Մարկ Ֆաբեր
| Մարկ Ֆաբեր | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 28, 1946 (80 տարեկան) |
| Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | տնտեսագետ և ոչ գեղարվեստական գրող |
Մարկ Ֆաբեր (անգլ.՝ Marc Faber, փետրվարի 28, 1946, Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարական ծագում ունեցող աշխարհահռչակ թոփ ներդրող, միլիարդատեր, ֆինանսիստ-վերլուծաբան, հրապարակախոս։ «The Gloom Boom & Doom Report» ներդրումային տեղեկագրի թողարկողն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցյուրիխի համալսարանում սովորել է տնտեսագիտություն, որտեղ 24 տարեկանում magna cum laude տնտեսագիտական ճյուղում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
1970-1978 թվականներին աշխատել է Նյու Յորքի, Ցյուրիխի և Հոնկոնգի White Weld & Company ներդրումային բանկում։ Այնուհետև մինչև 1990 թվականը եղել է «Drexel Burnham Lambert» բանկի Հոնկոնգի ստորաբաժանման կառավարիչ տնօրեն։
1990 թվականի հունիսին Հոնկոնգում հիմնել է սեփական Marc Faber Ltd ներդրումային բանկը։ 2009 թվականին Բլումբերգը դասել է նրան աշխարհի լավագույն ֆինանսական փորձագետների թվում։ 2013 թվականին Ֆաբերն իր ունեցվածքի մեկ քառորդը պահում էր ոսկով, ևս մեկ քառորդը՝ բաժնետոմսերով[1]։ Հեղինակել է մի քանի գիրք և հոդված։
Մարկ Ֆաբերն ասել է․ «Ասել, որ ժողովրդավարությունը ամենալավ մեթոդն է աշխարհում, հնարավոր է՝ այդքան էլ ճիշտ չէ[2]։
ԱՄՆ-ի համար տված հարցազրույցներից մեկում նա նշել է.
| Կառավարությունը գնալով մեծանում է, և դուք ավելի ու ավելի քիչ ազատություն ունեք։ Դուք դիտում եք, թե ինչպես են պարոն Դե Բլասիոյի նման մարդիկ ներս մտնում և ասում. «Եկեք ավելի շատ հարկենք նրանց, ովքեր ավելի շատ եկամուտ ունեն»։ Եվ իհարկե, անմիջապես, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և աղքատներն ավելի շատ են, քան հարուստները, բոլորը ծափահարում և ձայն են տալիս նրան[3]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мир на пути в финансовую пропасть ИноСМИ
- ↑ «Эксклюзивное интервью: Марк Фабер о крахе идее демократии, золоте, двойных стандартах в США, России и Китае " goldenfront.ru». Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին. Վերցված է 2022-01-21-ին.
- ↑ Марк Фабер Предупреждает: «Эндшпиль — Полный Крах, Но На Этот Раз Высота Падения Больше»