Մարկ Ջեյկոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկ Ջեյկոբս
անգլ.՝ Marc Jacobs
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1963(1963-04-09)[1][2][3][…] (58 տարեկան) կամ ապրիլի 8, 1963(1963-04-08)[4] (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Արվեստի և դիզայնի ավագ դպրոց և Teaneck High School?
Մասնագիտություննորաձևության դիզայներ և dressmaker
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և CFDA Lifetime Achievement Award?[5]
Կայքmarcjacobs.com
Marc Jacobs Վիքիպահեստում

Մարկ Ջեյկոբս (անգլ.՝ Marc Jacobs, ապրիլի 9, 1963(1963-04-09)[1][2][3][…] կամ ապրիլի 8, 1963(1963-04-08)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ, Marc Jacobs սեփական բրենդի հիմնադիր, 1997-2013 թվականներին ղեկավարել է Louis Vuitton նորաձևության տան գեղարվեստական մասը։ Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանի ասպետ (2010)[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը ծնվել է Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում։ Նա մոր, քրոջ և կրտսեր եղբոր հետ ապրում էր Նյու Յորքի Թինեկ թաղամասում (Բերգենի շրջան, Նյու Ջերսի)։ Այնտեղ ավարտել է Teaneck High School մաթեմատիկական դպրոցը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևության ոլորտում Ջեյկոբսի կարիերայի սկիզբը նրա աշխատանքն էր Նյու Յորքի ավանգարդային Charivari հագուստի կրպակում որպես վաճառող։ Դիզայներական կրթությունը ստացել է Նյու Յորքի Պարսոնսի դիզայներական դպրոցում։ Դեռևս ուսանողական տարներին՝ 1984 թվականին նվաճել էր նորաձևության դիզայներներ Փերի Էլիսի և Չեսթեր Ուայնբերգի «Ոսկե մատնոց» մրցանակները, ինչպես նաև տարվա լավագույն ուսանողական ձևավորման համար արժանացել է մրցանակի։ Այնուհետև Sketchbook, Reuben Thomas, Inc անվան տակ ստեղծել և հաջողությամբ մեկնարկել է ձեռագործ տրիկոտաժի առաջին շարքը։ Նորաձևության դիզայներ Փերի Էլիսի մահից հետո՝ 1986 թվականին նրան հրավիրել են զբաղեցնելու Perry Ellis ընկերության գլխավոր դիզայների պաշտոնը։ Ջեյքոբսը հայտնի է դարձել 1993 թվականին գրանջ հավաքածուի ստեղծման համար։

Ռոբերտ Դաֆիի հետ միասին նորաձևության դիզայները հիմնել է Jacobs Duffy Designs Inc.-ը, որը գործում է մինչ օրս։ 1986 թվականին՝ Onward Kashiyama USA, Inc.-ի ֆինանսական աջակցությամբ Marc Jacobs անվամբ թողարկել է առաջին հավաքածուն։

1987 թվականին դարձել է ամենաերիտասարդ դիզայները, որը մրցանակ է ստացելԱմերիկյան նորաձևության դիզայներների խորհրդի կողմից (Փերի Էլիսի մրցանակ ՝ նորաձևության նոր տաղանդի համար)։ 1989 թվականին ստանձնել է Tristan Russo ընկերության փոխնախագահի պաշտոնը, որը զբաղվում է կանանց հագուստի արտադրությամբ (Ռոբերտ Դաֆիի նախագահությամբ)։ 1992 թվականին ստացել է Ամերիկայի տարվա նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակը՝ «Կանանց հավաքածու» անվանակարգում։ 1994 թվականին ստեղծել է տղամարդկանց առաջին հավաքածուն։

1997 թվականին ստանձնել է Louis Vuitton ֆրանսիական ապրանքանիշի գլխավոր դիզայների պաշտոնը[7]։ Աշխատել են այնպիսի նկարիչների հավաքածուների վրա, ինչպիսիք են Ստեֆան Սփրուզը, Տակասի Մուրակամին, Ռիչարդ Պրինսը և ռեփեր Քանյե Ուեսթը։

2006 թվականին Ամովեոյի բալետի համար տեղծել է կոստյումներ (խորեոգրաֆ Բենջամին Միլպիե, Փարիզյան օպերա)։

Ստեղծել է պայուսակ՝ նվիրված կանադացի մոդել Ջեսիկա Սթեմին (Marc Jacobs Stam պայուսակ)։

2013 թվականին դադարել է աշխատել Լուի Վիտոնի հետ՝ ցանկանալով կենտրոնանալ սեփական բրենդի զարգացման վրա։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի նորաձևության դիզայներ Օսկար դե լա Ռենտան դժգոհել է, թե Ջեյքոբսը «պատճենել է» իր դիզայնը, իսկ The New York Times-ի նորաձևության քննադատ Գայ Թրեբեյը համաձայն չէր հայտարարությանը՝ նշելով, որ Ջեյքոբսը միայն մեկնաբանել է վինտաժ հագուստների տարրերը[8]։

2008 թվականի փետրվարին Մարկին ձերբակալել էին 1950-ականների շվեդական նորաձևության դիզայներ Գաստա Օլոֆսոնի շարֆերի դիզայնը կրկնօրինակելու համար, որը հայտնաբերել է Esquire-ի լրագրող Ռոբ Միլենը՝ պատահական նայելով հին հավաքածուներին[9][10]։

Գովազդային ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գովազդային մոդելներ ներգրավել է ոչ ստանդարտ անձանց՝ փորձելով հեռանալ մոդելների կարծրատիպային տեսքից։ 2007 թվականին հավաքածուն նախատեսել է փոքրերի համար և պատվիրել կոշիկների գովազդում նկարահանել երիտասարդ Դակոտա Ֆենինգին։ 2008 թվականին փոփ դուետ t.A.T.u.-ին առաջարկել է դառնալ Marc by Marc Jacobs երիտասարդական շարքի նոր դեմքը։

փոփ դուետ t.A.T.u.-ն դարձել է Marc by Marc Jacobs երիտասարդական շարքի նոր դեմքը

Իր գովազդային արշավներում հայտնվել են երգիչ Մայքլ Ստայպը, Քլոե Սևինին, Վիկտորյա Բեքհեմը (լուսանկարիչ Juergen Teller):

2015 թվականին նրա ապրանքանիշի դեմքը 69-ամյա լեգենդար երգչեւհի և դերասանուհի Շերն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]