Մարմնավաճառություն կենդանիների շրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մարմնավաճառությունը գոյություն ունի կենդանիների տարբեր տեսակների մեջ, ինչպիսիք են Ադելի պինգվինները և շիմպանզեները[1][2][3]։ Այս հայեցակարգը նաև հայտնի է որպես տրանսակցիոն սեքս։

Սակայն շիմպանզեի մոտ նման «տրանսակցիոն սեքսի» հասկացությունը քննադատվել է բազմաթիվ գիտնականների կողմից; անդրոկենտրիկ նախապաշարմունքները և հետազոտողները, որոնք կանխատեսում են իրենց գենդերային ենթադրությունները անմարդկային կենդանիների վրա, կարող են զգալի դեր խաղալ «մարմնավաճառության» մեկնաբանության մեջ[4]։

Պինգվինները քարեր են օգտագործում իրենց բույնները կառուցելու համար։ Հիմնվելով 1998 թվականի հետազոտության վրա՝ ԶԼՄ-ները հայտնել են[1], որ քարերի պակասը հանգեցրել է այն բանին, որ Ադելի պինգվինների իգական սեռի ներկայացուցիչները[2][5] սկսել են սեքսով զբաղվել քարերի դիմաց։ Որոշ զուգված իգական սեռի պինգվիններ սեռական հարաբերությունների մեջ են մտնում արական սերի նեկայացուցիչների հետ, ովքեր իրենց զուգընկերները չեն, ապա վերցնում են իրենց բույնները[1]։ Շիմպանզեները, որոնք, ինչպես ենթադրվում է, սեռական հարաբերությունների մեջ են մտնում սննդի դիմաց, նույնպես նկարագրվել են որպես մարմնավաճառությամբ զբաղվողներ[3]։

Պինգվիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելի պինգվին

Կենդանիների շրջանում մարմնավաճառության մասին առաջին անգամ հայտնել են 1998 թվականին Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ֆիոնա Հանթերը և Լլոյդ Դևիսը Օտագոյի համալսարանից, որոնք հինգ տարի են անցկացրել՝ դիտարկելով Ադելի պինգվինների ամուսնական վարքագիծը։ Հետազոտությունն անցկացվել է Անտարկտիդա-Նորզելանդական ծրագրի շրջանակներում Ռոսի կղզում, որը գտնվում է Հարավային բևեռից մոտ 800 մղոն (1300 կմ) հեռավորության վրա[1]։

BBC News Online-ի կողմից հրապարակված հետազոտության զեկույցի համաձայն, պինգվինների իգական սեռի որոշ ներկայացուցիչներ իրանք են մոտենում զուգընկերներին։ Այդ մարմնավաճառուհիները սեքսով են զբաղվում չամուսնացած տղամարդկանց հետ և դրանից հետո տղամարդու բույնից քարեր են վերցնում։ Այս հետազոտության մեջ հետազոտողները ենթադրում են, որ էգը թեքվել է, որպեսզի գրավի քարը, արուն սխալ է հասկացել այդ ժեստը, իսկ էգը չի փոխել իր դիրքը և հնարք չի արել։ Սակայն հետազոտողները դեռևս ուսումնասիրում են այս ֆենոմենը, և կոնսենսուսին դեռ չեն հասել։ Ենթադրվում է, որ կամ էգը համաձայն է, կամ արուն միտումնավոր ընտրում է ժեստերի սխալ մեկնաբանումը, քանի որ հարկադիր սեռական զուգակցումը սովորական երևույթ է այդ պինգվինների միջև[6]։ Այնուհետեւ BBC-ն հայտնել է, որ, ըստ Հանթերի, պինգվինների իգական սեռի ներկայացուցիչները, հավանաբար, մարմնավաճառությամբ են զբաղվել ոչ միայն քարերի պատճառով։ Հանթերը կարծում էր, որ «այն, ինչ նրանք անում են, սեռական հարաբերությունների մեջ մտելն է և քարերը վերցնելը։ Մենք չգիտենք, թե ինչու, բայց նրանք օգտագործում են արուներին»։ Այս վարքագիծը նույնպես առաջարկվել է որպես զուգընկերոջ ընտրության գործընթաց, որի միջոցով կանայք կարող են գտնել հնարավոր ապագա զուգընկերոջը։ Սա կապահովի իգական սեռի ներկայացուցիչների համար մեկ այլ արու պիգվինի, եթե նրանց ներկայիս զույգը հանկարծ մահանա։ Պինգվինների արուները, ինչպես ենթադրում է հետազոտությունը, սեքսով են զբաղվել կին մարմնավաճառների հետ միայն սեռական բավարարվածության համար։ Հանթերի դիտարկմամբ՝ պինգվիններ մարմնավաճառների թիվը շատ ցածր է եղել, և նա դա մոտեցրել է «ընդամենը մի քանի տոկոսի»[1]։

Շիմպանզեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիմպանզե

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում Մաքս Փլանքի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի կողմից անցկացված և համացանցում՝ հանրային գիտական գրադարանում հրապարակված հետազոտությունը փորձել է աջակցել սեքսի դիմաց միս ստանալու վարքագծի վարկածին, ըստ որի վաղ մարդկային հասարակություններում լավագույն որսորդ տղամարդիկ ունեցել են առավելագույն թվով սեռական զուգընկերներ։

Չունենալով հնարավորություն ուսումնասիրելու վաղ մարդկանց, հետազոտողները ուսումնասիրել շիմպանզեներին։ Հետազոտողները Թայ ազգային պարկում հետևել են շիմպանզերին և եկել այն եզրակացության, որ շիմպանզեների մեջ մարմնավաճառության նման ձև կա, երբ իգական սեռի ներկայացուցիչները սեքս են առաջարկում արուներին մսի դիմաց։ Ինստիտուտից Քրիստինա Գոմեսին համաձայն՝ հետազոտությունը «համոզիչ կերպով վկայում է այն մասին, որ վայրի շիմպանզեները միս են փոխանակում սեքսի համար և դա անում են երկարաժամկետ հիմունքներով»։ Այս տվյալները ցույց են տալիս, որ շիմպանզեները մտնում են որսորդության և մսի փոխանակման համայնք երկար ժամանակով, իսկ էգերը մսի փոխանակման համայնքում հակված են մսի փոխանակման համար իրենց համայնքի արուների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Սեքսի դիմաց մսի ուղղակի փոխանակում չի նկատվել[7]։

Կապուցին կապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապուցին կապիկ

Յել-Նյու-Հեյվենի հիվանդանոցում ուսումնասիրությունը սովորեցնում է կապուցին կապիկներին օգտագործել արծաթյա սկավառակները որպես գումար՝ իրենց տնտեսական վարքագիծը ուսումնասիրելու համար։ Այդ սկավառակները կապիկները կարող են փոխանակել տարբեր բաների վրա։ Մեկ քաոսային միջադեպի ժամանակ մի հետազոտող նկատել է, որ սկավառակի դիմաց կապիկը սեքսով էր զբաղվում։ Կապիկը, որին վճարել են սեքսի համար, անմիջապես արծաթյա սկավառակը փոխանակել է զուգընկերոջ հետ։ Հետագայում հետազոտողը քայլեր է ձեռնարկել մետաղադրամների փոխարեն սեքսի փոխանակման ցանկացած հնարավորություն կանխելու համար[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Penguins are turning to prostitution». BBC. 1998 թ․ փետրվարի 26.
  2. 2,0 2,1 Prostitution in animals Արխիվացված 2011-09-07 Wayback Machine. The Cambridge Student
  3. 3,0 3,1 Connor, Steve (2009 թ․ ապրիլի 8). «Sex for meat – how chimps seduce their mates». The Independent. London.
  4. Nelson, Sarah Milledge (1997). Gender in Archaeology: Analyzing Power and Prestige. Walnut Creek, CA: AltaMira Press. էջեր 76-79. ISBN 0-7619-9116-6.
  5. McKee, Maggie (2005-01-02) Mating in a Material World, National Wildlife Federation
  6. Hunter, E.M.; Davis, S.L. (1998). «Female Adélie Penguins Acquire Nest Material from Extrapair Males after Engaging in Extrapair Copulations» (PDF). The Auk. 115 (2): 526–528. doi:10.2307/4089218. JSTOR 4089218.
  7. Cristina M. Gomes and Christophe Boesch (2009). «Wild Chimpanzees Exchange Meat for Sex on a Long-Term Basis». PLOS ONE. 4 (4): e5116. doi:10.1371/journal.pone.0005116. PMC 2663035. PMID 19352509.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Monkey Business, by Stephen J. Dubner and Steven Levitt; at the New York Times; published June 5, 2005; retrieved April 10, 2014

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]