Մարկ Հարփեր
Մարկ Հարփեր անգլ.՝ Mark Harper | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրեյսնոուզ քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 26, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Mark James Harper |
Կայք՝ | markharper.org |
Մարկ Հարփեր (անգլ.՝ Mark James Harper, փետրվարի 26, 1970, Սուինդոն, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Գանձապետարանի խորհրդարանական քարտուղար, Համայնքների պալատում մեծամասնության խորհրդարանական կազմակերպիչ (2015-2016)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Մարկ Հարփերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Բրեյսնոուզ քոլեջը, որտեղ 1988 թվականից սովորել է փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսություն [1]։
1991-1995 թվականներին Հարփերը աշխատել է KPMG-ում որպես աուդիտոր, 1995-1997 թվականներին՝ Intel-ի ավագ ֆինանսական վերլուծաբան։ 1997 թվականին զբաղեցրել է Intel-ի ֆինանսական մենեջերի պաշտոնը, 2000 թվականին բարձրացել է մինչև գործառնությունների կառավարիչ[2]։
1993 թվականին Հարավային Սուինդոն ընտրատարածքում (South Swindon) դարձել Է Պահպանողական ասոցիացիայի գանձապետ, 1998 թվականին դարձել է նախագահի տեղակալ։ 2001 թվականին Ֆորեստ օֆ Դին ընտրատարածքում (Գլոստերշիր) Համայնքների պալատի ընտրություններում առաջադրվել է պահպանողականների թեկնածու, սակայն հաջողության չի հասել։ 2005 թվականի մայիսի 5-ի ընտրություններում առաջին անգամ նույն ընտրատարածքում անցել է խորհրդարան։ 2005-2007 թվականներին եղել է պաշտպանության ստվերային կրտսեր նախարար, 2007-2010 թվականներին՝ աշխատանքի և կենսաթոշակների ստվերային նախարար (պատասխանատու էր հաշմանդամների սոցիալական ապահովության համակարգի համար)։ 2010-2012 թվականներին պահպանողականների իշխանության գալուց հետո՝ Հարփերը եղել է քաղաքական և սահմանադրական բարեփոխումների նախարարի խորհրդարանական օգնականը, 2012-2014 թվականներին՝ ներքին գործերի նախարարությունում ներգաղթի կրտսեր նախարար[3], 2014-2015 թվականներին՝ աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում հաշմանդամների հարցերով կրտսեր նախարար (Հարփերը կառավարությունում աշխատանքի է վերադարձել մի շարք կադրային վերադասավորումներից հետո, որոնք իրականացվել են 2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնի կողմից[4][5])։
2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Մարկ Հարփերը հաղթանակ է տարել իր նախկին ընտրատարածքում՝ ձայների 46,8% արդյունքով։ Նրա հիմնական մրցակից, լեյբորիստ Սթիվ Պերի-Հերնը (Steve Parry-Hearn) ստացել է ընտրողների 24,6%-ի աջակցությունը[6]։
2015 թվականի մայիսի 10-ին Դևիդ Քեմերոնը, որը ձեռնամուխ է եղել ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի ձևավորմանը, Մարկ Հարփերին նշանակել Է պահպանողականների գլխավոր խորհրդարանական կազմակերպիչ և Գանձապետարանի խորհրդարանական քարտուղար։ Այդ պաշտոններից երկրորդը Հարփերին իրավունք է տվել կառավարությունում աշխատավարձ ստանալ և անհրաժեշտության դեպքում մասնակցել նիստերին[7]։
2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ Հարփերի պաշտոնները բաժին են հասել Գեյվին Ուիլյամսոնին, իսկ ինքը ոչ մի նոր նշանակում չի ստացել[8]։
2019 թվականի հունիսի 13-ին պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունների առաջին փուլում, Թերեզա Մեյի հրաժարականի մասին հայտարարելուց հետո, ստացել է խորհրդարանականների միայն 10 ձայն և դուրս մնացել հետագա պայքարից[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Հարփերը ամուսնացել է Մարգարետ Ուիլանի հետ [10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Brasenose alumnus becomes Prime Minister» (անգլերեն)։ Brasenose college։ Վերցված է 2016-03-07
- ↑ «Mark Harper»։ Vote 2001 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-08
- ↑ «Immigration minister Mark Harper quits over cleaner's visa» (անգլերեն)։ BBC News։ 2014-02-08։ Վերցված է 2016-03-08
- ↑ «Mark Harper MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-07
- ↑ «Reshuffle at-a-glance: In, out and moved about» (անգլերեն)։ BBC News։ 2015-07-14։ Վերցված է 2016-03-08
- ↑ «Forest of Dean»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-07
- ↑ Ann Gripper (2015-05-11)։ «David Cameron's 2015 cabinet: Meet the ministers appointed in all Conservative post-election reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-03-07
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Full results of the Conservative leadership election - round 1» (անգլերեն)։ The Guardian։ 2019-06-13։ Վերցված է 2019-06-13
- ↑ «Mark Harper»։ Biography (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2016-03-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mark Harper» (անգլերեն)։ Twitter։ Վերցված է 2016-03-07
- «The Rt Hon Mark Harper MP» (անգլերեն)։ UK government։ Վերցված է 2016-03-07
- «Rt Hon Mark Harper MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2016-03-07
- «Mark Harper» (անգլերեն)։ TheyWorkForYou։ Վերցված է 2016-03-07