Մարկ Օկրանդ
| Մարկ Օկրանդ | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 3, 1948[1] (77 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում |
| Գիտական աստիճան | դոկտոր[3] |
| Մասնագիտություն | լեզվաբան, Klingonist և գրող |
Մարկ Օկրանդ (անգլ.՝ Marc Okrand, հուլիսի 3, 1948[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի լեզվաբան։ Նրա մասնագիտական աշխատանքը բնիկ ամերիկյան լեզուներով է, և հայտնի է որպես «Աստղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ ֆրանշիզայի կլինգոն լեզվի ստեղծող։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Օկրանդը՝ որպես լեզվաբան, աշխատել է բնիկ ամերիկյան լեզուների հետ։ 1970 թվականին ստացել է լեզվաբանության բակալավրի աստիճան Կալիֆոռնիայի Սանտա Կրուս համալսարանում[4]։ Նրա 1977 թվականի դոկտորական ատենախոսությունը Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում վերաբերել է մուցունի քերականությանը, որը նախկինում Կալիֆոռնիայի հյուսիս-կենտրոնական ափամերձ շրջաններում խոսվող անհետացած օհլոնե լեզուն է։ Օկրանդի ատենախոսությունը ղեկավարել է առաջամարտիկ լեզվաբան Մերի Հաասը։ 1975-1978 թվականներին լեզվաբանության դասընթացներ է անցկացրել Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում՝ նախքան 1978 թվականին Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում հետդոկտորական կրթաթոշակ ստանալը[5]։
Այնուհետև Օկրանդը աշխատանքի է անցել Ազգային ենթագրերի ինստիտուտում, որտեղ աշխատել է լսողության խնդիրներ ունեցող հեռուստադիտողների համար նախատեսված առաջին փակ ենթագրերի համակարգի վրա: Մինչև 2013 թվականին թոշակի անցնելը՝ Օկրանդը Ազգային ենթագրերի ինստիտուտում աշխատել է որպես կենդանի ենթագրերի տնօրեններից մեկը և Վիրջինիա նահանգի Արլինգտոն շրջանում գտնվող WSC Avant Bard-ի (նախկինում՝ Washington Shakespeare Company) տնօրենների խորհրդի նախագահ, որը 2010 թվականին պլանավորել է բեմադրել «Շեքսպիրի կլինգոնյան երեկոն»[6][7]:
Օկրանդը հրեա է[8]։
Աստղային ճանապարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության համար փակ ենթագրերի համակարգման ժամանակ Օկրանդը հանդիպել է «Աստղային ճանապարհ II. Խանի զայրույթ» ֆիլմի պրոդյուսերին[5]։ Օկրանդի առաջին ձայնագրումը «Աստղային ճանապարհ II. Խանի զայրույթ» ֆիլմի վուլկաներեն լեզվով երկխոսությունների կրկնօրինակումն է, քանի որ դերասաններն արդեն նկարահանվել էին անգլերեն խոսելիս։ Այնուհետև Օկրանդին վարձել է Փարամաունթ Փիքչըրս ընկերությունը՝ «Աստղային ճանապարհ III. Սփոքի որոնումները», «Աստղային ճանապարհ V. Վերջնական սահմանը» և «Աստղային ճանապարհ VI. Անհայտ երկիրը» ֆիլմերում կլինգոներեն լեզուն մշակելու և դերասաններին այն սովորեցնելու համար։ Ավելի ուշ Օկրանդին վարձել են 2009 թվականի «Աստղային ճանապարհ» ֆիլմի համար ռոմուլացիների և վուլկանների երկխոսությունները ստեղծելու համար, սակայն այդ տողերը դուրս են հանվել վերջնական թողարկումից[9][10][11]։ Մասնակցել է նաև «Աստղային ճանապարհ դեպի խավար» ֆիլմին, բայց միայն հետարտադրական աշխատանքների ընթացքում[9]։
Օկրանդը կլինգոնի մասին երեք գրքերի՝ «Կլինգոնական բառարան» (առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին, վերանայված՝ ընդլայնված հրատարակություն՝ 1992 թվականին), «Կլինգոնական ուղին» (1996) և «Կլինգոն գալակտիկական ճանապարհորդի համար» (1997), ինչպես նաև երկու աուդիո դասընթացների՝ «Զրույցային կլինգոն» (1992) և «Ուժեղ կլինգոն» (1993) հեղինակն է։ Համահեղինակել է կլինգոն լեզվով գրված «Ու» («u»)[Ն 1] օպերայի լիբրետոն, որի դեբյուտը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Հաագայում։ Օկրանդը խոսում է կլինգոներեն, բայց նշում է, որ մյուսները նույնպես հմտացել են[12]։
2018 թվականին մշակել է Կելպիեն ռասայի լեզուն «Աստղային ճանապարհ․ Բացահայտում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում (առաջին անգամ հայտնվել է «Կարճ ճանպարհներ»-ի երրորդ՝ «Ամենապայծառ աստղը» սերիայում)[13][14]։
Ատլանտիդա. Մոռացված երկիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Օկրանդը ստեղծել է ատլանտյան լեզուն Դիսնեյի «Ատլանտիդա։ Մոռացված երկիր» ֆիլմի համար։ Այն նաև օգտագործվել է գլխավոր հերոսի կերպարի դիզայնի նախնական դեմքի մոդելավորման ժամանակ։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Օպերայի «u» վերնագիրը բաղկացած է երեք նիշից՝ ՚ u ՚ , ոչ մի տառ չակերտների միջև։ Ապոստրոֆը կլինգոն լեզվի կանոնական տառ է, որը նշանակում է հագագային աղեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #173060765 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20120204201044/http://www.ncicap.org/OkrandPR.asp
- ↑ Garcia, Mary Elizabeth (2017 թ․ հունվարի 13). «From Klingon to Dothraki: Understanding invented languages». UC Santa Cruz. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 5,0 5,1 Wall Street Journal Helping the Hearing Impaired And Voicing the Klingons, May 14, 2009
- ↑ «WSC press release» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Washington Post: How the Washington Shakespeare Company came to offer Shakespeare in Klingon
- ↑ «Creating Klingon: A Conversation with with[sic] its Jewish Inventor». YouTube. 2020 թ․ նոյեմբերի 2.
- ↑ 9,0 9,1 Litaer, Lieven (2013 թ․ հոկտեմբերի 10). «Marc Okrand about Into Darkness». qepHom.de. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Okrand Answers "What was your involvement in the new Star Trek movie" ՅուԹյուբում
- ↑ Serjeant, Jill (2012 թ․ նոյեմբերի 2). «Klingon goes boldly beyond 'Star Trek' into pop culture». Reuters. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Rogers, Tony (2011 թ․ մարտի 7). «ghom tlhIngan Hol lujatlhbogh ghotpu': Translation: People who speak Klingon meet». Arbiter Online: Boise State's Independent Student Media. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ Kelpien Language Consultant: Marc Okrand in the end credits of the episode "The Brightest Star"
- ↑ Bo Yeon Kim Message on Twitter of 7 January 2019.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Օկրանդ Internet Movie Database կայքում
- Interview with Marc Okrand in the Wall Street Journal
| ||||||||||||