Մարմնի ամբողջականության դիսֆորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմնի ամբողջականության դիսֆորիա
ԲուժումԿոգնիտիվ-վարքային թերապիա

Մարմնի ամբողջականության դիսֆորիա (ՄԱԴ, նաև կոչվում է մարմնի ամբողջականության ինքնության խանգարում, անդամահատվածի ինքնության խանգարում և քսենոմելիա, որը նախկինում կոչվում էր ապոտեմնոֆիլիա), հոգեկան խանգարում, որը բնութագրվում է զգայական կամ ֆիզիկական արատ ունենալու ցանկությամբ կամ անհանգստությամբ[1]։ Մարմնի ամբողջականության դիսֆորիան ըստ երևույթին կապված է սոմատոպարաֆրենիայի հետ, դիսֆորիկ զգացում, որ մեկ կամ ավելի վերջույթներ չեն պատկանում սեփական մարմնին[2]։ Այս հանգամանքով պայմանավորված մարդիկ կարող են իրենց անվանել որպես «փոխադրված»[3][4][5]։

Սովորաբար ՄԱԴ-ի համախտանիշը ուղեկցվում է մեկ կամ մի քանի առողջ վերջույթի անդամահատման ցանկությամբ։ Նաև ներառում է հակում դեպի արհեստական այլ հաշմանդամության ձևերի ձեռքբերման, ինչպես, օրինակ, կնոջ դեպքը, որը դիտմամբ ինքն իրեն կուրացրել էր[6]։ ՄԱԴ-ի համախտանիշն ասոցացվում է ապոտեմնոֆիլիայի հետ, որը սեքսուալ ֆետիշիզմի տարատեսակ է, որի ժամանակ ֆետիշի դեր է խաղում սեփական մարմնի խեղաթյուրումը (այդ թվում վերջույթների անդամահատումը)։ ՄԱԴ համախտանիշի առաջացման պատճառը պարզ չէ։ Վարկածներից մեկը պնդում է, որ այն բխում է ուղեղի ֆունկցիայի նյարդաբանական անկարողությունից (գտնվում է աջ պարիետալ բլթակում), որի ժամանակ վերջույթը չի ընկալվում որպես սեփական մարմնի մաս[7]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի ամբողջականության դիսֆորիան հազվադեպ հանդիպող և քիչ ուսումնասիրված համախտանիշ է, որի ժամանակ նկատվում է անհամապատասխանություն մարմնի մտավոր պատկերի և ֆիզիկական մարմնի պատկերի միջև, որը բնութագրվում է սովորաբար ոտքը անդամահատելու կամ կույր, կամ խուլ դառնալու ցանկությամբ[2]։ Մարդն երբեմն ունենում է սեռական գրգռման զգացում՝ կապված վերջույթների, շարժման կամ զգայարանների կորստի ցանկության հետ[2]։

Ոմանք կատարում են իրենց ցանկությունները՝ ձևացնելով, թե անդամահատված հաշմանդամ են՝ օգտագործելով պրոթեզներ կամ անվասայլակներ կամ ձևացնելով կույր կամ խուլ, այդպիսով մեղմելով իրենց ցանկությունը։ Լրատվամիջոցներին կամ հետազոտությունների ժամանակ ՄԱԴ համախտանիշ ունեցող մարդիկ հաղորդել են, որ հաճախ դիմել են ինքնաամպուտացիայի, օրինակ թույլ տալով գնացքի հարված կամ այլ կերպ իրենց վնասելով, որ վիրաբույժները ստիպված լինեն անդամահատել վերջույթը։ Այնուամենայնիվ, բժշկական գրականությունում գրանցվել է քիչ եպքեր, եթե այդպիսիք եղել են[8][9]։ Այնուամենայնիվ կա գրանցված և լավ փաստագրված մեկ դեպք[10]։

Ընդհանրացումները, որոնք հնարավոր են կատարել․ ՄԱԴ համախտանիշ ունեցող մարդիկ սկսում են անդամահատում ցանկանալ վաղ տարիքում՝ 8-12 տարեկան հասակում և ՄԱԴ համախտանիշ ունեցող մարդիկ հակված են բուժման դիմել մեծահասակ ժամանակ[9]։ ՄԱԴ համախտանիշ ունեցող մարդիկ հիմնականում տղամարդիկ են, չնայած չկա ոչ մի ապացույց հիվանդության սեռականության հետ կապված, սակայն կա կորելացիա ՄԱԴ-ի և պարաֆիլիայի միջև, և թույլ կորելացիա՝ անձնային խանգարումների միջև[9]։ Որևէ կորելացիա չկա համախտանիշի և ընտանեկան հոգեբուժական պատմության, ինչպես նաև որևէ պահի վերջույթների ինչ-որ վնասվածք ստանալու միջև[9]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դրությամբ պատճառը պարզ չէր և շարունակական ուսումնասիրության առարկա էր[11]։ Այնուամենայնիվ, ձախ ոտքի հետ կապվա մարմնի ամբողջականաության դիսֆորիա ունեցող մարդկանց մի փոքր խումբ անցել է մագնիսառեզոնանսային շերտագրություն, որի ժամանակ դիտվել է վերին պարիետալ բլթի աջ կողմում գորշ նյութի քիչ քանակ։ Գորշ նյութի քանակը կորելացվում է պացիենտի ոտքը հեռացնելու ցանկության հետ[12]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունների միջազգային դասակարգման կողմից ՄԱԴ համախտանիշը ներառվել է «Մարմնական անհանգստության կամ մարմնական փորձառության խանգարումներ» կատեգորիայում։ Այն «բնութագրվում է հաշմանդամ դառնալու ուժեղ և համառ ցանկությամբ (օրնակ, վերջույթի անդամահատմամբ, կուրությամբ), վաղ պատանեկության շրջանում ուղեկցվում է մշտական անհարմարության զգացողությամբ, վերջինիս դեպքում, երբ հիվանդը իրեն զգում է հաշմանդամ, անհապաղ պետք է դիմել բժշկի։ Ֆիզիկապես ոչ լիարժեք դառնալու ցանկությունը հանգեցնում է վնասակար հետևանքների և արտահայտում են դրա ցանկությունը (ներառյալ հաշմանդամ ձևանալու վրա ծախսված ժամանակը)», ինչն էլ էապես խանգարում է արդյունավետությանը, սոցիալական ատիվությանը (օրինակ, անձը չի ցանկանում սերտ հարաբերություններ ունենալ, քանի որ դա կդժվարացնի ձևացնելը) կամ հաշմանդամ դառնալու փորձերը հանգեցրել են նրան, որ անձը զգալի վտանգի է ենթարկում իր առողջությունը կամ կյանքը։ Խանգարումը չի կարող բացատրվել մեկ այլ հոգեկան, վարքային կամ նյարդահոգեբանական խանգարման, նյարդային համակարգի կամ այլ հիվանդության կամ սիմուլյացիայի միջոցով։ Գենդերային դիսֆորիայի ախտորոշումը պետք է բացառվի[13]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապացույցների հիման վրա ՄԱԴ-ի բուժում գոյություն չունի, կան զեկույցներ կոգնիտիվ-վարքային թերապիայի և հակադեպրեսանտների օգտագործման մասին տվյալներ[9]։

Բժշկական էթիկայից ելնելով ՄԱԴհամախտանիշհամախտանիշ ունեցող անձի վերջույթի վիրաբուժական անդամահատումը դժվար է և հակասական[8][14][15]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան հայտնի արդյունքներ բուժման վերաբերյալ, սակայն կան դեպքեր, երբ անդամահատումը ընդմիշտ վերացնում է հիվանդի մոտ վնասման ցանկությունը[9][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ICD-11 – Mortality and Morbidity Statistics»։ icd.who.int (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 August 2018-ին։ Վերցված է 2018-07-06 
  2. 2,0 2,1 2,2 Brugger P, Lenggenhager B (December 2014)։ «The bodily self and its disorders: neurological, psychological and social aspects.»։ Current Opinion in Neurology 27 (6): 644–52։ PMID 25333602։ doi:10.1097/WCO.0000000000000151։ Արխիվացված է օրիգինալից 14 January 2018-ին։ Վերցված է 13 January 2018 
  3. Baril Alexandre, Trevenen Kathryn (14 April 2016)։ «Transabled women lost in translation? An introduction to: '"Extreme" transformations: (Re)Thinking solidarities among social movements through the case of voluntary disability acquisition'»։ Medicine Anthropology Theory 3 (1): 136։ doi:10.17157/mat.3.1.388  հրապարակում բաց հնարավորություն
  4. Shad (11 June 2015)։ «Desiring disability: What does it mean to be transabled?»։ CBC Radio։ Արխիվացված է օրիգինալից 11 June 2015-ին։ Վերցված է 11 June 2015 
  5. Davis Jenny L. (1 June 2014)։ «Morality Work among the Transabled»։ Deviant Behavior 35 (6): 433–455։ ISSN 0163-9625։ doi:10.1080/01639625.2014.855103 
  6. «Woman desperate to be blind had drain cleaner poured in eyes, now happier than ever»։ Tribune Media Wire։ 2015-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-14-ին։ Վերցված է 2015-10-02 
  7. Boesveld Sarah (2015-06-03)։ «Becoming disabled by choice, not chance: ‘Transabled’ people feel like impostors in their fully working bodies»։ The National Post։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-14-ին։ Վերցված է 2017-08-05 
  8. 8,0 8,1 Levy, Neil (2007)։ Neuroethics — Challenges for the 21st Century։ Cambridge University Press։ էջեր 3–5։ ISBN 978-0-521-68726-3 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Bou Khalil R, Richa S (December 2012)։ «Apotemnophilia or body integrity identity disorder: a case report review.»։ The International Journal of Lower Extremity Wounds 11 (4): 313–9։ PMID 23089967։ doi:10.1177/1534734612464714 
  10. «Cricket historian, writer, surgeon, spy: the mad world of Major Rowland Bowen»։ the Guardian (անգլերեն)։ 2017-07-21։ Վերցված է 2021-12-29 
  11. Sedda A, Bottini G (2014)։ «Apotemnophilia, body integrity identity disorder or xenomelia? Psychiatric and neurologic etiologies face each other.»։ Neuropsychiatric Disease and Treatment 10: 1255–65։ PMC 4094630։ PMID 25045269։ doi:10.2147/NDT.S53385 
  12. Longo Matthew (June 2020)։ «Body Image: Neural Basis of 'Negative' Phantom Limbs»։ Current Biology 30 (11): 2191–2195։ PMID 32516613 ։ doi:10.1016/j.cub.2020.04.006։ Վերցված է 23 December 2020 
  13. «ICD-11 for Mortality and Morbidity Statistics»։ icd.who.int։ Վերցված է 2021-12-19 
  14. Costandi Mo (30 May 2012)։ «The science and ethics of voluntary amputation | Mo Costandi»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2018-ին։ Վերցված է 13 January 2018 
  15. Dua A (February 2010)։ «Apotemnophilia: ethical considerations of amputating a healthy limb.»։ Journal of Medical Ethics 36 (2): 75–8։ PMID 20133399։ doi:10.1136/jme.2009.031070 
  16. Blom RM, Hennekam RC, Denys D (2012)։ «Body integrity identity disorder»։ PLOS ONE 7 (4): e34702։ Bibcode:2012PLoSO...734702B։ PMC 3326051։ PMID 22514657։ doi:10.1371/journal.pone.0034702