 12,1 Tomiche 1991, էջ. 598.
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջ. 235; Booth 2001, էջ. 125.
- ↑ Booth 2001, էջ. 125.
- ↑ Dabbāgh 1972; Watenpaugh, K. D., 2006, էջ. 52.
- ↑ "Māryānā Marrāsh".
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջեր. 226–227.
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջ. 226.
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջ. 227.
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջ. 227; Al-Mawsūʻah al-ṣuḥufīyah al-ʻArabīyah.
- ↑ Al-Mawsūʻah al-ṣuḥufīyah al-ʻArabīyah.
- ↑ Halevi & Zachs 2015, էջ. 172; Watenpaugh, H. Z., 2010, էջ. 227; Eissa 2000, էջ. 43; Zeidan 1995, էջ. 50.
- ↑ Zeidan 1995, էջ. 50; Ende & Steinbach 2010, էջ. 623.
- ↑ 24,0 24,1 Zeidan 1995, էջ. 284.
- ↑ Masters 2001, էջ. 179.
- ↑ Zeidan 1995, էջ. 57.
- ↑ 27,0 27,1 Somekh 1992, էջ. 44; Zeidan 1995, էջ. 58.
- ↑ Ashour, Ghazoul & Reda-Mekdashi 2008, էջ. 61.
- ↑ Ashour, Ghazoul & Reda-Mekdashi 2008, էջ. 440.
- ↑ Watenpaugh, H. Z., 2010, էջ. 227; Watenpaugh, K. D., 2006, էջ. 52.
- ↑ 31,0 31,1 Watenpaugh, H. Z., 2010, էջ. 227; Zeidan 1995, էջ. 50.
- ↑ Zeidan 1995, էջ. 50; Watenpaugh, H. Z., 2010, էջ. 229.
- ↑ Watenpaugh, K. D., 2006, էջ. 52.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Al-Mawsūah al-ṣuḥufīyah al-Arabīyah الموسوعة الصحفية العربية (արաբերեն). Vol. 6. 1997. ISBN 978-9973150455.
- Ashour, Radwa; Ghazoul, Ferial J.; Reda-Mekdashi, Hasna, eds. (2008). Arab Women Writers: a Critical Reference Guide, 1873–1999. American University in Cairo Press. ISBN 978-9774161469.
- Booth, Marilyn (2001). May Her Likes Be Multiplied: Biography and Gender Politics in Egypt. University of California Press. ISBN 978-0520224209.
- Charon, Cyrille (1903). «L'Église grecque melchite catholique (Suite.)». Revue des études byzantines (ֆրանսերեն). 6 (39): 113–118. doi:10.3406/rebyz.1903.3453.
- Dabbāgh, Āishah (1972). Al-Ḥarakah al-fikrīyah fī Ḥalab fī al-nișf al-thānī min al-qarn al-tāsi ashar wa-maṭla al-qarn al-ishrīn الحركة الفكرية في حلب في النصف الثاني من القرن التاسع عشر ومطلع القرن العشرين (արաբերեն). Dār al-Fikr. OCLC 23515087.
- Eissa, Ashraf A. (2000). «Majallat al-jinān: Arabic Narrative Discourse in the Making». Quaderni di Studi Arabi. 18: 41–49. JSTOR 25802893.
- Ende, Werner; Steinbach, Udo, eds. (2010). Islam in the World Today: a Handbook of Politics, Religion, Culture, and Society. Cornell University Press. ISBN 978-0801445712.
- Hafez, Sabry (1993). The Genesis of Arabic Narrative Discourse: a Study in the Sociology of Modern Arabic Literature. Saqi Books. ISBN 978-0-86356-149-8.
- Halevi, Sharon; Zachs, Fruma (2015). Gendering Culture in Greater Syria: Intellectuals and Ideology in the Late Ottoman Period. I. B. Tauris. ISBN 978-1-78076-936-3.
- Kuroki, Hidemitsu (1993). «The Orthodox-Catholic Clash in Aleppo in 1818». Orient. 29: 1–18. doi:10.5356/orient1960.29.1.
- «Māryānā Marrāsh» ماريانا مراش. www.almoajam.org (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- Masters, Bruce (2001). Christians and Jews in the Ottoman Arab World: the Roots of Sectarianism. Cambridge University Press. ISBN 0-521-80333-0.
- Somekh, Sasson (1992). «The Neo-classical Arabic poets». In Badawi, Mohammed Mustafa (ed.). Modern Arabic Literature. Cambridge University Press. ISBN 978-0-521-33197-5.
- Ṭarrāzī, Fīlīb dī (1913). Tārīkh al-ṣiḥāfah al-Arabīyah تاريخ الصحافة العربية (արաբերեն). Vol. 2. Al-Maṭbaah al-adabīyah. OCLC 31793402.
- Tomiche, N. (1991). «Marrās̲h̲, Fransīs b. Fatḥ Allāh b. Naṣr». Encyclopaedia of Islam, Second Edition. Vol. 6. Brill. doi:10.1163/1573-3912_islam_SIM_4971. ISBN 978-90-04-08112-3.
- Watenpaugh, Heghnar Zeitlian (2010). «The Harem as Biography: Domestic Architecture, Gender and Nostalgia in Modern Syria». In Booth, Marilyn (ed.). Harem Histories: Envisioning Places and Living Spaces. Duke University Press. ISBN 978-0822348580.
- Watenpaugh, Keith David (2006). Being Modern in the Middle East: Revolution, Nationalism, Colonialism, and the Arab Middle Class. Princeton University Press. ISBN 978-0691121697.
- Wielandt, Rotraud (1992). «Fransis Fathallah Marrashs Zugang zum Gedankengut der Aufklärung und der französischen Revolution». In van Gelder, Geert Jan; de Moor, Ed (eds.). The Middle East and Europe: Encounters and Exchanges (գերմաներեն). Rodopi Publishers. ISBN 978-90-5183-397-3.
- Zeidan, Joseph T. (1995). Arab Women Novelists: the Formative Years and Beyond. State University of New York Press. ISBN 978-0-7914-2172-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bint fikr (HathiTrust Digital Library)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարյանա Մարաշ» հոդվածին։ |
| ||||||

