Մարկ Ժիրարդեն
Մարկ Ժիրարդեն ֆր.՝ Marc Girardin և ֆր.՝ Saint-Marc Girardin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1801[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Մահացել է | ապրիլի 1, 1873[2] (72 տարեկանում) |
Մահվան վայր | Մորսան-սյուր-Սեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, պատմաբան, լրագրող և գրական քննադատ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և seat 23 of the Académie française? |
Անդամություն | Ֆրանսիական ակադեմիա և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Marc Girardin Վիքիպահեստում |
Սեն-Մարկ Ժիրարդեն (ֆր.՝ Saint-Marc Girardin, փետրվարի 22, 1801[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3] - ապրիլի 1, 1873[2], Մորսան-սյուր-Սեն), ֆրնասիացի գրող, մտավորական, քաղաքական գործիչ:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկ Ժիրարդենը ծնվել է 1801 թվականին Փարիզում: Համալսարանական փայլուն կարիերայից հետո 1828 թվականին համագործակցել է Journal de Desbats-ի հետ և շուրջ կես դար աշխատել այնտեղ: Հուլիսյան հեղափոխությունից և Լուի Ֆիլիպ I-ի Ֆրանսիայի թագավոր (ազատական Հուլիսյան միապետություն) դառնալուց հետո նշանակվել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր և Conseil d'État-ում ռեկեմեյստեր: Շուտով պատմության ամբիոնը փոխարինել է պոեզիայի ամբիոնով՝ Journal des Débats-ում շարունակելով ներկայացնել քաղաքական հոդվածներ, 1835-1848 թթ. եղել է պատգամավոր:
1833 թվականին զբաղվել է կրթության գերմանական մեթոդների ուսումնասիրությամբ և հանդես է եկել զեկույցով, որտեղ սատարել է տեխնիկայի ուսուցման նոր մեթոդների անհրաժեշտությունը: 1844 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ:
1848 թվականի փետրվարի հեղափոխության ընթացքում Ժիրարդենը կարճ ժամանակահատված եղել է նախարար, սակայն Երկրորդ Ֆրանսիական Հանրապետության ստեղծումից հետո չի վերընտրվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր:
Ֆրանս-պրուսական պատերազմից հետո վերադարձել է Բորդոյի խորհրդարան: Նրա օռլեանիստական միտումները և Ֆրանսիայի երրորդ հանրապետության առարկություններն ուժեղ էին, և թեև նա սկզբում աջակցում էր Լուի-Ադոլֆ Տիերին, հետագայում դարձավ ընդդիմության առաջնորդ:
Ժիրարդենը մահացել է 1873 թվականին՝ Մորսան-սյուր-Սենում, նախքան Տիերի իշխանությունից հեռանալը:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Eloge de Bossuet» (1827)
- «Tableau de la marche et des progrès de la littérature française au XVI siècle» (1828)
- «Mélanges de littérature et de morale» (Փարիզ, 1840)
- «Sur l’instruction intermédiaire en France» (Փարիզ, 1846)
- «De l’usage des passions dans le drame» (1847)
- «Souvenirs et réflexions politiques d’un journaliste» (Փարիզ, 1859)
- Ժիրարդենի դասախոսությունների մի մասը տպագրվել է «Cours de littérature dramatique»-ում (Փարիզ, 1843)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Flatzfield and Meunier, Les Critiques littéraires du XIXe siècle (1894)
- Ch. Labitte, Saint-Marc Girardin, in the Revue des deux mondes (Feb. 1845)
- Tamisier, Saint-Marc Girardin; étude littéraire (1876)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Base Léonore — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116760494 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сен-Марк-Жирарден»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907