Մարմնական պատիժներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարմնական պատիժներ, պատժի տեսակ․ սկիզբ է առել հին աշխարհում և որոշ երկրներում հարատևել մինչև 20-րդ դար։ Հետապնդել է դատապարտյալին հրապարակայնորեն տանջահարելու նպատակ, ծեծ (մահակով, մտրակով, ճիպոտով և այլն), անդամահատում, խարանում, լեզվահատում և այլն։ Լայնորեն կիրառվել է հարկերի (Հին Եգիպտոս), պարտքերի (Ռուսաստան) գանձման պրակտիկայում, համարվել է ստրուկների, ճորտերի հետ հաշվեհարդար տեսնելու ընդունված միջոց։ 13-րդ դարից սկսած մարմնական պատիժները ամրապնդվել են Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրների օրենսդրությամբ։ Հին և միջնադարյան Հայաստանում կիրառվել են ծեծը, անվահարումը և այլ մարմնական պատիժներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 329