Jump to content

Մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարմին,օրգանիզմի ֆիզիկական նյութն է։ Այն կիրառվում է միայն այն օրգանիզմների համար, որոնք կազմում են որպես մեկ ամբողջություն։ Կան օրգանիզմներ, որոնք միաբջիջ վիճակից փոխակերպվում են ամբողջական օրգանիզմների, օրինակ՝ լորձասնկերը։ Դրանց համար «մարմին» տերմինը նշանակում է բազմաբջիջ փուլը։ Այլ կիրառություններ․

  • Բույսի մարմին բույսերն ունեն մոդուլային կառուցվածք, որտեղ մոդուլները ձևավորվում են մերիստեմաներից, իսկ մարմինը հիմնականում կազմված է ընձյուղային և արմատային համակարգերից, ընդ որում՝ մարմնի զարգացման վրա ազդում է շրջակա միջավայրը[1]։
  • Բջջի մարմին այստեղ տերմինը կարող է կիրառվել այնպիսի բջիջների համար, ինչպիսիք են նեյրոնները, որոնք ունեն երկար աքսոններ։ Բջջի մարմինն այն հատվածն է, որտեղ գտնվում է կորիզը։

Մահացած մարդու մարմինը կոչվում է նաև դիակ կամ աճյուն։ Ողնաշարավոր կենդանիների և միջատների սատկած մարմինները երբեմն անվանում են լեշ։

Մարդու մարմինն ունի գլուխ, պարանոց, իրան, երկու ձեռք, երկու ոտք և աճուկային հատվածի սեռական օրգաններ, որոնք տարբերվում են տղամարդկանց և կանանց մոտ։

Կենսաբանության այն ճյուղը, որն զբաղվում է մարմինների և դրանց յուրահատուկ կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությամբ, կոչվում է ձևաբանություն[2]։Անատոմիան ձևաբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է մարմնի կառուցվածքը հյուսվածքային մակարդակից բարձր[3]։ Անատոմիան սերտորեն կապված է հյուսվածաբանության հետ, որն ուսումնասիրում է հյուսվածքների կառուցվածքը, ինչպես նաև կապված է բջջաբանության հետ, որն ուսումնասիրում է առանձին բջիջների կառուցվածքն ու գործառույթները, որոնցից կազմված են ուսումնասիրվող մակրոօրգանիզմի հյուսվածքներն ու օրգանները։ Միասին վերցրած՝ անատոմիան, հյուսվածքաբանությունը, բջջաբանությունը և սաղմնաբանությունը ներկայացնում են ձևաբանությունը։

Մարմնում գործառույթների և մեխանիզմների ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիոլոգիան[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oborny, Beata (2019-04-22). «The plant body as a network of semi-autonomous agents: a review». Philosophical Transactions of the Royal Society B. 374 (1774). doi:10.1098/rstb.2018.0371. PMC 6553591. PMID 31006361.
  2. «Morphology Definition of Morphology by Oxford Dictionary on Lexico.com also meaning of Morphology». Lexico DictionariesEnglish (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին.
  3. «Anatomy – Definition of anatomy by Merriam-Webster». merriam-webster.com.
  4. «What is physiology? — Faculty of Biology». biology.cam.ac.uk (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին. Վերցված է 2018-07-07-ին.
  5. Prosser, C. Ladd (1991). Comparative Animal Physiology, Environmental and Metabolic Animal Physiology (4th ed.). Hoboken, NJ: Wiley-Liss. էջեր 1–12. ISBN 978-0-471-85767-9.