Մարմելադե արջուկներ
![]() | |
Ենթատեսակ | wine gum? և Մարմելադ |
Առաջացման երկիր | ![]() |
Ստեղծման տարեթիվ | 1922 |
Հիմնական | ժելատին և շաքար |
![]() |
Մարմելադե արջուկներ (գերմ.՝ Gummibärchen) — քաղցրեղեն՝ պատրաստված դոնդողի հումքով և փոքրիկ արջուկների ձևաչափով։ Բաղադրիչների մեջ են մտնում նաև շաքար, գլյուկոզայի օշարակ, կիտրոնաթթու, սննդային ներկանյութեր և այլ բաղադրիչներ։ Կոնֆետի չափը մոտ 2 սմ է (0,79 դյուիմ)։
Մարմելադե արջուկներ արտադրությունը սկսվել է Գերմանիայում։ 1920 թվականին Հանս Ռիգել ավագը, որը Բոննում հրուշակեղենի գործարանի սեփականատերն էր, հիմնադրել է Haribo ընկերությունը, իսկ 1922 թվականին հնարել է մարմելադե արջուկները[1][2]։ Շուտով դրանք դառնում են երեխաների սիրելին։ 1960-ական թվականներին հայտնվեցին կոնֆետի տարբեր տեսակներ, որոնք տարբերվում էին միմյանցից իրենց գույնով, ձևով և համով[3][4]։
Մարդու առողջությանը պատճառած կոնֆետի վնասի հարցը համարվում է քննարկելի[5]։ Հաճախ է նշվում, որ այս մթերքի հաճախակի օգտագործումը կարող է վնասել հատկապես երեխաների ատամները։
Ուոլթ Դիսնեյ ընկերությունում նկարահանվել է «Գամմի արջուկի արկածները» մուլտիսերիալը։
Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմելադե արջուկները հումք են հանդիսանում շատ այլ արտադրանքների համար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «HARIBO — Infoseite»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2019-06-11
- ↑ Haribo history
- ↑ «World's largest Gummy Bear goes on sale — Odd News | newslite.tv»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-27-ին։ Վերցված է 2011-11-27
- ↑ FAQ Archived 2012-12-17 at the Wayback Machine. (404)
- ↑ Product Detail: Bear Essentials® – Multi Vitamin Gummi Bears
- ↑ http://mentalfloss.com/article/53337/16-artworks-made-sweet-sweet-gummy-bears
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Christian Breuer: Tierischer Genuss. In: Franz Metzger (Hrsg.): Zipp und zu. Stuttgart 2008. ISBN 978-3-8062-2165-7, S. 37-39.
- Eckard Sackmann, Uwe Scheutzel: Ursus Latex: Das Gummibärchen-Buch, Hamburg 1990, Sackmann und Hörndl, ISBN 3-924623-74-0
- Olaf Schumacher: Die Goldbären in der Geschichte. Haribo, frech — lustig — bärig — gut. Bonn 2001.
- Dietmar Bittrich, Das Gummibärchen-Orakel, Goldmann Verlag 1998, ISBN 978-3442441648
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |